Աստղագուշակ․ հոկտեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2195 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վաղ առավոտը կարող է բավական անհաջող թվալ: Չի բացառվում՝ սխալ ոտքի վրա արթնանաք ու մի որոշ ժամանակ վատ տրամադրության մեջ լինեք: Բայց հետո ամեն ինչ կփոխվի, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ կյանքը փոխվում է, նոր հնարավորություններ կբացվեն, որոնք չեք ուզենա բաց թողնել: Եթե նոր գործ ստանձնեք, դրանից հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից հաջող կլինի: Կլուծվեն ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերը, դուք սպասվածից մեծ գումար կստանաք: Լավ ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ: Օգտակար կլինի նրանց հետ ապագայի ծրագրերը քննարկելը. նման զրույցը ոգեշնչող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի, նույնիսկ առօրյա գործերը սովորականից բարդ կթվան: Բայց ճակատագրից բողոքել չեք ուզենա, քանի որ աստղերը ձեզ համար նաև հաճելի անակնկալներ են պատրաստել: Կուրախացնեն ընկերների, հին ծանոթների և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ մտերիմ չեք, բայց որոնց շատ եք համակրում: Հնարավորություն կունենաք ընկերանալ մի մարդու հետ, որի մասին ձեզ լավ բաներ են հայտնի: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Հազիվ թե ուզենաք գումարը դատարկ բաների վրա ծախսել, իսկ ահա կարևոր բաների վրա չեք խնայի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն իզուր չի անցնի: Դուք կկարողանաք ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել, հրաշալի արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ դա անել մյուսները չեն կարողացել: Կհաջողվի ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք ավելի ուշ կարևոր կլինեն, ոչինչ աչքաթող չեք անի, ցավալի սխալներ էլ չեք գործի: Շատերն ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի: Բավական է ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր բնատուր հմայքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը ավելի հարմար կլինի հանգստի ու զվարճանքների, քան կարևոր գործերի համար: Կենտրոնանալը, լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Փոխարենը միանգամից ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք, երբ ընկերներին հանդիպելու, հետաքրքիր վայրերում լինելու կամ հին նախասիրությանը վերադառնալու հնարավորություն ստեղծվի: Հնարավոր է՝ հեռվից շատ լավ լուրեր ստանաք: Դրանք կազդեն ձեր ծրագրերի վրա, և դուք ուրախ կլինեք դրա համար: Երեկոյան իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, մանկության ու պատանեկության ընկերները: Անցյալի մասին զրույցները կօգնեն որոշել, թե ինչով արժե զբաղվել հիմա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաճելի հանդիպումներ կբերի: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում ուզում եք դուր գալ: Հավանական է պատահական ծանոթություն, որը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների ուշադրությունը սեփական անձին հրավիրելը, նրանց հետաքրքրելը, ձեր գաղափարներով գրավելը: Գործերն այսօր սովորականից ավելի բարդ, ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Երբեմն սկսածն ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Բայց դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք: Կողքին կլինեն ընկերները և մյուս մտերիմ մարդիկ, որոնք պատրաստ են դժվարին իրավիճակում օգնության ձեռք մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտյան պետք է ձեզ նրբանկատ պահեք, խաղաղասիրաբար տրամադրվեք, որպեսզի խուսափեք շրջապատողների հետ հարաբերություններում լարված պահերից: Լավ է հետաձգեք լուրջ զրույցները, չքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Նման զրույցների համար բարենպաստ պահը հետո կգա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք կուզենաք միանգամից կյանքի կոչել: Գործեք, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Ցանկացած գործի ստեղծագործ մոտեցումը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք շատ բան կհասցնեք անել: Օրը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին նախագծերն ավարտելու համար: Դուք շատ գործերից շրջապատողներից արագ գլուխ կհանեք: Ժամանակ կմնա նաև ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր զբաղմունքների համար: Եթե վերադառնաք հին նախասիրությանը, այն կրկին դրական հույզեր կպարգևի ձեզ: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Հնարավոր է՝ պատասխան ստանաք այն հարցին, որը վերջերս հանգիստ չէր տալիս ձեզ: Տրամադրությունը կլավանա, տագնապներն ու հուզումներն էլ կմնան անցյալում: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից, կլուծեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Չի բացառվում՝ դրանում օգնեն այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք ընկերանալ մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հազվադեպ էիք շփվում: Հնարավոր է սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել գումարը, ինչ գնումներ արժե անել հիմա, իսկ որ գնումների հարցում լավ է չշտապել: Երեկոյան ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք ոչ ճակատագրից նվերներ կսպասեք, ոչ էլ՝ ընկերներից օգնություն, կաշխատեք ձեր նպատակներին ինքնուրույն հասնել: Եվ դա ձեզ մոտ կստացվի: Ձեր հաջողությունները շատերի վրա տպավորություն կթողնեն: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ, ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Միակ ոլորտը, որում դժվարություններ կառաջանան՝ ֆինանսներն են: Բայց այստեղ էլ խնդիրները լուրջ չեն լինի, այնպես որ՝ շատ չեք անհանգստանա: Եթե այսօր գումարը զուր ծախսեք, անհաջող գնումներ անեք, ապա շուտով բյուջեն համալրելու հնարավորություն անպայման կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և դուք այն բաց չեք թողնի: Այսօր ընդունած որոշումները կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հասկանալով դա՝ դուք չեք շտապի, ինքներդ ձեզ ժամանակ կտաք ավելի շատ տեղեկատվություն հավաքելու, ամեն ինչ մտածելու համար: Իրավիճակից գլուխ հանելուց հետո գործողությունների ծրագիր կկազմեք: Դրա իրագործման հարցում կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ: Կհաջողվի կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում: Դուք կորոշեք, թե ինչ գնումներ արժե անել մոտ ժամանակներս, իսկ որ գնումները կարող են սպասել: Առողջ բանականությունը կօգնի խուսափել չարդարացված ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա իրադարձությունները կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, դնել առաջնահերթությունները: Հնարավոր է՝ հասկանաք, որ պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչը նախկինում աննշան էր թվում: Կարող են փոխվել շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կասկածել ձեր գիտելիքներին ու տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ հաճախ էիք վիճում: Օրվա առաջին կեսին կնյարդայնացնեն խառնաշփոթն ու քաոսը: Օրվա երկրորդ կեսը հանգիստ, հաճելի և արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած գործի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին շատ բան կհասցնեք անել: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել շաբաթվա ընթացքում կուտակված հարցերը, արագ կավարտեք սկսածն ու անհրաժեշտ արդյունքը կստանաք: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան կիսվել իրենց փորձով: Դուք կլսեք լավ խորհուրդները, և դա կօգնի խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան տարաձայնություններ կառաջանան: Կհաջողվի խուսափել երկար վեճերից, լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Հենց ձեզանից կախված կլինի, թե որքան արագ վեճերը կմնան անցյալում ու կրկին խաղաղություն, ներդաշնակություն կհաստատվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|