ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2137 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շտապելու կարիք չկա: Սա այն օրերից է, որոնց մասին չի կարելի դատել՝ հաշվի առնելով նրանց սկիզբը: Առավոտը կարող է անհաջող թվալ. հավանական են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Կեսօրից հետո կարող եք նոր ու բարդ բան ստանձնել, զբաղվել այն գործերով, որոնք ոչ միայն կարգապահություն, այլև ստեղծագործ մոտեցում են պահանջում:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ նոր հնարավորություններ կբացվեն, որոնք չեք ուզենա բաց թողնել: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դրանից հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե լուրջ փոփոխություններ բերի, բայց վատ չի դասավորվի: Օրվա առաջին կեսին հավանական են լավ նորություններ, հաճելի զրույցներ: Հնարավորություն կունենաք կարևոր հարցը քննարկել մի մարդու հետ, որի փորձին ու գիտելիքներին վստահում եք: Աջակցություն ու լավ խորհուրդ ստանալով՝ ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Չարժե օրվա երկրորդ կեսի համար բարդ ու հոգնեցնող գործեր ծրագրել: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, հաճելի զբաղմունքների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր օր է, որը ուրախության առիթներ, դրական փոփոխություններ ու լավ տրամադրություն կբերի: Դուք կզգաք աստղերի աջակցությունն ու հաճույքով նախաձեռնություն կցուցաբերեք: Եվ ճիշտ ժամանակին: Ձեր ակտիվությունը տեղին կլինի, ձեր գաղափարները աջակցություն կստանան:

Առավոտը թեթև ու հաճելի կանցնի, իսկ ահա օրվա երկրորդ կեսին ոչ բոլոր Երկվորյակները կկարողանան խուսափել խառնաշփոթից: Անսպասելի տնային գործեր առաջ կգան, որոնք ուշադրություն կպահանջեն: Հավանական են չծրագրված, բայց հաճելի ծախսեր: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին հավանական են և՛ հաջող զուգադիպություններ, և՛ լավ նորություններ, և՛ իրադարձություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դուք միանգամից ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք, նոր բան նախաձեռնելու ցանկություն կառաջանա:

Օրվա երկրորդ կեսը քննարկումների, երբեմն նաև վեճերի ժամանակ կլինի: Ձեզ մոտ հեշտ չի ստացվի սեփական ճշմարտացիությունն ապացուցելն ու կասկածողներին տարահամոզելը: Բայց ձեր կարծիքը ի վերջո կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դա չեն արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ, հագեցած ու արդյունավետ կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե կռահեք, որ դրանք օգտակար են լինելու ոչ թե ձեր, այլ շրջապատողների համար: Կհաջողվի աջակցել մտերիմներին, օգնել մի մարդու, որը բարդ իրավիճակում է հայտնվել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն անձնական հարաբերությունները: Եթե հին դժգոհություններ ու վիրավորանքներ կային, այսօր դրանք հետք անգամ չեն թողնի:

Եթե օրվա համար որոշակի ծրագրեր ունեք, լավ է դրանց իրագործմանն անցնեք առավոտյան: Ինչքան երեկոն մոտենա, այնքան կբարդանա կենտրոնանալը, այնքան քիչ կուզենաք սկսածն ավարտին հասցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե կարևոր գործեր ունեք, մի հետաձգեք դրանք: Օրվա սկիզբը միանման լավը կլինի և՛ նոր բան ստանձնելու, և՛ ավարտելու համար այն, ինչի վրա վաղուց եք աշխատում: Բարդ առաջադրանքներն արագ լուծելուն կօգնի փորձը: Շրջապատողները խորհուրդներ կտան, որոնք կարող են շեղել ձեզ: Բայց դուք միայն սեփական ինտուիցիայի հուշումները կլսեք ու ճիշտ կվարվեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի, հաճելի, բայց ոչ շատ բարդ զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ դուր են գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր զրույցները մի հետաձգեք: Օրը շատ հարմար է լուրջ բաները քննարկելու և այն հարցին պատասխան գտնելու համար, որը նախկինում շատերին փակուղու առաջ է կանգնեցրել: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են իրականում ուզում ձեր զրուցակիցները, նույնիսկ եթե նրանց մասին համարյա ոչինչ չիմանաք: Շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: Եթե ուզենաք մեկին դուր գալ, դա ձեզ մոտ անպայման կստացվի:

Օրը բարենպաստ է գնումների համար: Այստեղ խորհուրդների կարիք չեք ունենա: Հույս դրեք սեփական ճաշակի վրա և կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել անհանգստությունից, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Աշխատեք իրական նպատակներ դնել, ձեզանից ու շրջապատողներից մեծ ակնկալիքներ չունենալ ու շատ բան չպահանջել: Դա էլ բավական կլինի տհաճ պահերից, դժգոհություններից ու վիրավորանքներից խուսափելու համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաջող կլինի: Կարևորը ինտուիցիայի ձայնին լսելն է: Այն կօգնի հասնել վաղուց դրված նպատակին, նրան, ինչը մինչև վերջերս անհնար էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, արագ կլուծեք այն առաջադրանքները, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դրա համար երբեմն սեփական գիտելիքների պակասը կզգացվի, բայց դուք կկռահեք, թե ում հետ կարելի է խորհրդակցել ու ճիշտ հարցեր կտաք այն մարդկանց, որոնք գիտեն դրանց պատասխանները:

Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Երկուսն էլ կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Բայց որոշման հարցում լավ է չշտապեք, սկզբում ուսումնասիրեք իրավիճակը և հետո նոր միայն կպարզվի, թե ինչ եք անելու: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, շահավետ գործարքներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք գոնե օրվա առաջին կեսին ձեզանից անհնարինը չպահանջել: Այդ հատվածը նվիրեք հաճելի զբաղմունքներին: Ինչ-որ մեկին դրանք անօգուտ կթվան, իսկ ձեզ կուրախացնեն ու կոգեշնչեն: Ավելին հիմա չի էլ պահանջվում:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու նոր գաղափարներ կբերի: Դուք կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք, թե ինչ եք անելու հետո: Ինչքան էլ համարձակ թվան ձեր գաղափարները, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն դրանց իրագործման հարցում օգնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անգործ նստել չեք ուզենա, դրա կարիքն էլ չկա: Օրը հրաշալի կլինի օգտակար զբաղմունքների, նոր նախաձեռնությունների համար: Հնարավոր է՝ ստիպված լինեք անել ոչ այն, ինչ ուզում եք: Բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք ստանձնած գործերից հրաշալի գլուխ հանել, և դա ձեզ մոտ կստացվի:

Հավանական են անսպասելի լուրեր ու առաջարկներ, ինչպես նաև հետաքրքիր զրույցներ: Հնարավորություն կունենաք նոր ու օգտակար բան իմանալ, լավ խորհուրդ ստանալ: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Մտերիմների հետ հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: Դուք հաճախ իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե առանց թեժ վեճերի անցնի: Բայց դրանք օգտակար կլինեն, քանի որ կօգնեն պատասխաններ գտնել շատ հարցերի ու ճիշտ որոշում ընդունել: Կարևոր կլինի քննադատություններով չտարվելը, շրջապատողներին ձեր դժգոհությունները չհայտնելը: Դուք ունակ եք ցանկացած զրույց բարեհամբույր ձևով վարել: Դա ձեր տաղանդն է, որն այսօր անպայման պետք կգա:

Երեկոն հրաշալի ժամանակ կլինի եկող շաբաթվա ծրագրերը մտածելու համար: Հնարավոր է՝ հենց այդ հատվածում հասկանաք, թե ինչպես է պետք գործել նպատակներին ավելի արագ հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2137 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0