Աստղագուշակ․ հոկտեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1748 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Չնայած որոշակի խնդիրներին, օրը բարենպաստ կանցնի: Դուք ավելի շատ հակված կլինեք կտրուկ ու վիրավորական արտահայտություններ անելուն, բայց կաշխատեք վերահսկել ձեզ ու չեք վիրավորի նրանց, որոնք թանկ են ձեզ համար: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորություն կունենաք: Շրջապատողների հետ հարաբերություններում նրբանկատությունն այսօր շատ կարևոր կլինի: Ուրիշների գործերին խառնվել ամենայն հավանականությամբ պետք է գալու, բայց դա պետք է զգույշ ու նրբանկատ անել: Ձեր խորհուրդները օգտակար կլինեն, բայց դրանք արժե տալ միայն այն ժամանակ, երբ շրջապատողները խնդրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը մեծ հաջողություններ ու նշանակալի ձեռքբերումներ է խոստանում: Դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք, կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Ֆինանսական տեսանկյունից հաջող կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը նշանակալի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ է խոստանում: Հնարավոր են չծրագրված այցեր, դուք ուրախ կլինեք հյուրերի համար: Երեկոն հարմար է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, այն հարազատների հետ խոսելու համար, որոնց հետ վերջերս լեզու գտնելը շատ բարդ էր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Դժվարությունն այն է, որ միշտ նպատակին տանող կարճ և ուղիղ ճանապարհները չեք ընտրի, կնախընտրեք զարտուղի ճանապարներով գնալ: Դա ժամանակ և ուժեր կխլի, այնպես որ՝ լավ է նախապատվությունը տաք բաց, վճռական գործողություններին: Անկեղծությունը կօգնի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել: Նրանք, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին: Սակայն ոչ բոլորը, որոնք այսօր աջակցություն կխոստանան, կպահեն իրենց խոստումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը շատ լավ բաներ է խոստանում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել աշխատանքի մեջ, նոր համախոհներ գտնել, որոնք էլ կնպաստեն ձեր ամբիցիոզ ծրագրերի իրագործմանը: Չի բացառվում՝ օրվա իրադարձությունները ապագա խոշոր հաղթանակների համար մի քայլ առաջ ապահովեն: Օրը հարմար է հատկապես ոչ ֆորմալ, ընկերական շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կիմանաք՝ ինչպես ուրախացնել յուրաքանչյուրին, կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հենց ձեր շնորհիվ նրանք, որոնք նախկինում լեզու չէին գտնում իրար հետ, կկարողանան պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան լավ կստացվի, հաջող կլինեն նույնիսկ այն նախաձեռնությունները, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում: Համառությունը լավ ծառայություն կմատուցի. նրա շնորհիվ կտարահամոզեք ընդդիմախոսներին, նոր համախոհներ կգտնեք: Չի բացառվում՝ ձեր կողմը կանգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում: Անձնական խնդիրներից խուսափելուն կօգնի ինտուիցիան. նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն: Դուք կոնֆլիկտներ չեք հրահրի, հակառակը՝ միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե փոքրիկ տհաճությունների, աննշան տարաձայնությունների պատճառով չանհանգստանաք ու չվշտանաք: Կենտրոնացեք իսկապես կարևորի վրա. հաջողությունը սարերի հետևում չէ, դուք անպայման կհասնեք նրան, եթե չշեղվեք: Լավ է հույս դնեք ձեր ուժերի վրա ու օգնություն չսպասեք նույնիսկ նրանցից, որոնք խոստացել են այն: Կարևոր կլինի ֆինանսական գործերին հետևելը. չարժե պարտքով գումար վերցնել կամ այն անպիտան իրերի վրա ծախսել: Ավելի վաղ ծրագրած գնումների համար զղջալու կարիք չի լինի, իսկ ահա սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի առողջ բանականությամբ ղեկավարվելը, շուրջը գայթակղություններ շատ կլինեն: Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, անընդհատ կշեղվեք ինչ-որ հաճելի, բայց անիմաստ զրույցների վրա: Բացի այդ, կշեղեն անսպասելի լուրերը: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի. դուք կկարողանաք ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, հաջողությամբ գլուխ կհանեք բարդ խնդիրների լուծումից: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Մտերիմները կաջակցեն ձեր գաղափարները, դրանց իրագործման համար օգնություն կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտն անհաջող կդասավորվի, հավանական են դժվարություններ գործերում, ձգձգումներ ու վեճեր: Մնացած ժամանակ կգերակշռեն դրական միտումները, դուք հաջողությունների կհասնեք, եթե չհրաժարվեք մտածածից: Հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, իրագործել փառասիրական ծրագրերը: Կարող եք աշխատանքի ու հոբբիի համար անհրաժեշտ իրեր, գործիքներ ու կենցաղային տեխնիկա գնել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, գնումներն էլ երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր. հյուրերը լավ նորություններով կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հասարակ ու հեշտ չեք անվանի, բայց դուք կարող եք հաղթահարել բոլոր փորձությունները, որոնք այն պատրաստել է: Կարևոր կլինի լրջությունը պահպանելը, նոր գործերին ու խնդիրներին թեթևամտորեն չվերաբերվելը, չմտածելը, որ ամեն ինչ ինքն իրեն է ստացվելու: Հաջողությունը ջանքեր կպահանջի. եթե հիշեք այդ մասին, կհասնեք ձեր նպատակներին: Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը, նույնիսկ եթե խոսքը աննշան գումարի մասին է: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, երբ խոսքը վերաբերվի գումարին ու չեք մտածի, թե որքան կարևոր ու անհրաժեշտ են այս կամ այն ծախսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, ամեն անգամ չեք ստանա այն աջակցությունը, որի կարիքն ունեք: Խուսափեք գործընկերների հետ կոնֆլիկտներից, մի վիճեք այն մարդկանց հետ, որոնք կարող են ինչ-որ բանում օգտակար լինել: Արդյունավետ աշխատանքի համար կարևոր կլինի գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելը: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, ուրախության առիթներ կունենաք: Այդ հատվածում չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կկարողանաք օգտվել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Զգույշ գործելով՝ կկարողանաք նշանակալի հաջողություների հասնել, գլուխ հանել այն գործից, որը նախկինում անհույս էր թվում: Կարևոր կլինի չշտապելը, ամեն քայլը լավ մտածելն ու սեփական ուժերի վրա հույս դնելը. հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվել: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, օրն այնպես ծրագրեք, որպեսզի հանգստանալու համար ժամանակ մնա: Կոգեշնչեն ու կուրախացնեն ոչ մեծ ուղևորությունները, գեղեցիկ վայրերում զբոսանքները: Երբեմն բավական կլինի պայմանների աննշան փոփոխությունը, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կգերակշռեն դրական միտումները, շատ բան հաջող կդասավորվի: Դուք կկարողանաք հաջողության հասնել այն գործերում, որոնցից գլուխ հանել նախկինում չէր ստացվում, ընդ որում՝ ո՛չ օգնության կարիք կունենաք, ո՛չ էլ խորհուրդների: Կհաջողվի արագ գլուխ հանել նրանից, ինչը նախկինում շատ բարդ էր թվում: Երբեմն համարյա պատահաբար պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք շուրջը բոլորին փակուղու առաջ էին կանգնեցրել: Հավանական են անսովոր ծանոթություններ. չեն բացառվում, որ դրանք սիրային շարունակություն ստանան: Այստեղ կարող եք վստահել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|