ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2472 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր հնարավորությունների օր է: Այն հարմար է նոր բան ստանձնելու, կյանքում բազմազանություն մտցնելու համար: Դուք ոգևորությամբ, էներգիայով լի կլինեք ու վստահ կլինեք հաջողության վրա: Դա շրջապատողներին դուր կգա, նրանք կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Բայց կարևոր կլինի սեփական հնարավորությունները չգերագնահատելը: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց կլինեն գործեր, որոնք հիմա չարժե ստանձնել: Պետք է սովորեք, գործողությունների ծրագիր կազմեք, պայմանավորվեք համախոհների հետ: Դրա համար ժամանակ է պահանջվելու, շտապելու կարիք էլ չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է կարևոր զրույցների համար: Դուք անմիջապես կհամոզեք նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին վերաբերվում ձեր գաղափարներին, հեշտությամբ կպայմանավորվեք մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ էիք վիճում: Կարող եք ոչ միայն համախոհներ ու օգնականներ, այլև իսկական ընկերներ գտնել: Ձեր հմայքին անտարբեր մնալը դժվար կլինի, այնպես որ՝ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը հավանական է:

Օրը հարմար է սովորելու համար, և կարևոր չէ՝ ինչ-որ օգտակար բան կընտրեք, թե պարզապես հետաքրքիր մի բան: Նոր ինֆորմացիան անմիջապես կմտապահվի, դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է հանգստանալու, զվարճանալու և ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու համար: Պարտադիր չէ ինչ-որ հատուկ բան ծրագրեք. բոլոր դեպքերում դուք լավ ժամանակ կանցկացնեք: Հավանական են անսովոր իրադարձություններ, ոգեշնչող նորություններ:

Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը, այդ թվում՝ նրանց, որոնք արդեն վաղուց եք փորձում ավարտին հասցնել: Այս անգամ ամեն ինչ կստացվի, արդյունքն էլ սպասվածից լավը կլինի: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել. այդ հարցում դուք չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին դժվար կլինի գործնական տրամադրվելը: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու, հանգստանալու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու ցանկությունը: Բայց մինչև կարողանաք ձեզ նման բան թույլ տալ, պիտի որոշ շտապ հարցեր լուծեք: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել այդ հարցում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի շփումների համար: Կարևոր չէ, թե ում հետ այսօր կհանդիպեք կամ ինչի մասին կզրուցեք: Բոլոր դեպքերում կկարողանաք արագ ընդհանուր լեզու գտնել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հեշտությամբ կպայմանավորվեք նրանց հետ, ում հետ առաջ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառ եղեք ու շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Բոլորին դուր չեն գա ձեր ծրագրերը: Հաճախ խոսքը պարզապես սովորական անհասկացողության մասին կլինի: Որոշ ժամանակ պիտի ծախսեք բացատրությունների վրա, որպեսզի քննադատորեն տրամադրված մարդիկ փոխեն իրենց կարծիքը:

Հրաշալի օր է տան ու կենցաղի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք կահույք և այլ օգտակար իրեր գնել, վերանորոգում ծրագրել կամ դրա համար անհրաժեշտ նյութերը գնել, պայմանավորվել տեղափոխության մասին: Երեկոյան լավ է շատ չհոգնեք: Մի փոքր հանգստացեք. ուժերն արագ կվերականգնվեն, դուք կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը վառ ու հետաքրքիր կլինի: Այն հրաշալի կլինի հին ու նոր ծանոթների հետ շփվելու, այն մարդկանց հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կարող եք քննարկել ծրագրերը կամ խոսել դատարկ բաների մասին: Բոլոր դեպքերում զրույցը հաճելի և օգտակար կլինի:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Այն հրաշալի կլինի միապաղաղ, բայց անհրաժեշտ գործերի համար: Նման զբաղմունքները չեն նյարդայնացնի ու չեն ձանձրացնի: Մտերիմները հաճույքով կօգնեն: Երեկոն ստեղծագործելու ժամանակ կլինի: Շատ Կույսերի այդ հատվածում ոգեշնչվածությունը կայցելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն առանց հուզումների ու ապրումների չի անցնի: Բայց դուք հիմնականում դատարկ բաների համար կանհանգստանաք. լուրջ խնդիրներ այսօր հազիվ թե ծագեն: Արժե զգույշ լինել գումարի հետ: Հիմա այն քամուն տալու կամ թանկարժեք իրեր գնելու ժամանակը չէ, որոնք իրականում ձեզ այնքան էլ պետք չեն:

Եթե ծրագրել եք կարևոր մի բանով զբաղվել, հիշեք, որ առաջին քայլերն անելն ավելի բարդ է լինելու, քան մտածում էիք: Համառ եղեք, մի հանձնվեք, և դուք անպայման հաջողության կհասնեք: Օգնության կարիք չեք ունենա: Բայց եթե այն նոր ծանոթներից մեկն առաջարկի, մի հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն սկսեք կարևոր գործերից: Եթե առավոտյան ժամանակը զուր չվատնեք, ապա մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեք այն ամենից, ինչը կարող էր մի քանի օր պահանջել: Հաճախ դուք կնախընտրեք օգտվել ոչ թե փորձված մեթոդներից, այլ իմպրովիզներ անել, նպատակին տանող սեփական ուղին փնտրել: Դա հրաշալի ռազմավարություն կլինի, որի շնորհիվ շատ բան հեշտությամբ կտրվի:

Ավելի ուշ կգա շփումների համար բարենպաստ ժամանակը, օրինակ՝ ընկերական կամ ընտանեկան հանդիպումների, սիրային ժամադրությունների: Դուք հեշտությամբ կուրախացնեք շրջապատողներին, կբարձրացնեք բոլորի տրամադրությունը, թև կտաք նրանց, ովքեր հուսահատվել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է աշխարհը դեպի լավը փոխելու համար: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք: Նույնիսկ եթե դրանց հասնել չստացվի, կասկած չկա, որ շատ բան կանեք: Հաճախ ձեզ աջակցության հարցով կդիմեն մարդիկ, որոնք բարդ վիճակում են հայտնվել: Դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել: Շրջապատողները կգնահատեն դա:

Կարևոր է ոչ միայն արդյունավետ աշխատելը, այլև լավ հանգստանալը: Հիշեք դրա մասին ու փոքրիկ դադարներ վերցրեք, աշխատեք ինչ-որ բանով ուրախացնել ձեզ: Հնարավոր են չծրագրված գնումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև և ուրախ օր է: Դուք շատ բաներից հրաշալի գլուխ կհանեք, արագ հաջողության կհասնեք գործերում, որոնք նախկինում բարդ էին թվում: Դուք առանց դժվարության օգնականներ կգտնեք, մարդկանց դուր կգան ձեր գաղափարները, ձեզ հետ գործ ունենալն էլ շատ հաճելի կլինի: Ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Օրինակ՝ հին ծանոթների, նախկին գործընկերների, համադասարանցիների կամ համակուրսեցիների հետ: Նման մարդկանցից հետաքրքիր բաներ կարող եք իմանալ: Չի բացառվում՝ ուզենաք վերականգնել հարաբերությունները, և դա ջանքեր չի պահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ ու չվշտանալ: Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք հրաժարվել որոշ հանդիպումներից, քանի որ վատատեսորեն տրամադրված, քննադատություններ ու կոպիտ կատակներ սիրող մարդկանց հետ շփումները ձեզ այսօր շատ կխոցեն: Մտածեք, թե ով կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:

Շատ Ջրհոսների կոգեշնչեն ոչ մեծ ուղևորությունները: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Կուրախացնեն երևակայությունը զարկ տալ թույլ տվող զբաղմունքները: Դուք արագ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գումարի հետ զգույշ եղեք: Սա լավագույն օրը չէ սպոնտան գնումների կամ գործարքների համար, որոնք նախկինում չեք ծրագրել: Չարժե վստահել այն մարդկանց, որոնք ոսկե սարեր են խոստանում: Այսօր դուք շատ խաբեբաների համար հեշտ որս կթվաք. զգոն եղեք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Իրենց մեղքը կփորձեն հարթել մարդիկ, որոնք ինչ-որ բանով նեղացրել են ձեզ: Դուք հեշտությամբ կվերականգնեք հին կապերը, եթե ուզենաք դա և նախաձեռնող կլինեք: Օրվա երկրորդ կեսը սիրահարված Ձկներին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2472 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3