ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3376 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է մանր-մունր գործերով զբաղվելու համար, որոնց համար շաբաթվա ընթացքում ժամանակ չէր մնում: Կարող եք ավարտել վաղուց սկսածը, լուծել կազմակերպչական հարցերը, կարգավորել փաստաթղթերը: Նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ նույն բանով զբաղվել, դուք չեք շեղվի ու չեք ձանձրանա:

Գնումների հարցում մի շտապեք: Գումարը ծախսելու հնարավորություններ ու գայթակղություններ այսօր շատ կլինեն: Բայց լավ է խուսափեք զուր ծախսերից: Ավելի ուշ այսօր խնայած գումարը տնօրինելու հրաշալի եղանակ կմտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հրաշալի է այն գործերի համար, որոնք կարող են ժամանակատար լինել, քանի որ կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն կպահանջեն: Այն բարենպաստ կլինի նաև ուսման համար. դուք արագ կմտապահեք նոր տեղեկատվությունը, ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքները, հաճախ ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք:

Կարող եք կարևոր հարցերը քննարկել մտերիմների հետ, խոսել այն մասին, ինչը բոլորիդ է անհանգստացնում: Հիմա ձեզ կհաջողվի ճիշտ տոն ընտրել, հարթել բոլոր սուր անկյունները: Տարաձայնություններ հազիվ թե առաջանան, իսկ ահա փոխզիջումային տարբերակ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է կարևոր հարցի շուրջ հանգիստ մտածելու և գործողությունների ծրագիր կազմելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք հնարավորություններին, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք, թե ինչպես կարող եք ավելի արագ հասնել նպատակին: Իսկ ահա գաղափարները քննարկելը դեռ վաղ է: Շրջապատողները հազիվ թե աջակցեն դրանք, իսկ ահա շեղել կարող են:

Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը ունենա: Ուրիշների խնդիրներից զարմանալիորեն արագ գլուխ կհանեք, դա համարյա ոչ մի ջանք չի պահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը չնայած անհանգիստ կանցնի, բայց լուրջ դժվարություններ չի բերի: Հեռվից նորությունները կարող են ստիպել ձեզ փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով մտադիր էիք զբաղվել: Դա ավելի շուտ կուրախացնի ձեզ, քան կվշտացնի: Միապաղաղությունից շեղվելու, առօրյա գործերից նոր բանի անցնելու հնարավորությունը ձեզ կոգեշնչի:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Նրանց փորձը օգտակար կլինի ձեզ համար: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտան բաներից. դրա համար օրը շատ հարմար է: Կարող եք լուծել նաև ֆինանսական հարցերը, որոշել, թե ինչի վրա եք ծախսելու գումարը մոտ ժամանակներս: Այսօր շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան ձեզ, բայց դուք ամեն անգամ չեք հետևի դրանց: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ բոլոր խորհուրդները չէ, որ պիտանի կլինեն:

Օրը հարմար է ընկերական հանդիպումների, սիրային ժամադրությունների համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ: Երբեմն իրար հասկանալու համար բառերի կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Կարող եք մեռյալ կետից շարժել բարդ ու մասշտաբային գործը, հաջողությամբ ավարտել այն, ինչի վրա աշխատել եք վերջին մի քանի շաբաթներին: Հավանական են շատ գրավիչ առաջարկներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ նախկինում շատ եք շփվել: Դուք կրկին ընդհանուր հետաքրքրություններ կգտնեք:

Օրը հնարավորություն կտա որոշակիություն մտցնել ծրագրերում, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս: Հիմա ոչ ոք չի փորձի ճնշել ձեզ, պարտադրել ձեզ իր կարծիքը: Դուք ինքներդ կարող եք դնել առաջնահերթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հույզերը վերահսկելը դժվար կլինի, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Աննշան իրադարձությունները, դատարկ պատահարները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, հիմա լուրջ կթվան ու կստիպեն հուզվել: Օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելն ու նոր բանով զբաղվելը: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց տրամադրությունը կլավանա, երբ հասնեք առաջին հաջողություններին:

Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, խոսեք հաճելի բաների մասին, շփվեք նրանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համառությունը կօգնի ձեզ հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ ուրիշները դա անել չեն կարողացել, լուծել դժվար հարցերը: Դուք չեք վախենա բարդ գործերից, չեք ուզենա նահանջել խոչընդոտների առաջ: Շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի: Ձեզանով կհիանան նույնիսկ նրանք, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

Շատ բան կարող եք հասցնել: Բայց ավելորդ չի լինի ոչ մեծ դադար վերցնելը, որպեսզի հանգստանաք, շեղվեք հոգսերից, մտածեք հաճելի մի բանի մասին: Զբոսանքը կամ ոչ մեծ ուղևորությունը այդ հարցում շատ կօգնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է բարդ ու կարևոր գործերի համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի կանգ առնել. դուք միշտ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, որոնց փորձն օգտակար կլինի: Օրը հարմար է ապագայի մասին զրուցելու, ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչպես է լավ գործել:

Լավ գաղափարներ կհայտնվեն, բայց դրանց իրագործման հարցում շտապել չարժե: Լավ է համբերությամբ զինվեք ու սպասեք նպաստավոր պահին: Իսկ մինչ այդ կարող եք զբաղվել ինչ-որ ոչ այնքան օգտակար, բայց հաճելի մի բանով: Տրամադրությունը միանգամից կլավանա, դուք ձեզ ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է շփումների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դուք շատերի հետ լեզու կգտնեք, կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Ռոմանտիկ ժամադրությունները կուրախացնեն, դրական հույզեր կպարգևեն:

Չարժե ողջ օրը նվիրել ձանձրալի, միապաղաղ գործերին, որքան էլ օգտակար դրանք լինեն: Թեկուզ փոքր ժամանակով շեղվեք, հիշեք նրա մասին, ինչն ուրախացնում է: Մի քանի ժամ անօգուտ, բայց ուրախ զբաղմունքի վրա ծախսելով՝ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Հավանական են ուրախ լուրեր, առաջարկներ, որոնք չեք ուզենա մերժել: Դուք կզգաք, որ պատրաստ եք փոփոխությունների, բաց չեք թողնի ձեր կյանքում նոր բան մտցնելու հնարավորությունը: Հավանական են անսովոր ծանոթություններ: Շփումները մարդկանց հետ, որոնց հայացքներն ու փորձը տարբերվում են ձերինից, լավ գաղափարներ կտան: Շուտով անպայման մտածածը կյանքի կկոչեք:

Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է անհրաժեշտ՝ ֆինանսներն են: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտության ու գումար կծախսեք դատարկ բաների վրա, գնումներ կանեք՝ չմտածելով, թե արդյոք ձեզ պետք է տվյալ իրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից արժե օգտվել համարձակ ծրագիրը կյանքի կոչելու, վաղուց մտածածն անելու համար: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, հաճախ կօգնեն դրանք կյանքի կոչելու հարցում: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, կօգնեն մոռանալ տարաձայնությունների մասին:

Պարզ կդառնա՝ ինչպես լուծել նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները: Չնայած անհրաժեշտ արդյունքն ստանալ միանգամից չի ստացվի՝ դուք ճիշտ ուղու վրա կլինեք, ձեզ ավելի ազատ, ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3376 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0