ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2871 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը: Բայց կարող եք զբաղվել լրիվ նոր բանով: Այստեղ, ճիշտ է, առաջին փուլում օգնության կարիք կունենաք, բայց ամենայն հավանականությամբ այդ օգնությունը կստանաք:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Կարող են հաջողությամբ լուծվել այն հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Օրը հարմար է շփումների համար: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել բարդ հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև ու հաջող օր է, որը դրական հույզեր կպարգևի: Շատ բան լավ կստացվի, հավանական են հաճելի անակնկալներ, զարմանալի զուգադիպություններ ու պատահարներ, որոնց համար ուրախ կլինեք: Մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու կամ ընկերների շրջանում հանգստանալու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք հրաշալի իրեր կընտրեք, բայց դրանց վրա կծախսեք այնքան, ինչքան պետք է, ոչ մի դրամ ավել: Բիզնեսի, եկամուտների լրացուցիչ աղբյուրների հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Այն, թե ինչպես կդասավորվի օրը, շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչպես կկառավարեք ձեր հույզերը: Լավ է չշտապեք, հատկապես, եթե խոսք գնա ոչ միայն ձեզ համար կարևոր գործերի մասին: Եթե զգույշ գործեք ու ամեն քայլը մտածեք, կգտնեք դրված նպատակներին հասնելու ձևը:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, ձեզ համար դժվար չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն ու նրանց ուրախացնելը: Օրը հարմար է սիրելիի հետ հանդիպելու համար: Նշանի շատ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ ու հաջող օր է, որը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կարող էիք կռահել ուրիշների ակնարկներից: Կարևոր որոշումներ ընդունելը կհեշտանա, շատ կասկածներ կմնան անցյալում:

Չի բացառվում վերականգնվեն գործնական կամ անձնական հարաբերությունները, որոնք նախկինում շատ թանկ էին ձեզ համար: Հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Արագ պարզ կդառնա, թե ով ինչ է ձեզանից սպասում, իսկ արդյոք արժե արդարացնել նրանց ակնկալիքները, արդեն ինքներդ պետք է որոշեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ օր է: Այն կարող է նշանակալի իրադարձություններ չբերել, սակայն հնարավորություն կտա շատ բաների մասին մտածել ու կշռադատված որոշումներ ընդունել, որոնք էլ ձեր կյանքը դեպի լավը կփոխեն: Հասկանալի է, որ մտածածն իրագործելուն կարելի է շատ շուտով անցնել: Դուք ուրախ կլինեք մտորումներից գործողությունների անցնելու հնարավորության համար:

Լավ կանցնեն ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները, դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավոր են հաջող գնումներ: Օրը հարմար է տան համար իրեր, կահույք ու կենցաղային տեխնիկա գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հավանական են հաջողություններ զգուշություն, ինքնատիրապետում ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Դուք լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ կենտրոնացվածության ու կարգապահության կարիք կլինի: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, սխալներ թույլ չտալ ու անհրաժեշտ արդյունքի հասնել: Դուք համառ ու նպատակասլաց կլինեք, իսկ դա շատերին դուր կգա: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ հազիվ թե մերժեն:

Անսովոր գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա, այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նույնիսկ առօրյա, լավ ծանոթ գործերն այսօր ավելի շատ ժամանակ և ուժեր կպահանջեն, քան սովորաբար: Հասարակ հարցերին պատասխաններ միանգամից չեն գտնվի, ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Դուք ժամանակ կունենաք, այնպես որ՝ շտապելու կարիք չկա: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը: Հնարավոր է՝ հիմա գտնեք դրանք իրագործելու ձևը:

Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Եթե դրանք ստանաք հին ծանոթներից, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից և հարմար է սիրային ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենակարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, քանի որ հենց այն ամենահաջողը կլինի: Այդ հատվածում կարող եք կյանքի կոչել այն, ինչ մտածել եք կամ հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Կհաջողվի պատասխաններ ստանալ վաղուց հանգիստ չտվող հարցերին:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք տնային հոգսերի վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կզբաղվեն կենցաղային խնդիրների լուծմամբ: Անսպասելի ծախսերի կարիք կլինի, որոնք զուր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է գործնական հանդիպումների ու բանակցությունների, համագործակցություն սկսելու համար: Հնարավոր կդառնա այն խնդիրների կարգավորումը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Դրանցից գլուխ հանելու համար մի փոքր հնարամտություն է պետք: Բաց մի թողեք մեծ կենսափորձ ունեցող մարդկանցից ինչ-որ բան սովորելու հնարավորությունը:

Հավանական են լավ լուրեր: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ, այլ ձեր մտերիմներից մեկին: Բայց դուք բոլորից շատ ուրախ կլինեք, կյանքի հանդեպ հայացքն ավելի լավատեսական կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր եղեք: Օրը կարող է փորձություններ բերել: Օրինակ՝ ստիպված լինեք զբաղվել գործերով, որոնք ձեր սրտով չեն: Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Հաճախ լուրջ մոտեցումն էլ բավական կլինի խնդիրների շարքը լուծելու և ավելի լուրջ դժվարություններից խուսափելու համար:

Սակայն օրը չի կարելի անհույս վատը համարել: Եթե կենտրոնանաք կարևոր գործի վրա, որը վերջին շրջանում շատ էր զբաղեցնում ձեր միտքը, ապա կկարողանաք դրանում հաջողության հասնել: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կփորձեն ուրախացնել հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Այդ հատվածում հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հեշտությամբ ընդհանուր լեզու էիք գտնում: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն ավելի լավ կընթանան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել ամենաբարդ հարցերը՝ առանց վախենալու, որ դա տարաձայնությունների կհանգեցնի: Այդ հատվածում ապագայի ծրագրեր կհայտնվեն: Արագ պարզ կդառնա՝ ինչ է պետք անել, որպեսզի մտածածը հնարավոր դառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա օգտակար բաներ անել ձեր ու մյուսների համար: Չի բացառվում՝ հենց հիմա գտնեք հին խնդիրները լուծելու, վերջին շրջանում անհանգստանալ ստիպող կոնֆլիկտները կարգավորելու ձևը:

Բաց մի թողեք օգտակար բան սովորելու հնարավորությունը: Այսօր ստացված տեղեկատվությունը շուտով ամենայն հավանականությամբ պետք կգա: Հնարավորություն կունենաք զրուցել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում միայն լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ նույնիսկ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2871 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8