ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 24, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 462 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ապավինեք ձեր ուժերին: Ինքնուրույն գործելով՝ դուք կկարողանաք իրագործել այն ծրագրերը, որոնց բացի ձեզանից ոչ ոք չի հավատում: Ծանոթները սկզբում քննադատորեն տրամադրված կլինեն, բայց երեկոյան կխոստովանեն, որ սխալվել են: Նախկինում ձեզ չնկատող մարդիկ կհասկանան, որ սխալ են եղել ու իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե ընդառաջ գնալ նրանց:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Մտերիմները կաշխատեն աջակցել ձեզ, նույնիսկ եթե նրանց ձեր արարքների մոտիվները հասկանալի չլինեն: Միակ ոլորտ, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Չի բացառվում՝ ուզենաք գումարը կասկածելի նախագծի մեջ ներդնել: Եվ հենց դա էլ այսօր չարժե անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պիտի որոշեք, թե ինչին եք ավելի շատ վստահում՝ սեփական առողջ բանականությանը, թե շրջապատողների կարծիքին: Ձեր ծրագրերը այդ երկուսին միաժամանակ համապատասխանեցնել չի ստացվի, այդ ուղղությամբ ձեր փորձերն էլ ոչ մի լավ բան չեն տա: Բայց եթե պատրանքներ կառուցելու և երևակայելու փոխարեն իրավիճակն իրատեսորեն գնահատեք, ապա հարցերին ճիշտ պատասխաններ կգտնեք:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Աշխատեք ձեր հասցեին հնչող նկատողություններին հանգիստ ու հումորով արձագանքել: Երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի, եթե շատ անհամբեր ու նեղացկոտ չլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր է լինելու: Շատ պիտի աշխատեք, հակառակ դեպքում չեք կարողանա հաղթել ուժեղ մրցակիցներին ու ցույց տալ, թե ինչի եք ունակ: Սկսեք ինքնուրույն գործել, ավելի ուշ համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Որոշ Երկվորյակներ ազդեցիկ հովանավորներ կգտնեն:

Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Տրամադրությունը կլավանա, կվերագտնեք կենսուրախությունն ու լավատեսությունը: Հրաշալի ժամանակ կանցկացնեն հարազատների, ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպման գնացող Երկվորյակները: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավատացեք ձեր ուժերին: Այսօր դա անհրաժեշտ է լինելու հաջողության հասնելու համար: Բաց մի թողեք ստեղծագործ ծրագրերը, համարձակ մտահղացումները կյանքի կոչելու, ուրիշների ուժերից վեր եղած գործերում հաջողության հասնելու շանսը: Լավ է աշխատեք երկարաժամկետ ծրագրերի վրա, ձեր ջանքերի դիմաց անհապաղ պարգևատրում չսպասեք: Ցանկալի չէ խոստումներ տալ ու պարտավորություններով կապվել:

Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, անցյալում թողնել մտերիմների հետ տարաձայնությունները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Չի բացառվում հաճելի ծանոթությունը, որը գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ցանկացած օգտակար գործի, իրական նպատակներին հասնելու համար: Ամպերում մի սավառնեք, ժամանակը դատարկ երազանքների վրա մի վատնեք: Եթե կենտրոնանաք նրա վրա, ինչին կարող եք ինքնուրույն հասնել, ապա շուտով կարձանագրեք առաջին հաջողությունները: Նկատի ունեցեք, որ այսօր օգնություն առաջարկող մարդիկ ավելի շատ իրենց հետաքրքրություններով կառաջնորդվեն, կամ էլ շուտով իրենց ծառայությունների դիմաց պարգևատրում կպահանջեն:

Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների, ընկերական շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները, ինչի են ձգտում և ինչի մասին են երազում: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, անցյալում թողնել վիրավորանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է շփումների համար: Ձեր բարեհամբույր լինելը վահանի դեր կստանձնի, կպաշտպանի ձեզ թշնամիների հարձակումներից, սուր նկատողություններից, ոչ կառուցողական քննադատությունից: Անսպասելիորեն կպարզվի, որ ոչ վաղ անցյալի թշնամիները պատրաստ են ձեզ համախոհ դառնալ: Նրանց ամբողջությամբ վստահելը սխալ կլինի, իսկ ահա կոնկրետ խնդիրների լուծման գործում նրանց ծառայություններից օգտվել կարելի է:

Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը, դուք էլ կաշխատեք նույն ձևով պատասխանել: Լավ կանցնի առաջին ժամադրությունը. բարենպաստ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց դժվարությունները չեն փչացնի ձեր տրամադրությունը, չեն շեղի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Կարող են խնդիրներ առաջանալ այնտեղ, որտեղ լրջության ու կենտրոնացվածության կարիք կա, քանի որ սովորականից հաճախ եք շեղվելու: Բայց բոլոր սխալները կկարողանաք ժամանակին ուղղել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել ու կփորձեք բաց չթողնել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք, ապա շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այսօր աշխատանքի վրա կենտրոնացած Կարիճների հանդեպ: Մասնագիտական թեմաներով ցանկացած զրույց օգտակար կլինի: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու շուրջ: Դուք կհասցնեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները, շրջապատողներն էլ շատ շնորհակալ կլինեն օգնության համար:

Ուրախություն կպարգևեն ուղևորությունները: Հաճախ բավարար կլինի պայմանները փոխելը, որպեսզի տրամադրությունը բարձրանա, ոգեշնչվեք և այնպիսի գաղափարներ ունենաք, որոնք ուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողները կսկսեն ձեզ ավելի հաճախ խորհուրդներ տալ: Բայց այդ խորհուրդներից ոչ բոլորը օգտակար կլինեն: Ուրիշի կարծիքին քննադատորեն մոտեցեք, աշխատեք սեփական ինտուիցիայի հուշումները լսել: Հույսներդ ձեզ վրա դրեք, քանի որ ձեր ստացած օգնությունը ձևական կլինի:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի. եթե ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք, ապա ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Այսօր սկսվող գործնական կամ ընկերական հարաբերությունները շուտով ռոմանտիկ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ինչ էլ ստանձնեք, արագ հաջողության հասնելու հույս մի ունեցեք: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի շատ աշխատեք: Չի բացառվում՝ սովորական մեթոդները քիչ արդյունավետ լինեն ու ստիպված լինեք նոր բան մտածել: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից, հատկապես եթե խոսքը ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների հետաքրքրությունների մասին է:

Օրվա առաջին կեսին գործեր շատ կունենաք: Երկրորդը հարմար կլինի ընկերական հանդիպումների, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումների համար: Հնարավոր է հասկանաք, թե ինչ արժե սովորել կամ ինչպես կուզենայիք անցկացնել ձեր ազատ ժամանակը: Սիրելին հրաշալի խորհուրդ կտա կամ հետաքրքիր մի բան կառաջարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց ոչ միանգամից: Օրվա սկզբին պիտի մի քանի կազմակերպչական հարցեր լուծեք կամ օգնեք մարդկանց, որոնք ի վիճակի չեն միայնակ հաղթահարել սեփական դժվարությունները: Պետք կգա տրամաբանորեն մտածելու, փաստերին հենվելու ունակությունը: Ինչ-որ մեկին կարող է թվալ, որ շատ սառնասիրտ եք, բայց հենց հույզերը մի կողմ թողնելու ունակությունն էլ կօգնի խուսափել սխալներից:

Օրվա երկրորդ կեսը ապրումներ կբերի, հիմնականում հաճելի ապրումներ: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Ջրհոսների հանդեպ, որոնք մինչև վերջերս իրենց անպատասխան սիրահարված էին համարում: Կարող է պարզվել, որ ձեր զգացմունքները փոխադարձ են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեր կյանքում ինչ-որ բան փոխելուց առաջ երկար մտածեք: Իրավիճակը բարդ կլինի, բայց դուք կարող եք դրանից գլուխ հանել, ճիշտ գնահատել պայմաններն ու այն մարդկանց, որոնց հետ գործ ունեք: Օրը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար, որոնց իրագործմանը կարող եք անցնել մոտ ժամանակներս:

Օրվա կեսը հարմար կլինի բանակցությունների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Հիշեք, որ լուրջ զրույցները պետք է վարել առանց գործնականը անձնականին խառնելու: Լավ է կոլեգաների հետ սիրախաղ չանեք, հակառակ դեպքում անհարմար վիճակում կհայտնվեք: Իսկ ահա ձեր նախասիրությունների հետ կապված միջոցառումների ժամանակ հնարավոր է ծանոթություն, որը հաճելի շարունակություն կստանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0