Աստղագուշակ․ հոկտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2186 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչպես է պետք գործել: Համարյա պատահաբար տեղեկատվություն կստանաք, որը կօգնի ճիշտ եզրահանգումներ անել, որոշումներ ընդունել, որոնք էլ թույլ կտան հաջողության հասնել: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները, դուք շատերին դուր կգաք: Շատ Խոյեր տեղափոխության կամ աշխատանքը փոխելու հետ կապված ծրագրեր կունենան: Ձեզ կոգեշնչի ոչ միայն նոր տպավորությունների ծարավը, այլև ինչ-որ օգտակար, բոլորի համար կարևոր բան անելու ցանկությունը: Դուք հաճույքով կօգնեք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը այնքան հասարակ ու միանշանակ չի լինի, որքան, հնարավոր է, կուզենայիք: Ամեն անգամ չի հաջողվի արագ գլուխ հանել նույնիսկ առօրյա գործերից: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեր տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Համառությունը կօգնի պատասխաններ գտնել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Սիրելին կուրախանա ձեր անակնկալից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք ամենատարբեր մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, շատերին դուր կգաք: Բոլորը, ում հետ կկիսվեք ձեր գաղափարներով, հաճույքով կաջակցեն դրանք, կօգնեն ձեզ մտածածն իրագործելու հարցում: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են սպասում շրջապատողները և ինչի մասին են գաղտնի երազում: Այդ իսկ պատճառով հեշտությամբ կուրախացնեք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին: Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, կշտապեք գնումների հարցում, շատ կծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք լրջորեն կվշտանաք և հաճախ չեք տեսնի այն հնարավորությունները, որոնք կբացվեն ձեր առաջ: Բարեբախտաբար, կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Օրը հարմար է օգտակար գործերի համար: Հնարավոր է՝ դուք կարևոր հաղթանակներ չտոնեք, աշխարհը դեպի լավը չփոխեք, բայց սեփական կյանքը և մտերիմ մարդու կյանքը հարմարավետ ու հասարակ դարձնելը ձեր ուժերի սահմաններում կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բավական անհանգիստ կլինի օրվա առաջին կեսը: Հնարավոր են անսպասելի նորություններ, իրադարձություններ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Հաճախ նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կկիսվեն համարձակ գաղափարներով, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության ավելի շատ առիթներ կունենաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք առույգ, էներգիայով լի կլինեք ու վստահ կլինեք ձեր ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողությանը: Եթե ինչ-որ բան չստացվի, դուք չեք վշտանա, նպատակին հասնելու նորանոր փորձեր կձեռնարկեք և ի վերջո կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Շրջապատողներին գործերին ձեր մոտեցումը դուր կգա, շատերը կփորձեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Շատ Կույսեր իրենց մեջ գործարարի ջիղ կհայտնաբերեն, որի մասին նույնիսկ գլխի էլ չէին ընկնում: Բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Զգույշ եղեք: Կարևոր կլինի չտաքանալն ու որոշումների հարցում չշտապելը, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Օրվա առաջին կեսին հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Պահի ցանկությունները, հակասական հույզերը, գայթակղությունները շատ կլինեն: Աշխատեք գոնե խուսափել չարդարացված ռիսկից, խաղասեղանին էլ շատ բան չդնել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Մինչ այդ որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների ու ծրագրերի հարցում, կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ով կարող է ձեզ դրանում օգնել: Երեկոն հարմար է ընկերների կամ սիրելիի հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է շփումների համար: Դուք արագ կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում, հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Չի բացառվում՝ դուք մտածեք, թե ինչպես կարող եք իրագործել մտերիմների ցանկությունները, իրականություն դարձնել այն, ինչի մասին առաջ միայն երազել կարելի էր: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք պատրաստ կլինեք օգտվել դրանից աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Կարող եք զբաղվել ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող բարդ գործերով: Դուք չեք շեղվի, ոչինչ աչքաթող չեք անի, միշտ ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հարմար է գաղափարներով կիսվելու, ծրագրերի մասին պատմելու համար: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու հարցում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Այդ հատվածում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Աղեղնավորներ այսօր նոր ընկերներ կգտնեն, մյուսները կսիրահարվեն և, իհարկե, փոխադարձ: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը, ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Եթե վերջերս մանր-մունր իրեր եք կորցրել, արժե զբաղվել մաքրությամբ. այդ իրերը ամենաանսպասելի վայրերում գտնելու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է ծրագրերով կիսվելու և նախաձեռնող լինելու համար: Եթե ոչ բոլորին դուր գան ձեր գաղափարները, մի վշտացեք: Ժամանակը ցույց կտա, թե որքան հաջող էին ձեր մտահղացումները, քննադատներն էլ շուտով կմտափոխվեն ու կուզենան ձեզ օգնել: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, պիտանի տեղեկատվություն կհայտնեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ: Ձեզ համար կարևոր մարդու հետ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Կուզենաք շատ բաների մասին խոսել: Կարևոր կլինի տարաձայնություններից և անհասկացողությունից չվախենալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, արժե շտապել դրանց իրագործման հարցում: Առավոտը շատ արդյունավետ կանցնի: Միայն մի քանի ժամվա ընթացքում կանեք այն, ինչի համար մեկ ուրիշ ժամանակ ավելի շատ ժամանակ կպահանջվեր: Համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք ընկերների և հին ծանոթների հետ: Ձեր շատ նախաձեռնություններ աջակցություն կստանան: Օրվա երկրորդ կեսին անիմաստ խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա կշեղի: Դուք չեք նյարդայնանա, ոչ մեկի վրա չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բավական անհանգիստ կանցնի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում հաճախ կտագնապեք դատարկ բաների պատճառով, կանհանգստանաք նրա համար, ինչը, հնարավոր է, երբեք տեղի չունենա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով թև կտա ձեզ, կուրախացնի, կօգնի դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ բարդ զրույցները կկարողանաք այնպես վարել, որ ոչ ոք չի բարկանա ու չի վիրավորվի, իսկ մարդիկ, որոնք նախկինում համառությամբ էին աչքի ընկնում, զիջումների կգնան: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|