Աստղագուշակ․ հոկտեմբերի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2669 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործնական եղեք: Օրը երկարատև բարենպաստ շրջանի սկիզբ կարող է դնել, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե լսեք առողջ բանականության ձայնին ու ոչ ոքի թույլ չտաք ձեզ մոլորության մեջ գցել: Ցանկացած հնարավորություն օգտագործեք նոր բան սովորելու և այն մարդկանց հետ կապեր հաստատելու համար, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով: Չի բացառվում՝ հենց այսօր կարևոր օգտակար կապեր ձեռք բերեք, ուժեղ համախոհներ գտնեք, որոնց շնորհիվ կկարողանաք հասնել ձեր նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջող կդասավորվի, չնայած՝ երբեմն դուք ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք: Շրջապատողների համար հեշտ կլինի, եթե հրաժարվեք կտրուկ արտահայտություններից ու նկատողություններից: Լավագույն օրը չէ ինչ-որ մեկին քննադատելու համար: Կատակների հարցում էլ արժե զգույշ լինել. ինչ-որ մեկին դրանք վիրավորական կթվան: Աշխատեք մրցակցային պայքարի մեջ չներքաշվել: Չարժե մրցակիցներին ապացուցել ձեր առավելությունը. դա առանց այդ էլ բոլորի համար ակներև կլինի: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք ընթացիկ գործերից, այլև ապագայի ծրագրեր կկառուցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում պայմանավորվել չէր ստացվում: Կհաջողվի հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից: Ձեզ բնորոշ ինքնատիրապետումն ու գործնականությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Օրվա երկրորդ կեսը լավագույն հատվածն է նախաձեռնող լինելու, գործնական առաջարկներով հանդես գալու համար. դրանք անպայման աջակցություն կստանան: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ համախոհներ ձեռք կբերեք: Հնարավոր է գրավիչ գործնական առաջարկներ ստանաք, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի: Միատոն աշխատանքը ձանձրալի ու հոգնեցնող կլինի, փոխարենը ստեղծագործ մոտեցում պահանջող խնդիրներից միանգամից գլուխ կհանեք: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, դուք էլ հաճույքով նույն ձևով կպատասխանեք: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնք երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք շատ բանի ունակ կլինեք և ինքներդ կհասկանաք դա: Բայց սարեր շրջելուց առաջ համոզվեք, որ նախկինում ձեր առաջ դրված նպատակները ակտուալ և կարևոր են ձեզ համար: Հակառակ դեպքում՝ վտանգ կա ուժերն ու ժամանակը վատնեք նրա վրա, ինչը ձեզ չի երջանկացնելու: Այսօր ստացած ցանկացած տեղեկատվություն ուշադրության արժանի կլինի. կարևոր բաներ կիմանաք անսպասելի աղբյուրից: Եկել է պահը, երբ կարելի է ու պետք է ուշադրություն դարձնել իրենց շատախոսությամբ հայտնի մարդկանց բառերին ու բամբասանքներին: Այն, ինչ կհաջողվի իմանալ, կօգնի ճիշտ որոշում ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը գործերում զգուշություն, իսկ շփումներում զսպվածություն է պահանջում: Եթե ավելորդ բաներ չխոսեք ու սխալներ չանեք, ապա կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Կեսօրից հետո կարող եք թուլանալ. դրական միտումները ուժ կհավաքեն, աստղերը բոլոր նախաձեռնություններում կաջակցեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը նոր ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա. բավական կլինի ձեզ բնական պահեք: Ձեր ուժեղ կողմերն աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք անպայման կօգտվեք դրանցից: Ծանոթություններ կհաստատեք մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ մասնագիտական բարձունքներ գրավել: Ավելի ուշ կգա գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար հարմար ժամանակը: Երեկոն հարմար է սիրային զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա և կոգեշնչի: Դուք շատ բաների նորովի կնայեք, կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում: Չի բացառվում՝ գնումներին ու ներդրումներին վերաբերող նոր գաղափարներ ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում ունակ կլինեք հասնել անհնարինին: Ամենազարմանալին այն է, որ դրա համար քիչ ջանքեր կպահանջվեն. հենց ինչ-որ բան ուզենաք, անմիջապես ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Կվշտացնի միայն այն, որ բարենպաստ շրջանը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին անբարենպաստ միտումները ուժ կհավաքեն, փոքրիկ թյուրիմացություններ ու տհաճություններ կառաջանան: Չարժե հուսահատվել, քանի որ խոսքը բարդ խնդիրների մասին չէ: Հնարավոր է՝ այն, ինչ ձեզանից պահանջվում է, ծրագրերը մի փոքր վերամշակելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք շատ խնդիրներ կլուծեք, եթե հրաժեշտ տաք պատրանքներին, գոնե ժամանակավորապես հրաժարվեք այն գաղափարներից, որոնք անհնար է իրագործել: Խնդիրներ կարող են ծագել գործընկերների հետ հարաբերություններում, մտերիմների հետ լեզու գտնել էլ ամեն անգամ չի հաջողվի: Դուք կարող եք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, բոլորի համար պիտանի գործ անել: Հաջողությամբ կլուծվեն իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին: Դա հաճախ կօգնի փաստաթղթերի հետ աշխատանքում: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել ու խճճել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լարված կդասավորվի, բայց բարենպաստ միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, այդ իսկ պատճառով դուք գլուխ կհանեք բարդ խնդիրներից ու հաջողությունների կհասնեք: Մինչև կեսօր ցանկալի է զբաղվել կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Ավելի ուշ կարող եք զարկ տալ երևակայությանը: Հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, իսկ դա օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից: Դուք բոլոր դեպքերում կկարողանաք ձեզ բնական ու անբռնազբոս պահել՝ ոչ մի կանոն չխախտելով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ, այն հարմար է ցանկացած տեսակի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը: Հնարավորություն կունենաք ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը, կարող եք հուսալի գործընկերներ ու օգնականներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կամ երկարաժամկետ համագործակցություն կառաջարկեն: Նոր գաղափարներ կունենաք, կարող եք կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումներն առավել հստակ ու օգտակար կլինեն, քան շրջապատողների խորհուրդները: Հավատացեք ձեր ուժերին. աստղերը ձեր կողմից կլինեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բարդ պահերից զուրկ չի լինի, բայց բոլոր դեպքերում բարենպաստ է: Հատկապես լավը կլինի նրա երկրորդ կեսը. դուք հուզական հավասարակշռության կհասնեք, կդադարեք սրտին մոտ ընդունել մանրուքները, որոնք նախկինում վշտացնում էին և կզբաղվեք նրանով, ինչն իսկապես արժանի է ուշադրության: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ. նույնիսկ եթե ամեն հարցում համաձայն չեք նրանց հետ, կարելի է փոխհամաձայնության հասնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ նախկինում չափից դուրս շատ էին համառում այնտեղ, որտեղ ավելի օգտակար կլիներ զիջումների գնալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|