Աստղագուշակ․ հոկտեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2574 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է: Եթե նախաձեռնող լինեք ու ջանքեր գործադրեք, ձեր կյանքում շատ բան կկարողանաք դեպի լավը փոխել: Ճիշտ որոշումները, անթերի վարքը, լավ մտածված ռազմավարությունը կօգնեն ձեզ շահել շրջապատողների հարգանքը: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Արդյունավետ կանցնեն բանակցություններն ու հանդիպումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Հարմար օր է մտերիմների հետ այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին լինում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամեն ինչ լավ կդասավորվի: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը մոտ ժամանակներս հնարավոր կդառնա: Սուր գործնական հոտառությունը շատ հարցերի լուծման հարցում կօգնի: Աշխատեք ձեր ձեռքբերումներին ավելորդ ուշադրություն չհրավիրել. վտանգ կա, որ ինչ-որ մեկը ի դեմս ձեզ ուժեղ մրցակցի տեսնի և սկսի վնասել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք ձեզ ընդհանրապես նման չեն, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Կուրախացնեն ուշադրության նշաններն ու հաճելի սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ գայթակղություններ են սպասվում, բայց եթե իսկապես ուզում եք հասնել դրված նպատակին, ձեր մեջ ուժ գտեք դիմակայել դրանց: Խուսափեք վեճերից, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք հետաձգել կարևոր հարցերի քննարկումը: Պատրաստ եղեք, որ այսօր գործադրված բոլոր ջանքերը անհապաղ արդյունք չեն տալու. հիմա դուք ապագայի համար եք աշխատում: Երեկոն կուրախացնի հաճելի իրադարձություններով: Չեն բացառվում անսպասելի նվերները: Նշանի որոշ ներկայացուցիչներ օգնություն կստանան, որի հույսը չունեին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է նոր ու բարդ գործեր սկսելու համար: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը ոչ մի րոպե չի լքի ձեզ: Լավ կանցնեն քննարկումները, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները: Դուք բոլորի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, իսկ ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց չաջակցելն անհնար կլինի: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Դուք հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր է: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի: Դա կօգնի նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերն այսօր սովորականից մեծ զգուշություն կպահանջեն: Մի շտապեք գործարքներ կնքել, իսկ ցանկացած փաստաթուղթ ստորագրել պետք է միայն այն բանից հետո, երբ մանրամասն դրանք կուսումնասիրեք, հակառակ դեպքում վտանգ կա ձեզ կապեք դժվար իրագործելի պարտավորություններով: Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար, դուք շատերին մոտեցում կգտնեք: Ձեզ հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Ձեզ արդեն վիճակվել է գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնց հետ դժվար է կապ հաստատել: Հիշեք, թե ինչպես է դա ձեզ մոտ ստացվել. փորձված մեթոդը այսօր էլ արդյունավետ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոչ բոլոր խնդիրները կկարողանաք ուզածի նման արագ լուծել: Անհրաժեշտ արդյունքներին հասնելուն կխանգարի խառնաշփոթը, շատ գործերում ձգձգումներ կլինեն, որոնք ձեզ կնյարդայնացնեն: Երբեմն նշանի ներկայացուցիչները սխալներ կանեն նրա պատճառով, որ չեն կարողանա կենտրոնանալ, մտքից մի կողմ վանել կողմնակի մտքերը: Հաճախ աշխատանքից կշեղեն տնային հոգսերը: Չի բացառվում՝ կենցաղային մանր խնդիրներ առաջանան, որոնք սակայն անհապաղ լուծում կպահանջեն: Այստեղ չեն բացառվում չծրագրված ծախսերը: Բայց ամենևին պարտադիր չէ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանեք. մտերիմները պատրաստ կլինեն օգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք, կգտնեք մարդկանց, որոնք պատրաստ կլինեն օգնել կյանքի կոչել ձեր մտահղացումները: Պահանջված կլինեն ձեր կազմակերպչական ու առաջատարի որակները: Շատերը պատրաստ կլինեն հետևել ձեզ, իսկ դուք ամեն հնարավորություն կօգտագործեք շրջապատողների ջանքերն անհրաժեշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Օրվա երկրորդ կեսը բարդ կլինի, և առաջին հերթին՝ հուզական տեսանկյունից: Դուք կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը, ինքնավստահությունը. շատ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Զգույշ է պետք լինել. սա լարված ու բարդ օր է, երբ ցանկացած սխալ ցավալի կորուստներով կավարտվի: Խուսափեք կասկածելի նախաձեռնություններից, իշխանության համար պայքարի մի ելեք, աշխատեք ձեր թշնամիների հետ հնարավորինս կոռեկտ լինել: Հիշեք, որ ցանկացած խնդիր լուծել հեշտ կլինի, եթե օգնության հարցով դիմեք մտերիմներին: Եթե ուշադիր լինեք, իրավիճակը փոխելու ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի հնարավորություն կտեսնեք: Բաց մի թողեք դրանք: Վճռական գործեք. աստղերը ձեզ կաջակցեն, ու ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հարմար է ինչպես ընթացիկ խնդիրները լուծելու, այնպես էլ երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող զբաղմունքների համար: Կարող եք նոր նախագծեր սկսել: Ամենայն հավանականությամբ, դրանք հաջող կլինեն: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Հաճախ ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի: Տրամադրությունը կփչանա, դատարկ բաների պատճառով կբարկանաք: Լավ է, եթե այդ ժամանակ ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք կօգնեն չհուսահատվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Կհաջողվի լուծել ավելի վաղ ծագած խնդիրներն ու գործերում կարգուկանոն հաստատել: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, հնարավոր են հաճելի ծանոթություններ: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնց համակրում եք, օգտակար բան անել շրջապատողների համար: Նշանի շատ ներկայացուցիչներ կլուծեն վերջին շրջանում իրենց ու իրենց մտերիմներին վշտացնող հարցերը: Օրվա երկրորդ կեսը վերջին օրերի աշխատանքի համար առատ պարգև կբերի և դրամական մուտքեր է խոստանում: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել, բայց շտապել պետք չէ. բոլոր առաջարկներն ուսումնասիրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Դուք կկարողանաք ստանձնած ցանկացած գործում հաջողության հասնել: Հաջողության համար կարգապահություն է պետք: Դուք ոչ միայն ինքներդ եք դա հասկանում, այլև շրջապատողներին կարող եք դա հասցնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ցույց կտան, որ կարող են ոչ միայն ինքնուրույն աշխատել, այլև ղեկավարել մյուսներին: Դա օգուտ կտա կարիերային: Օրվա երկրորդ կեսը ապրումներ ու հուզումներ կբերի: Լավագույն ժամանակը չէ նոր սիրային հարաբերությունների համար: Իսկ ահա արդեն եղած հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, ֆինանսական կորուստներ: Աշխատանքին վերաբերող որոշումներն արժե առանց շտապելու ընդունել. խորհրդակցեք գործընկերների հետ: Օգտակար լինի հեռու ապագային վերաբերող գործնական հարցերը քննարկելը: Չի բացառվում՝ օգտակար հուշումներ ստանաք, նոր կողմնորոշիչներ գտնեք: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար ժամանակ չէր մնում, կարգուկանոն հաստատել: Հաճախ լավ գաղափարները լրիվ անսպասելի կառաջանան, դրանց իրագործումը հետաձգել պետք չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|