Աստղագուշակ․ հոկտեմբերի 29
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հարմար օր է գործնական շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու տարաձայնություններից ու կոնֆլիկտներից: Ծրագրերն ու մտահղացումներն իրագործելու հարցում լավ է չշտապեք: Պայմանները լավը չեն լինի վճռական գործողությունների համար, արժե սպասել ավելի հարմար պահի: Ինտուիցիան անպայման կհուշի՝ երբ է գալու այդ պահը:
Ուշադիր եղեք ավագ հարազատների հանդեպ: Ձեր հոգատարությունը հիմա շատ կարևոր կլինի: Օրվա երկրորդ կեսին կենցաղային խնդիրներ կառաջանան, բայց դուք դրանք կլուծեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր չեն վախենում արագ որոշումներ ընդունելուց և գործերը հետաձգելու վնասակար սովորություն չունեն: Եթե ժամանակը դատարկ երազանքների ու զուր վեճերի վրա չվատնեք, շատ բան կհասցնեք: Օգտակար կլինի հին գործերին ու գաղափարներին վերադառնալը. դուք կտեսնեք, որ դրանց իրագործման ճանապարհին խոչընդոտներ այլևս չկան:
Հուզական դաշտը բարենպաստ է. այսօր դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, ապագային էլ հիմնավոր լավատեսությամբ կնայեք: Հաճախ հենց ձեր շնորհիվ սեփական անձի հանդեպ հավատը կորցրած մարդիկ կրկին կվերագտնեն այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրները լուծելու համար: Դուք կկարողանաք արագ գլուխ հանել ցանկացած բարդ ու խճճված իրավիճակից, հասկանալ, թե որոնք են տեղի ունեցողի պատճառները և ինչ է պետք նախաձեռնել: Նշանի շատ ներկայացուցիչներ շրջապատողներին խորհուրդներ կտան, վերջիններս էլ շատ շնորհակալ կլինեն:
Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել, նաև այնպիսիք, որոնց մասին միայն մոտավոր պատկերացումներ ունեք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են, հաճախ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսը հետաքրքիր կլինի: Դուք կկարողանաք լուծել կարևոր հարցերը, գլուխ հանել խնդիրներից, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Ինտուիցիան ուժեղ կլինի, կարող եք հույս դնել նրա հուշումների վրա: Կհաջողվի նոր բան սովորել կամ պիտանի տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա:
Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, ոչ բարդ ու հետաքրքիր գործերի, ընկերների հետ հաճելի շփումների համար: Այսօր լավ է չքննարկեք կարևոր հարցերը, հատկապես, եթե դրանց պատճառով նախկինում տարաձայնություններն են ծագել: Ավելի ուշ կկարողանաք վերադառնալ դրանց ու լուծումներ գտնել, որոնք բոլորին կգոհացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Հեշտ չի լինելու, բայց հավատացեք, որ կոնֆլիկտը օգուտ չի տա հարաբերություններին, միայն կխորացնի եղած խնդիրները, այնպես որ՝ լավ է խաղաղություն պահպանել: Չարժե վերադառնալ այն հարցերին, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել, կամ քննարկել այն ծրագրերը, որոնք արդեն քննադատության են ենթարկվել:
Սրտին մոտ մի ընդունեք փոքրիկ թյուրիմացությունները, մի վշտացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա. շուտով ամեն ինչ կհարթվի, դուք դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա: Ցանկալի չէ գնումներ անելը: Հատկապես անհաջող կլինեն խոշոր ձեռքբերումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա մեծ մասը հարմար է գործերի մասին խոսելու, համագործակցության, ընդհանուր ծրագրերը քննարկելու և իրագործելու համար: Եթե նոր հարաբերություններ սկսվեն, դրանք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի, իրար հանդեպ անկեղծ հետաքրքրության վրա:
Միայն օրվա կեսին կարող են դժվարություններ ծագել, հնարավոր են սուր պահեր, ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, կհաջողվի խուսափել փոխադարձ վիրավորանքներից, մեղադրանքներից ու դժգոհությունից: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով, նաև առաջարկներով, որոնք առանց երկար մտածելու կընդունեք և չեք զղջա դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսը հաճելի պահեր է խոստանում: Հատկապես հաջող ժամանակ է նրանց համար, որոնք նոր բան են ստանձնել կամ ճանապարհ են գնալու. կարող եք հույս դնել աստղերի հովանավորության վրա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, ոչինչ իրար չեք խառնի:
Կարող եք զբաղվել տնային գործերով. դուք հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից, կուրախանաք ձեր աշխատանքի արդյունքներից: Կարող եք խոշոր գնումներ անել, լուծել ֆինանսական հարցերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք մեծ շանսեր ունեք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Դուք համառ ու հաստատակամ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կշարժվեք դեպի նպատակը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Համարձակ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:
Ընկերներն ու հարազատները հաճույքով կհետևեն ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները, օգնություն կցուցաբերեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնց հետ միասին մեծ հաջողությունների կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Այսօրվա համար լավ է ոչ մի կարևոր ու բարդ բան չծրագրեք, քանի որ մեծ է փոքրիկ տհաճությունների ու պատահարների հավանականությունը, որոնք կխանգարեն մտածածն ավարտին հասցնել: Փոխարենը հրաշալի գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից, գործերում էլ արագ կարգուկանոն կհաստատեք:
Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր կյանքին, և միշտ չէ, որ իրենց նրբանկատ կպահեն: Դուք կփորձեք հայտնել ձեր կարծիքն առանց որևիցե մեկին վիրավորելու, բայց դա ձեզ չի հաջողվի: Օրը հարմար է խոշոր գնումների ու գործարքներ կնքելու համար: Ֆինանսների հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հաջող կանցնի, եթե չշտապեք ու իրադարձություններն էլ չշտապեցնեք: Կարևոր կլինի բարենպաստ պահին սպասելու և միայն դրանից հետո գործելու կարողությունը: Կարող եք ծրագրեր կառուցել, քննարկել դրանք մտերիմների ու պոտենցիալ համախոհների հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Լսեք ինտուիցիայի հուշումները. այն կասի՝ ինչպես վարվել բարդ մասնագիտական խնդիրները լուծելու և կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար:
Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Այծեղջյուրներ երկար սպասված սիրային խոստովանություն կլսեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հեշտ չի լինելու: Պատրաստ եղեք աշխատել, եթե այսօր ուզում եք ինչ-ինչ կարևոր նպատակների հասնել: Ստիպված եք լինելու միայնալ զբաղվել բարդ գործերով ու պատասխանատու որոշումներ ընդունել, ոմանք նաև պետք է շատ ժամանակ ծախսեն ուրիշների սխալներն ուղղելու վրա:
Եթե հանգստություն պահպանեք, հաջողության կհասնեք, կյանքի կկոչեք այն, ինչ մտածել եք, միաժամանակ կշահեք նաև շրջապատողների հարգանքը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այդ հատվածում նշանի շատ ներկայացուցիչներ կվերադառնան հետաքրքիր գործերին, որոնց համար ժամանակ չէին գտնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մի շտապեք: Առավոտը կարող է բարդ լինել: Նշանի շատ ներկայացուցիչներ այդ հատվածում դժգոհ կլինեն իրենցից ու շրջապատողներից: Բայց ժամ առ ժամ տրամադրությունը կլավանա: Դուք կլուծեք այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, կմոռանաք հին վիրավորանքների մասին:
Նոր հեռանկարներ ու ծրագրեր կհայտնվեն: Հաճախ մտածածն իրագործել շատ արագ կստացվի, քանի որ կդիմեք մեթոդների, որոնք նախկինում ոչ ոքի մտքով չէին անցել: Բացի այդ, աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը կօգնի հաղթահարել խոչընդոտները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: