Աստղագուշակ․ հոկտեմբերի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2101 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է ամենատարբեր բաների մասին մտածելու, հին խնդիրների լուծման նոր եղանակներ փնտրելու համար: Կարելի է նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Դրանք կհաջողվի իրագործել: Շատ բան կհեշտանա ու հասկանալի կդառնա: Դուք բոլոր գործերին ստեղծագործաբար կմոտենաք, դրա շնորհիվ էլ դրանցում արագ հաջողության կհասնեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու բազում հնարավորություններ կհայտնվեն: Երեկոն լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտը հարմար է նոր գործ ստանձնելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նաև նրանից, ինչն առաջ չափազանց բարդ էր թվում, ճիշտ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, կհասկանաք՝ ինչպես կարելի է հասնել ձեզ համար կարևոր ցանկությունների իրագործմանը: Արժե շտապել, քանի որ ավելի ուշ նոր գործեր կհայտնվեն, կենտրոնանալն էլ կդժվարանա: Հազիվ թե խուսափեք տարաձայնություններից ու վեճերից: Բայց դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, ինքներդ չեք կորցնի սառնասրտությունն ու մյուսներին էլ կհանգստացնեք: Այնպես որ՝ երեկոյան բոլոր տհաճությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք էներգիայով լի ու համառ կլինեք, ունակ կլինեք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, դատարկ վեճերից խուսափելը: Արագ որոշումներ ընդունելու և բարդ հարցերին պատասխաններ ստանալու ունակությունն այսօր ձեզ դեռ շատ պետք կգա: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Դուք նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով, լավ տպավորություն կթողնեք: Օգտակար կլինի տնային գործերի վրա կենտրոնանալը: Դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք լուրջ կվերաբերվեք ստանձնած ամեն ինչին, խոսքերը քամուն չեք տա: Նման մոտեցումը օգուտ կտա: Առաջին հերթին՝ դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ բարդ գործերից: Երկրորդ հերթին՝ կյանքի հանդեպ ձեր պատասխանատու վերաբերմունքը շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կհասկանան, որ կարող եք և՛ հուսալի համախոհ, և՛ լավ ընկեր լինել: Օրվա առաջին կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի, երկրորդն ուժեղ հույզեր, ոգեշնչող իրադարձություններ կբերի: Այն հարմար կլինի ուղևորությունների, այդ թվում՝ ռոմանտիկ ուղևորության համար: Պարտադիր չէ հեռու գնաք, կարևոր կլինի պարզապես պայմանները փոխելն ու նոր վայրերում լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամենահասարակ օրը չէ, բայց այն, միևնույնն է, բարենպաստ կլինի: Գործերում երբեմն դժվարությունների կբախվեք, բայց դրանց առաջ չեք ընկրկի և կհասնեք ձեր նպատակներին: Հաճախ կօգնեն ընկերները: Ձեր գաղափարները նրանց հեռանկարային կթվան, ինչ-որ մեկը կփոխի իր ծրագրերը ձեր ծրագրերի իրագործմանը մասնակցելու համար: Հաջողությամբ կարող են լուծվել ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: Գումարին վերաբերող հարցերում այսօր կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ ու ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ բաների մասին պիտի մտածեք: Օրը ձեր առաջ բարդ առաջադրանքներ կդնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել նրանով, ինչը կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել: Չնայած ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց գործերից վերջում, միևնույնն է, լավ գլուխ կհանեք: Օգտակար կլինի վաղուց սովորածը: Մի մոռացեք ինքներդ ձեզ գովել լավ հիշողության համար: Հավանական են հետաքրքիր զրույցներ, անսովոր հանդիպումներ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, հետաքրքիր մտքեր կտան: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի տաքացեք: Սա այն օրերից է, երբ հանգստություն պահպանելը ձեզ համար դժվար կլինի: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հետաձգել այն գործերը, որոնցով մտադիր էիք զբաղվել: Բացի այդ, ձեր տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, երբեմն ինքներդ էլ չեք հասկանա՝ ինչու: Կուզենաք վիճել, համոզել կասկածողներին: Բայց նույնիսկ ձեր ճշմարտացիությունն ապացուցելուց հետո առանձնապես չեք ուրախանա: Իսկ ձեր տրամադրությունը երկու բան կբարձրացնի՝ ստեղծագործելն ու մտերիմների հետ շփվելը: Կարևոր կլինի հին նախասիրության մասին հիշելը, որը կրկին բազում դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Անտարբեր չմնալով ուրիշների խնդիրների հանդեպ՝ դուք կաջակցեք նրանց, ովքեր դժվարությունների են բախվել, այդպիսի մարդկանց հրաշալի խորհուրդներ կտաք: Նրանք, ում այսօր կօգնեք, ժամանակի ընթացքում ձեր հուսալի համախոհները կամ մտերիմ ընկերները կդառնան: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, շատ բան պիտի մտածեք, դնեք առաջնահերթությունները, որոշեք, թե ինչի վրա եք առաջին հերթին կենտրոնանալու: Մի շտապեք կիսվել ձեր մտահղացումներով: Նախ արժե լսել ինտուիցիայի հուշումները, իսկ հետո նոր միայն՝ ուրիշի կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, աշխատանքային ողջ շաբաթվա ընթացքում անհանգստացնող հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա, թե ինչով է պետք զբաղվել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Դուք չեք փորձի անհնարինն անել, ձեր առաջ իրական նպատակներ կդնեք, այդ իսկ պատճառով հաջողության կհասնեք: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Զրույցների համար թեմաներ կգտնվեն, միասին կուրախանաք, կգտնվեն նաև գործեր, որոնք բոլորի համար հետաքրքիր կլինեն: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում ռոմանտիկ նոտաներ կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գումարի հետ կապված հարցերում զգույշ է պետք լինել: Լավագույն օրը չէ խոշոր սպոնտան գնումների կամ այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնք նախապես չէիք ծրագրել: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Զգալով աստղերի աջակցությունը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի: Դուք հաճախ կկռահեք նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց մտքերը, կհասկանաք՝ ինչու են նրանք գործում այս և ոչ թե այլ կերպ: Կհաջողվի պարզել թյուրիմացությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի գաղափարների, մտքի անսպասելի փայլատակումների օր է: Կարող եք կարևոր բանի մասին կռահել, տեղեկատվություն ստանալ, որը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Երբեմն դրա պատճառով գործերը սովորականից շատ ժամանակ կխլեն: Փոխարենը դուք այնպիսի սխալներ չեք անի, որոնք ավելի ուշ ստիպված էիք լինելու ուղղել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դուք շատ բաների մասին կարող եք զրուցել այն մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները տարբերվում են ձերինից: Հեշտությամբ կընկերանաք ձեզանից տարբերվող մեկի հետ: Սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ, մտածված արարքներ է պահանջում: Ամեն անգամ չարժե ասել մտքին եկած առաջին բանը: Շատ հարցերի պատասխաններ ավելի բարդ կլինեն, քան կարող էիք ենթադրել: Ինտուիցիան կօգնի ամեն ինչից գլուխ հանել, բայց ինչ-որ մանր սխալներ, ցավալի թյուրիմացություններ ամեն դեպքում հնարավոր են: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Այսօր նրանք հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դրա պատճառով լարված պահեր կլինեն: Բայց դուք վեճեր թույլ չեք տա, բոլորի հետ կպահպանեք լավ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|