ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2380 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ օր է: Շատ բան պիտի հասցնեք և գործողությունները մտածելու համար ժամանակ չի լինի: Բարեբախտաբար ձեզ կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ արագ կկողմնորոշվեք նույնիսկ լրիվ նոր իրավիճակներում: Իսկ ահա խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն, նույնիսկ եթե դրանք ամենալավ մտադրություններով տան:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանք կարող են ձեզ վրա ուժեղ տպավորություն չթողնել, բայց ինչ-որ հետաքրքիր մտքեր կտան: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք հաջորդ շաբաթ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ նորություններ ու լուրեր կբերի այն մարդկանցից, որոնց վերջերս կարոտում էիք: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, հնարավորություն կունենաք վերականգնել անհաջող իրադարձությունների, անհասկացողության պատճառով ավարտված հարաբերությունները: Օգտակար կլինի անցյալի մասին մտածելը, նախկին իրադարձությունները վերլուծելը: Դա անելուց հետո կհասկանաք՝ ինչպես պիտի պահեք ձեզ հետագայում:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր առաջադրանքներից՝ և՛ սովորական դարձածներից, և՛ նորերից: Այսօր ստացած փորձը ձեզ պետք կգա մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև ու հաճելի օր է: Դուք արագ կսովորեք նորը, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք իրագործել մոտ ժամանակներս: Հնարավոր են հաջող գործարքներ, շահավետ գնումներ: Գումարին վերաբերող հարցերում այսօր կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

Օրը հետաքրքիր զրույցներով լի կլինի: Խոսքն ամեն անգամ կարևոր բաների մասին չի լինի, բայց դատարկ բաների մասին զրույցն էլ կարող է ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր դառնալ: Ինչ-որ շատ օգտակար բան իմանալու հնարավորություն կունենաք. դա ձեզ կօգնի որոշակիություն մտցնել ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց տագնապելու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Դուք աջակցություն կստանաք, որի կարիքը զգում էիք:

Այսօր հոգսերը սովորականից շատ կլինեն: Հավանական են կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը ոչ մեծ ու չծրագրված ծախսեր կպահանջի: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք այնքան էլ չեք շտապի ու ճիշտ էլ կվարվեք: Շտապողականությամբ ընդունված որոշումները հազիվ թե ճիշտ լինեն, ոչ բոլոր գործերից կկարողանաք արագ գլուխ հանել: Հանգստությունը, կենտրոնացվածությունն ու մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել սխալներից: Չի բացառվում ամենակարևոր առաջադրանքները լուծելիս օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրված էին, թե ձեզ համար անակնկալ էին: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ կբերի: Հնարավոր են առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու ճիշտ էլ կվարվեք: Լավ ժամանակ է ուղևորությունների ու զբոսանքների համար: Պարտադիր չէ հեռու տեղ մեկնեք, բավական է պայմանները փոխեք ու ձեզ ավելի առույգ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես լավը կլինի: Կարող եք գլուխ հանել գործերից, որոնց համար այս շաբաթ ժամանակ չէր մնում, ավարտել ավելի վաղ սկսածը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին սովորել կամ աշխատել եք, ընդհանուր գործով եք զբաղվել: Շփումները շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նրբանկատությունը այսօր ձեզ շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել տհաճ զրույցներից, երկար վեճերից, կոնֆլիկտներից: Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դա ձեր արժանիքը կլինի: Դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում, կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ցանկություններն իրագործելու ձևը:

Կգտնվեն գործեր, որոնք ձեզ իսկապես կգրավեն: Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար: Չի բացառվում՝ ձեր մեջ նոր տաղանդներ հայտնաբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է հանդիպումների ու ծանոթությունների համար: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին հետաքրքրելը, նրանց վրա տպավորություն թողնելը: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին. հիմա դա իսկապես բոլորի համար հետաքրքիր կլինի: Ձեր փորձը շատերին օգտակար կլինի: Շրջապատողները կզգան, հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով և երբեմն նույնիսկ կհետևեն դրանց:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր է ձեզ վերադարձնեն հին պարտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը իսկապես օգտակար մի բանի համար պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Ցանկացած գործում հաջողության հասնելու համար պիտի շատ աշխատեք: Հնարավոր է՝ ստիպված լինեք վերադառնալ անավարտ առաջադրանքներին: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե չշտապեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կդասավորվի: Այդ հատվածում հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Կարող եք մտերիմների հետ քննարկել վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերը: Միասին լուծում կգտնեք, կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերում կկարողանաք ամենամեծ հաջողություններին հասնել: Հաճախ նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Արժե զգույշ լինել այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին է: Այսօր ձեզ իսկապես որոշակի թեթևամտություն բնորոշ կլինի, այդ իսկ պատճառով հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ: Բայց բոլոր դեպքերում խոսքն աննշան գումարի մասին կլինի, որը ձեր բյուջեին լուրջ վնաս չի հասցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք շատ բաների սովորականից սուր կարձագանքեք, և երբեմն սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կիմանան՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունն ու կօգնեն դրական տրամադրվել: Նրանց աջակցության շնորհիվ կվերագտնեք հանգստությունը և կշռադատված որոշումներ կընդունեք:

Օրը հարմար է տնային գործերի համար, որոնցից արագ և առանց դժվարության գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ոչ մեծ գնումների համար՝ և՛ ծրագրվածների, և՛ սպոնտան գնումների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հրաշալի նորություններ ու առաջարկներ կբերի, որոնք մերժել չեք ուզենա: Անսպասելի հյուր կգան ընկերները, որոնց այցի համար ուրախ կլինեք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև գործեր, որոնցով հաճույքով միասին կզբաղվեք:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի: Դեռ վաղ է անցնել մտածածի իրագործմանը, բարենպաստ պայմաններ հետո կստեղծվեն: Ծրագրեր կառուցեք, ձեզ կհաջողվի մտածել մանրուքները, ճիշտ գնահատել հնարավորությունները, կռահել շրջապատողների գործողությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2380 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0