ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3407 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար է ցանկացած հանդիպման համար: Այդ հատվածում կարելի է քննարկել և՛ գործնական հարցերը, և՛ ամենը, ինչ վերաբերում է անձնական կյանքին: Հնարավորություն կունենաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, որ շատ բանի եք ունակ:

Կհաջողվի գլուխ հանել հին խնդրից, և դուք ձեզ միանգամից լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Կմեծանա տարաձայնությունների և վեճերի հավանականությունը: Խանդն ու կասկածամտությունը կփչացնեն սիրային հարաբերությունները: Ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հակասություններ կբերի: Այդ հատվածում դժվար կլինի ինքներդ ձեզ վերահսկելը, և դա բացի ձեզանից ոչ ոքի անել հազիվ թե հաջողվեր: Աշխատեք կշռադատված որոշումներ ընդունել, պահի ազդեցության տակ ոչինչ չանել ու չասել: Ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Երբեմն բավարար կլինի միայն մի փոքր սպասելը, և իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու թեթև կլինի: Դուք կզգաք աստղերի աջակցությունը ու կանեք այն, ինչ նախկինում անել չէիք համարձակվում: Լավ ժամանակ է մտերիմների հետ այն հարցերը քննարկելու համար, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ շփումների համար: Ոչ բոլորի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, բայց ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ կարող եք պայմանավորվել, իսկ ով այդպես էլ ձեր կողմը չի անցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ պետք է լավ հասկանալ ուրիշներին, կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները:

Կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը դժվարությամբ կտրվեն ու ժամանակատար կլինեն: Բայց այստեղ էլ անլուծելի խնդիրներ չեն առաջանա: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այն կօգնի խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումները: Ձեր մասնագիտական ու անձնական որակները շատերի վրա լավ տպավորություն կթողնեն: Զարմանալի չէ, որ կգտնվեն համագործակցել ցանկացող մարդիկ: Շատ Խեցգետիններ հնարավորություն կունենան շատ շահավետ գործարքներ կնքել:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Չի բացառվում, որ հենց այդ հատվածում հասկանաք՝ ինչպես լուծել վերջին շրջանում ձեզ վշտացնող խնդիրները, որոնք խանգարում էին թուլանալ և ուրախանալ կյանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ: Դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե, քանի որ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Պարզապես որոշումների հարցում մի շտապեք: Չարժե հետևել շրջապատողների տված բոլոր խորհուդներին: Հաճախ ուրիշների հուշումները միայն կշեղեն:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին, կյանքի կոչել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար կարևոր ծրագիրը: Չեն բացառվում ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմների հետ կապված լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հակասական կլինի: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, բայց դուք ամեն անգամ դրանք ժամանակին չեք նկատի, երբեմն էլ պարզապես չեք համարձակվի օգտվել դրանցից: Պետք կգա հասկացող մարդկանց աջակցությունը: Ցավոք, այն միանգամից ստանալ չի ստացվի: Նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ չեն հասկանա, կփորձեն հետ պահել ինչ-որ ծրագրերից:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կլինի: Հենց այդ հատվածում էլ արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Հավանական է պայմանների բարեհաջող դասավորվածություն, որի շնորհիվ կկաողանաք կյանքի կոչել վաղեմի մտահղացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Հնարավոր է՝ այն գլխապտույտ հաղթանակներ կամ արմատական դրական փոփոխություններ չբերի, բայց ինչ-որ բանով կուրախացնի: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք. շփումները բացառապես հաճելի կլինեն: Չի բացառվում՝ նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ հայտնվեն:

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից: Հնարավորություն կունենաք օգնել հին ընկերներին, աջակցել մտերիմ մարդուն, որը բարդ իրավիճակում է հայտնվել: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան կթվա, ավելի ուշ կարևոր դեր է խաղալու: Այս միտումն առավել նկատելի կլինի գործնական հարաբերություններում: Այստեղ շատ կարևոր կլինի ինտուիցիային լսելը: Հաճախ հենց այն կհուշի՝ ում հետ կարելի է աշխատել, իսկ ով ավելի շատ վնաս կտա, քան օգուտ:

Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, հավանական են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: Հրաշալի օր է ընդհանուր նպատակներին հասնելու համար միավորվելու կամ պարզապես միասին ժամանակ անցկացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Երբեմն ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտ եք լեզու գտնում մարդկանց հետ, նաև նրանց, որոնց հետ քիչ ընդհանուր բան ունեք: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել:

Օգտակար կլինի ապագայի մասին մտածելն ու ծրագրեր կառուցելը: Դուք ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք իրավիճակն ու սեփական հնարավորությունները: Դա շատ բան կհեշտացնի: Համախոհներ գտնելու հնարավորություն կլինի, որոնց աջակցության շնորհիվ էլ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն: Կարևոր կլինի ավելի վաղ տրված խոստումների մասին չմոռանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Նույնիսկ լրիվ նոր բան ստանձնելու դեպքում արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է անհրաժեշտ արդյունքի հասնել: Հնարավորություն կունենաք տեղեկատվություն ստանալ, որի կարիքն ունեիք ճիշտ որոշում ընդունելու համար:

Շատ օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից: Հենց դրանց շնորհիվ դուք ինքներդ շատ բաների այլ կերպ կնայեք: Անցյալում կմնան մոլորություններն ու կասկածները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է: Կարևոր կլինի ինտուիցիայի հուշումները լսելը, քանի որ հենց դրանք կօգնեն նպատակին տանող ճամփան գտնել: Չի բացառվում այն մասնագիտական կամ ֆինանսական հարցերի հաջող լուծումը, որոնց մասին վերջերս շատ էիք մտորում ու խոսում:

Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը. այսօր դեպի ձեզ կձգտեն ոչ միայն լավ մարդիկ, և դժվար կլինի կռահելը, թե ում հետ է պետք զգոն լինել: Երբեմն օգտակար կլինեն ամենամտերիմների խորհուրդները: Նրանք, ովքեր ձեզ լավ գիտեն, երբեմն կնկատեն մանրուքներ ու նրբություններ, որոնց դուք ուշադրություն չեք դարձրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գլխապտույտ հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաճելի կդասավորվի: Այն հարմար է ընթացիկ խնդիրները լուծելու կամ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Նոր բան ստանձնել արժե միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ կարող եք այդ գործից ինքնուրույն գլուխ հանել:

Ամենահեշտ օրը չէ շփումների տեսանկյունից, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Դուք հաճախ անհամբեր կլինեք, իսկ դա դուր չի գա շրջապատողներին: Ցանկալի չէ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3407 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4