Աստղագուշակ․ հոկտեմբերի 31
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք սրտին մոտ ընդունել պետք չէ: Օրը հարմար է նոր, անսովոր գործեր ստանձնելու համար: Կարող եք չկասկածել, որ արագ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Ժամանակի հետ նրանք ձեր իսկական ընկերները կդառնան, սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում:
Որոշ Խոյերի նվերներ, հաճելի անակնկալներ են սպասվում: Սիրելի մարդը կուրախացնի, դուք էլ կփորձեք նույնկերպ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների ու ուղևորությունների համար: Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու հնարավորությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արդյունավետ օր է: Այն սկսած գործերն արագ ավարտին հասցնելու, կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կտա: Դուք էներգիայով լի ու լուրջ կլինեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Գործերին նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքների: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, շատերին ունակ կլինեք համոզել ձեր ճշմարտացիության մեջ:
Բայց ձեզ նաև հանգիստ է պետք: Օրն այնպես պլանավորեք, որ դրա համար բավականաչափ ժամանակ մնա: Վտանգ կա հիվանդանաք, եթե ժամանակին դադար չվերցնեք: Արժե կապերին ընտրողաբար մոտենալ, ավելի քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը: Հիմա բացասական ազդեցությունը առավել նկատելի կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հիանալի օր է շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ցանկացած հարց քննարկելիս հանգստություն կպահպանեք, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա: Ձեզ հետ հաճելի ու հետաքրքիր կլինի գործ ունենալը, շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով ու հետաքրքիր գաղափարներով: Շփումները շատ հաճելի կլինեն:
Կարող եք գործարքներ կնքել, պայմանավորվել համագործակցության կամ նոր աշխատանքի անցնելու մասին: Երեկոյան հին նախասիրության մասին հիշելու հնարավորություն կլինի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Վատ օր չէ: Ձեզ միայն փոքրիկ դժվարություններ են սպառնում, որոնցից արագ կկարողանաք գլուխ հանել: Դուք արագ կսովորեք նորը, ոտքի վրա կյուրացնեք պիտանի գաղափարները, հրաշալի լեզու կգտնեք համախոհների հետ: Այդ ամենը թույլ կտա արագ առաջընթաց արձանագրել կարևոր գործերում, պատասխաններ գտնել լուրջ հարցերին:
Օրը բարենպաստ է ստեղծագործելու համար: Այն ձեզ հաճույք կպատճառի: Անձնական կյանքում դրական փոփոխություններ կնշմարվեն, ապագային լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերը կունենաք: Շատ Խեցգետիններ այսօր ապագային վերաբերող որոշումներ կընդունեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հեշտ չի անցնի: Այն գայթակղություններով լի կլինի, որոնց դիմակայելը բարդ կլինի: Եթե դիմակայեք, կարող եք հաջողության հասնել ձեզ համար կարևոր գործում: Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին ու լսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումների շնորհիվ արագ թշնամիներին ջրի երես կհանեք:
Օրվա երկրորդ կեսին խուսափեք ապրումներից ու սթրեսից: Դրանք ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան: Լավ է այդ հատվածի համար հեռավոր ուղևորություններ չպլանավորեք: Դրանք հոգնեցուցիչ կլինեն, տհաճ տպավորություններ կթողնեն: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մեծ հնարավորությունների օր է, որոնք շատ անսպասելի կբացվեն: Աշխատեք ոչ մի շանս բաց չթողնել: Պետք է արագ ու վճռական գործեք: Մի հապաղեք ու մի կասկածեք ձեր հաջողության վրա: Ամեն անգամ հին փորձն օգտակար չի լինի: Հաճախ պետք է փորձարկումներ անեք, լրիվ նոր լուծումներ փնտրեք:
Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, պայմանավորվել կարևոր բաների շուրջ, վերջ տալ տարաձայնություններին ու կոնֆլիկտներին: Կլուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող ընտանեկան խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այս արդյունավետ օրը հարմար է գործնական բանակցությունների, համատեղ աշխատանք սկսելու համար: Լավ լեզու կգտնեք համախոհների հետ, հաճախ նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ձեր կողմն անցնել: Նրանց ուշադիր հետևեք ու մի շտապեք կիսվել բոլոր գաղտնիքներով:
Անսովոր վայրերում լինելու, ձեր ընկերներից տարբերվող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ նման հանդիպումները ձեզ հետաքրքիր գաղափարներ տան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք փոքրիկ դժվարությունները սրտին շատ մոտ կընդունեք: Հենց դրա պատճառով այնպիսի տպավորություն կստեղծվի, որ օրն այնքան էլ հաջող չէ: Սակայն իսկապես կարևոր գործերում կարող եք հաջողության հասնել, եթե համառ լինեք: Դուք չեք զղջա, եթե կենտրոնանաք դրանց վրա:
Ցանկալի չէ երկար զրույցներ, վեճեր վարելը: Դրանք ձեզ կհոգնեցնեն, նյարդայնության պատճառ կդառնան: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են ձեզ քննադատել, հիշեցնել հին սխալների մասին ու հուշել, թե ինչպես գործեք: Հիմա նման մարդկանց հետ շփումները կփչացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի շտապեք: Սա ամենահեշտ օրը չէ: Օրվա բերած որոշ իրադարձություններ կշեղեն ձեզ: Լավատես եղեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե առաջին իսկ խոչընդոտների առաջ չընկրկեք: Լսեք խորհուրդները. ընկերները կհուշեն՝ ինչպես պետք է վարվեք նվազագույն ջանքերով ուզածին հասնելու համար:
Ընտանեկան հոգսերն ավելի հոգնեցուցիչ կլինեն, քան սովորաբար: Օրվա երկրորդ կեսին բարդ գործեր մի պլանավորեք: Հոգնածության պատճառով առավել նյարդային կդառնաք, կբարկանաք մտերիմների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք էներգիայով լի ու համառ կլինեք, կարող եք ցանկացած նպատակի հասնել: Խանգարել կարող է միայն համբերատարության պակասը: Իրադարձությունները մի շտապեցրեք, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Օրը հարմար է կարևոր հանդիպումների համար. ուժեղ համախոհներ ու հովանավորներ գտնելու շանս կա: Շատ Այծեղջյուրների կօգնեն հին ընկերները, ու դա կօգնի նշանի ներկայացուցիչներին պահպանել լավատեսությունն ու կենսուրախությունը, չընկրկել խոչընդոտների առաջ:
Աշխատեք ավելի շատ շարժվել, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը հիմա շատ օգտակար կլինեն: Պայմանների փոփոխությունն էլ չի վնասի: Կարող եք ուղևորությունների մեկնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հիանալի օր է նոր գաղափարները կյանքի կոչելու համար: Ամենահամարձակ նախագծերը հաճախ ամենահաջողը կլինեն: Մի վախեցեք ձեր ձևով գործելուց, փորձարկումներ անելուց: Հենց անսովոր մեթոդները թույլ կտան լավ արդյունքների հասնել: Բացի այդ, ձեր յուրահատուկ մտահղացումները ուշադրություն կգրավեն, կհետաքրքրեն ամենատարբեր մարդկանց: Դուք կարող եք ընտրել՝ ում հետ եք ուզում համագործակցել, իսկ ինտուիցիան կօգնի չսխալվել:
Կազմակերպչական հարցերը լուծելու, ձեր ու մտերիմների կյանքը թեթևացնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մի ծուլացեք. հրաշալի արդյունքների հասնելու շանս կա: Կարևոր է հենց առավոտվանից լուրջ տրամադրվել: Ոչինչ մի հետաձգեք: Ինչքան շուտ ստանձնեք բարդ խնդիրների լուծումը, այնքան լավ դրանցից գլուխ կհանեք: Ծանոթները օգնություն կառաջարկեն, բայց դրանից օգտվելուց առաջ երկար մտածեք: Ցավոք, վտանգ կա, որ ձեզ արջի ծառայություններ կմատուցեն:
Լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար: Դրանք նշանակալի արդյունք կտան: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: