Աստղագուշակ․ հուլիսի 25, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շփման մեջ նախաձեռնող եղեք: Եթե ձեզ վաղուց ինչ-որ մեկը դուր է գալիս, ապա կարող եք այդ մարդուն ընդառաջ քայլ անել, նրան ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Օրը հարմար կլինի նաև այն մարդկանց հետ աշխատանքային ծրագրերը քննարկելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել:
Չնայած օրվա ընթացքում դժվարություններ են առաջանալու, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, կգտնեք ստանձնած գործերը ավարտելու եղանակը: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց մարդկանց մեծ մասը կխոստովանի, որ արժանի հաղթանակներ եք տոնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այսօր հեշտ չի լինելու այն Ցուլերի համար, որոնք սովոր են վստահել շրջապատողներին, շատ հարցերում ապավինել համախոհներին և ընկերներին: Ցավոք, կպարզվի, որ ոչ բոլորն են պատրաստ գործել ի շահ ձեր հետաքրքրությունների: Մարդը, որի հետ շատ բաներով եք կիսվել, կփորձի ստացված ինֆորմացիան ձեր դեմ օգտագործել:
Օրը բարենպաստ կլինի ցանկացած ստեղծագործ աշխատանքի, ուսման և ոչ ստանդարտ լուծում պահանջող առաջադրանքները լուծելու համար: Եթե փորձված մեթոդները անարդյունավետ լինեն, դուք նոր բան կմտածեք, և դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Առավոտյան ցանկացած թյուրիմացություն կարող է հուսահատության գիրկը նետել ձեզ: Այդ հատվածում առավել զգայուն կլինեն երիտասարդ Երկվորյակները: Նրանք մտերիմների, օրինակ՝ ավագ հարազատների կամ հին ընկերների աջակցության կարիքը կունենան:
Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա, արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն: Սակայն կարևոր կլինի չշտապել: Առաջին հերթին դա վերաբերում է լուրջ ու բարդ բան ծրագրածներին: Համոզվեք, որ եկել է բարեհաջող պահը, և միայն դրանից հետո սկսեք գործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առավոտյան հնարավոր է տհաճ իրավիճակի մեջ ընկնեք շրջապատողների կարծիքը չլսելու և նրանց ամեն գնով ձեր ճշմարտացիությունը ապացուցելու ձգտման պատճառով: Այն Խեցգետինները, որոնք կհասկանան, որ պետք է խուսափել երկար վեճերից և ոչ մեծ զիջումների գնալ, ավելի արագ հաջողության կհասնեն, քան մյուսները:
Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Որոշ Խեցգետիններ խոստովանություններ կլսեն կամ երկար սպասված առաջարկներ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Առավոտյան հույզերը վերահսկելը դժվար է լինելու: Շատ Առյուծներ այսօր չափազանց իմպուլսիվ կլինեն: Պահի հույզերին տրվելով՝ վտանգ կա ասեք կամ անեք մի բան, ինչի համար շուտով կզղջաք: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության ձեռք մեկնել, աջակցել ձեզ, օգնել հարթել սուր անկյունները:
Ավելի ուշ իրավիճակը կկայունանա, կգա աշխատանքի և պիտանի գործերի, ինչպես նաև ծրագրերը քննարկելու համար հարմար պահը: Հավանական են հաջող գործարքներ: Հնարավորություն կունենաք գնել այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Այսօր նախատեսած գործնական հանդիպումները բացառապես հաջող կանցնեն: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարող եք ձեր կողմը գրավել մարդկանց, ճիշտ տոն ու ճիշտ բառեր կընտրեք: Շատ Կույսերի փորձն ու առողջ բանականությունը կօգնեն լեզու գտնել այն մարդու հետ, որը նախկինում տհաճությամբ էր կապի դուրս գալիս: Նշանի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ կընկերանան իրենց մրցակիցների հետ:
Աշխատեք չհոգնել, քանի որ այսօր կարևոր կլինի էներգիան խնայելը, ուժերը զուր չվատնելը: Օրվա երկրորդ կեսին լավ է բազմամարդ միջոցառումների չմասնակցեք, քանի որ դրանք հազիվ թե ուրախացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր կարևոր իրադարձություններ հազիվ թե տեղի ունենան, իսկ ահա ուրախության առիթներ կգտնվեն: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Որոշ Կշեռքներ պիտանի գործնական կապերը վերականգնելու կամ նոր համախոհներ գտնելու շանս կունենան:
Այսօր դժվար կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները տարանջատելը, և դա այնքան էլ վատ չի լինի: Շատ որոշումներ կընդունեք՝ ղեկավարվելով հույզերով, այլ ոչ թե առողջ բանականությամբ: Մեկ ուրիշ ժամանակ դա տհաճություններ կբերեր, բայց այսօր նույնիսկ օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատեք շրջապատողների քննադատությունները սրտին մոտ չընդունել և ականջի ետև գցել անտեղի խորհուրդները: Շրջապատողները հաճախ են խառնվելու ձեր գործերին, ընդ որում՝ ոչ բարի մտադրություններով: Շատ Կարիճների պետք կգա կոշտ գործելու, սեփական հետաքրքրությունները պաշտպանելու ունակությունը: Ինչ-որ մեկին ձեր վարքը դուր չի գա, բայց տագնապելու կարիք չկա:
Օրվա երկրորդ կեսին արժե գումարի հետ կապված ամեն հարցում զգույշ լինել: Ֆինանսական հարցերին ձեր թեթևամիտ վերաբերմունքը կարող է չծրագրված ծախսերի հանգեցնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հրաշալի օր է ռազմավարություն մշակելու և երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Դուք կարող եք կանխագուշակել իրադարձությունների ընթացքը, կռահել, թե ինչ կնախաձեռնեն շրջապատողները: Շատ Աղեղնավորներ հուսալի համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ մոտ ժամանակներս մեծ հաջողությունների կհասնեն:
Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան տարված կլինեն ուրիշների խնդիրները լուծելով, որ կմոռանան սեփական գործերի մասին: Սակայն դրանք նույնպես ուշադրություն են պահանջելու: Աշխատեք բոլոր շտապ հարցերը լուծել, կատարել մտերիմներին տված խոստումները: Դա կօգնի խուսափել ապագայի լարված պահերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ համար զարմանալիորեն դժվար կլինի իրատես լինելը, և՛ ստեղծված իրավիճակը, և՛ շրջապատողների արարքները, և՛ սեփական գործողությունները օբյեկտիվորեն գնահատելը: Շատ Այծեղջյուրներ հակված կլինեն պատրանքներ կառուցել: Ավելի երիտասարդները ընդհանրապես խճճվելու վտանգի տակ են, եթե կողքին չլինի մեկը, ով ունակ կլինի ժամանակին բացատրել, թե ինչ է տեղի ունենում:
Առավոտը բավական անհանգիստ կանցնի, այդ հատվածում հազիվ թե հաջողվի ինչ-որ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Երեկոյան կկարողանաք զբաղվել նրանով, ինչը կարևոր եք համարում, և ոչ ոք չի շեղի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կարող եք բարդ բան ստանձնել, գլուխ հանել խճճված գործերից, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Շրջապատողներին ամեն անգամ դուր չի գա այն, թե ինչ եք անում, բայց շուտով բոլորը կխոստովանեն, որ նպատակին տանող միակ ճիշտ ուղին եք գտել: Կարևոր կլինի ժամանակը վեճերի վրա չվատնելը, չանհանգստանալը, եթե ինչ-որ բան չստացվի, այլ պարզապես առաջ շարժվելը:
Օրվա առաջին կեսը կարող է բավական բարդ լինել, իսկ երկրորդը ոգեշնչող իրադարձություններ կբերի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Պատահական ծանոթությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավատես եղեք, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Սա այն օրերից մեկն է, երբ տհաճ անակնկալներից խուսափելը դժվար կլինի: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր թյուրիմացությունների համար անհանգստանալ պետք չէ, քանի որ դրանք շուտով անցյալում կմնան:
Այսօր ստացված ողջ ինֆորմացիան ճիշտ չի լինի: Լավ է ստուգեք շրջապատողների ասածը: Նույնիսկ հին ծանոթների համար բացառություն անել պետք չէ, քանի որ վտանգ կա՝ ինչ-որ մեկը նրանց մոլորության մեջ գցի: Մտերիմների հետ շփումներում աշխատեք առավելագույնս համբերատար ու բարյացակամ լինել: Նրանց համար դա այսօր շատ կարևոր կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: