ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2228 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ամեն անգամ չեք կարողանա լուրջ լինել, երբ դա պահանջի իրավիճակը: Շրջապատողներին ձեր վարքը դուր չի գա, կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խելքի բերել ձեզ: Աշխատեք հանգիստ վերաբերվել խորհուրդներին, որոնք չեք խնդրել, ու չնյարդայնանալ, երբ ինչ-որ մեկը փորձի համառորեն խառնվել ձեր կյանքին:

Հնարավոր են հաջողություններ երևակայություն, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Ինքնատիպ գաղափարներ շատ կունենաք, իսկ ինտուիցիան կհուշի, թե դրանցից որոնք կարող եք հիմա իրագործել, իսկ որոնց իրագործումը արժե հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք լավ կհասկանաք նրանց, ովքեր իրենք իրենց էլ չեն հասկանում, կկռահեք այն, ինչ փորձում են ձեզանից թաքցնել: Ուշադիր եղեք մանրուքներին. ինչ-որ աննշան իրադարձություններ ու պատահարներ ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Հնարավոր է վերադառնաք հին գաղափարներին ու ծրագրերին. հիմա դուք կարող եք առանց մեծ ջանքերի իրագործել դրանք: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Երեկոն ձեզ կամ ձեր մտերիմ մարդկանցից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահեշտ օրը չէ, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան: Այդ ամենը, իհարկե, չի ուրախացնի, բայց ձեր մտքով էլ չի անցնի հանձնվել ու հրաժարվել մտածածից: Համառությունը թույլ կտա հասնել դրված նպատակներին:

Լավ է հույս դնեք միայն ինքներդ ձեզ վրա, քանի որ շրջապատողները հազիվ թե ձեզ լուրջ օգնություն ցուցաբերեն: Չի բացառվում խախտվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրան հանգիստ վերաբերվեք. նման դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բազում իրադարձություններ կբերի: Դրանք բոլորը նույնանման կարևոր չեն լինի ձեզ համար, բայց յուրաքանչյուրն էլ ուշադրություն կպահանջի: Ամենատպավորվող Խեցգետինների համար դժվար կլինի. օրվա վերջին կթվա, թե ֆիզիկական ու հոգեկան ուժերը սպառվել են: Բայց դուք արագ կվերականգնվեք, եթե հանգստի համար մի փոքր դադար վերցնեք:

Ավելի շատ շփվեք նրանց հետ, ովքեր ձեզ օգնում և աջակցում են: Քննադատությունն ու նկատողությունները կարող են հուսահատեցնել: Լավ է գաղափարներն ու ծրագրերը չքննարկեք նրանց հետ, ովքեր սովոր են խախտել ավանդույթներն ու իրենց ուզածով գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավ կդասավորվի, անհանգստանալու բան չկա: Հնարավորություն կունենաք ավարտել վերջին շրջանում շատ ժամանակ և ուժեր խլած գործը: Դուք գոհ կմնաք արդյունքից, կհասկանաք, որ զուր չեք աշխատել:

Հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ՝ կապված ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ: Օրվա առաջին կեսը հարմար է մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերի համար, իսկ երկրորդին կարող եք երևակայել, նոր բան մտածել: Ոգեշնչվածությունը կայցելի նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, որոնք հեռու են ստեղծագործելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ գաղափարներ կունենաք, այդ թվում այնպիսիք, որոնք նախկինում ոչ ոքի մտքում չեն ծնվել: Չի բացառվում՝ հենց այսօր սկսեք ձեր կյանքը դեպի լավը փոխել: Հեշտությամբ կհրաժարվեք վնասակար սովորույթներից, նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ և ստեղծագործական կյանքում: Դուք չեք ձանձրանա, նույնիսկ եթե ստիպված լինեք զբաղվել միապաղաղ գործերով: Երեկոն հարմար է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ուրախ ու հետաքրքիր բան կմտածեն: Հավանական են չծրագրված ծախսեր, որոնք զուր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Լավ ժամանակ է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, որից հետո առաջ շարժվելը կհեշտանա: Հաջող կլուծվեն բիզնեսի կամ ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լարված պահեր, աննշան տարաձայնություններ մտերիմների հետ: Միանգամից չի հաջողվի ճիշտ տոն ընտրել, բայց մինչև լուրջ կոնֆլիկտ ծագի, կհասկանաք՝ ինչ և ինչպես է պետք ասել: Հավանական են հաճելի անակնկալներ, ոչ մեծ գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրը ամեն ինչում զգուշություն, մանրուքներին ուշադրություն է պահանջում: Չարժե շտապելով որոշումներ ընդունել, խոստումներ տալ, նոր ծանոթների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, գնահատեք ձեր արարքների հնարավոր հետևանքները և միայն հետո սկսեք գործել:

Հնարավորություն կունենաք օգտակար փորձ ստանալ, սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Հնարավոր են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ: Որոշ Կարիճներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը այնքան էլ հեշտ չի անցնի, բայց դուք անկախ ամեն ինչից լավատես կլինեք, կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը: Շրջապատողներին դուր կգա ձեր տրամադրվածությունը, շատերը օգնություն կառաջարկեն: Ընդհանուր գործերն ու համատեղ նախագծերը կօգնեն երկարատև ընկերության սկիզբ դնել:

Հնարավորություն կունենաք զբաղվել մի գործով, որը վաղուց է ձեզ հետաքրքրում, կամ վերադառնալ հին նախասիրությանը, որի համար ժամանակ չէր մնում: Երեկոյան հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, հաճելի անակնկալ անել մեկին, ով թանկ է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Նոր գործեր կհայտնվեն, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: Չեն բացառվում անսովոր ու շատ գրավիչ առաջարկներ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Ե՛վ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, դրա շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք: Կարևոր է քչով չբավարարվելը: Վճռական գործեք և կստանաք այն, ինչի մասին նախկինում միայն երազում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ անակնկալներ, ցավալի պատահարներ: Ինչ-որ մեկի չմտածված խոսքերը կվշտացնեն, կփչացնեն ձեր տրամադրությունը: Բայց անբարենպաստ միտումների ազդեցությունը երկար չի տևի: Ամենայն հավանականությամբ, դրական փոփոխությունները կսկսվեն կեսօրից հետո:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի, նաև առաջարկներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հարմար ժամանակ է ցանկացած նախաձեռնության համար, բայց առավել հաջող կլինեն նրանք, որոնք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն են պահանջում: Պետք կգա նաև ուրիշների չնկատած բաները տեսնելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն ապրումներով լի կլինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կվշտանաք դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, կողքին կան մարդիկ, որոնք ունակ են աջակցել ձեզ: Աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, իսկ նրանց, որոնք քննադատում են ձեզ, ուշադրություն մի դարձրեք:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, կուտակված գործերից ժամանակավոր հեռանալը: Մտածեք ապագայի մասին. ծրագրեր կունենաք, որոնց իրագործմանը արժե անհապաղ անցնել: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2228 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1