ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2430 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը լավն է: Դուք հաճախ հաջողակ կլինեք, կարևոր հաղթանակներ տոնելու շանս կա: Մի վախեցեք ռիսկի դիմելուց, անսովոր գործելաոճ ընտրելուց: Ձեր սովորական վարքը փոխելով՝ իսկապես փայլուն արդյունքների կհասնեք: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կիրագործվեն:

Աստիճանաբար կուժեղանան բացասական միտումները, երեկոն փոքրիկ տհաճություններ, ընտանեկան թյուրիմացություններ կբերի: Դուք հակված կլինեք վշտանալ դատարկ բաների պատճառով, շրջապատողների տրամադրությունն էլ կփչացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ օր է: Այն ինչ-ինչ փոքրիկ դժվարություններ կբերի: Հնարավոր են անհասկացողության պահեր մտերիմների հետ, վեճեր նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Աշխատեք ձեզ համբերատար ու բարեհամբույր պահել, և միայն այդպես կկարողանաք ոչ միայն խուսափել տարաձայնություններից, այլև նոր համախոհներ ձեռք բերել:

Լավագույն օրը չէ պետկազմակերպություններ այցելելու համար. վտանգ կա՝ ժամանակը զուր վատնեք: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. դուք պետք է համբերատար ամեն ինչ մտածեք, կշռադատեք բոլոր կողմ և դեմ տարբերակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողությունները, որոնց կհաջողվի այսօր հասնել, հազիվ թե նշանակալի լինեն, բայց տրամադրություն կբարձրացնեն: Կարող եք տեղափոխվել, նոր բնակարան վարձել, զբաղվել դրա կահավորմամբ: Նման գործերը ձեզ չեն հոգնեցնի, դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:

Բարենպաստ օր է ռոմանտիկ հանդիպումների, սիրելի մարդու հետ հանգստանալու համար: Չի բացառվում՝ հենց այսօր կարևոր զրույց տեղի ունենա, որը հարաբերությունները դեպի լավը կփոխի: Դուք մտերիմներին լավ կհասկանաք, կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու արարքների իրական մոտիվները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի: Կենսական պոտենցիալը բարձր է, ձեզ կհաջողվի էներգիան անհրաժեշտ հունի մեջ դնել. զարմանալի չէ, որ ձեզ մոտ շատ բան կստացվի: Լավ է ծրագրեր կառուցել կամ պարզապես մտածել ապագայի մասին, ինչպես նաև մտերիմների հետ քննարկել ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում փոքրիկ տհաճությունները: Չի բացառվում՝ անկանխատեսելի իրադարձությունների պատճառով ստիպված լինեք վերամշակել ծրագրերը: Բայց դա ձեզ չի խանգարի հասնել ուզածին, պարզապես նպատակին հասնելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հանգիստ կանցնի, թույլ կտա կյանքի կոչել հին ծրագրերը, վերադառնալ գաղափարներին, որոնք մեկ անգամ չէ՝ փորձել եք իրագործել, բայց չի ստացվել: Կարող եք հույս դնել այն մարդկանց օգնության վրա, որոնք նախկինում լրիվ անտարբեր էին ձեր հոգսերի ու խնդիրների հանդեպ: Նրանք, որոնք վերջերս նեղացրել էին ձեզ, կզղջան ու կփորձեն քավել իրենց մեղքը:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, այդ թվում՝ չծրագրվածները: Հարմար օր է անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք վերանորոգում ծրագրել կամ մտերիմների հետ զրուցել այն ամենի մասին, թե ինչ կարելի է անել տանը բոլորի համար հարմարավետություն ստեղծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան լավ է կարևոր գործեր չծրագրեք: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնելը, քանի որ ճանապարհին հնարավոր են ձգձգումներ ու փոքրիկ տհաճություններ: Հետաձգեք ֆինանսական հարցերի լուծումը, աշխատեք չխոսել գործի մասին: Եթե հանգստանալու, հաճելի ընկերախմբում լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կմատուցի, այդ հատվածում հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի ոչ մի առիթ չի լինի: Փոխարենը դուք կգտնեք շրջապատողներին ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած օր է: Դրական միտումների ազդեցությունը առավոտվանից մինչև երեկո նկատելի կլինի: Լավ կանցնեն հանդիպումները, կարող եք քննարկել և՛ անձնական, և՛ գործնական հարցերը: Առավոտը հարմար է առօրյա աշխատանքի համար, հետո կգա ստեղծագործելու համար լավ ժամանակը: Ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա, ձեզ այցելած գաղափարները շրջապատողների զարմանքն ու հիացմունքը կառաջացնեն: Երեկոյան հավանական են հաճելի անակնկալներ:

Ողջ օրվա ընթացքում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում դժվարությամբ էիք լեզու գտնում, հիմա պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքն ու փոխզիջումային տարբերակներ փնտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող, ներդաշնակ օր է, որը նոր ու հաճելի տպավորություններ, հետաքրքիր ծանոթություններ, անսովոր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Կարող եք ցանկացած գործ ստանձնել, նույնիսկ շատ բարդերը: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե մտերիմն այն առաջարկի, մի մերժեք. համատեղ գործունեությունը հարաբերություններին օգուտ կտա:

Դուք հրաշալի գլուխ կհանեք զվարճանքներ կազմակերպելուց, ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր ընկերները հաստատ չեն ձանձրանա: Նոր ծանոթներին դուր կգան ձեր անսովոր գաղափարները, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք օրը լավագույն տրամադրությամբ չեք անցկացնի, բայց տխրության համար լուրջ պատճառներ չեն լինի, չեն լինի նաև խնդիրներ, որոնց վրա ստիպված լինեք երկար գլուխ կոտրել: Այնպես որ՝ մի կառչեք փոքրիկ թյուրիմացություններից և ուրախության առիթներ փնտրեք: Արժե ընկերների հետ քննարկել վերջին օրերի իրադարձությունները. դուք լավ խորհուրդներ կստանաք:

Օրվա երկրորդ կեսին գրավիչ գործնական առաջարկներ ստանալու շանս կա: Եթե դրանք հին ծանոթներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Մնացած դեպքերում օգտակար կլինի ավելի շատ ինֆորմացիա հավաքելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին չարժե բարդ գործեր ստանձնել, կարևոր բանակցություններ վարել: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելիս համբերատար ու զուսպ եղեք, և դա թույլ կտա խուսափել վեճերից: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ոչ մեծ, բայց ժամանակին դրամական մուտքեր: Այդ հատվածը հարմար է և՛ ծրագրված, և՛ սպոնտան գնումների համար: Կարևոր չէ՝ արդյոք իրերը ձեզ համար ձեռք կբերեք, թե ուրիշների. ընտրությունը բոլոր դեպքերում ճիշտ կլինի, ոչ ոք չի հիասթափվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նույնիսկ ամենաբարդ աշխատանքից այսօր լավ գլուխ կհանեք, և դա աննկատ չի մնա: Ձեր ջանքերը կպարգևատրվեն: Ինչքան շատ աշխատեք, այնքան հուսալի հիմքեր կստեղծեք ձեր ապագա բարեկեցության համար:

Թշնամիները կարող են փորձել վնասել ձեզ, բայց նրանց մոտ հազիվ թե ինչ-որ բան ստացվի: Տանը երբեմն վեճեր կլինեն, բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Համառ ու հանգիստ պաշտպանեք ձեր տեսակետը: Դա ճիշտ մոտեցում կլինի. արդյունքում ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, որոնք նախկինում դրանով բացարձակ չէին հետաքրքրվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է, որը հաճելի անակնկալներ կբերի: Աստղերը կաջակցեն ձեզ, կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ մտահղացումները: Պիտանի ծանոթություններ հաստատելու, գործնական կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք, որոնք դեռ պետք կգան: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, երբ ձեզ անբռնազբոս պահեք ու ասեք այն, ինչ մտածում եք:

Կարող եք կոնֆերանսներ ու սեմինարներ այցելել, շփվել մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները: Մտերիմները հաճույքով ամեն ինչում կօգնեն, ընդ որում՝ հաճախ իրենց նախաձեռնությամբ. նրանց խնդրանքներով դիմելու անհրաժեշտություն  չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2430 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3