Աստղագուշակ․ հոկտեմբերի 12
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դրված նպատակներին հասնելու համար դուք ամեն ինչի ունակ կլինեք, և նման տրամադրվածությունը հաճախ ավելի կնպաստի հաջողությանը, քան մեկ ուրիշ բան: Ձեր հսկա կենսական էներգիան մագնիսի նման դեպի ձեզ կձգի մարդկանց, ինչ-որ մեկը կփորձի քաշել ձեր էներգիան, ինչ-որ մեկն էլ պարզապես պատրաստ կլինի միանալ ձեր բոլոր նախաձեռնություններին, քանի որ վստահ կլինի՝ դրանք հաջող են լինելու:
Դուք լավ գլուխ կհանեք մասնագիտական գործունեությանը, կարիերային ու ֆինանսներին վերաբերող ցանկացած հարցից: Նոր աշխատանքային ծրագրեր կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, իսկ սովորական իրավիճակին արժե անսպասելի կողմից նայել: Բայց բանը միայն դա չէ: Պակաս կարևոր չի լինի այն, որ դուք կհրաժարվեք փորձված մեթոդներից, հաճույքով ռիսկի կդիմեք, փորձարկումներ կանեք ու նորը կփորձեք: Դա հաճախ կօգնի արդյունքների հասնել, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք:
Ներդաշնակ ու հարթ կդասավորվեն ընտանեկան և ընկերական հարաբերությունները, դուք մտերիմներին լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք նրանց ցանկությունները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Համառ և ուշադիր եղեք: Այդ որակները պետք են առանց սխալվելու նպատակին հասնելու համար: Շփումներն օգուտ կտան, ինչքան շատ ժամանակ անցկացնեք մարդկանց մեջ, այնքան լավ կզգաք ձեզ: Բայց կարևոր կլինի ճիշտ ընկերախումբ ընտրելը: Հեռու մնացեք նրանցից, որոնք սիրում են շուրջը բոլորի տրամադրությունը փչացնել:
Օրվա երկրորդ կեսը հարմար է լուրջ ու անկեղծ զրույցների համար: Դուք մտերիմների հետ կարող եք կիսվել ամենով, ինչ ձեզ անհանգստացնում է և չկասկածել, որ լրիվ աջակցության ու հասկացողության կհանդիպեք: Չեն բացառվում անսպասելի նվերները, հաճելի անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Լուրջ տրամադրվեք: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել գործնական ոլորտում, գիտելիքներ ու հմտություններ ստանալ, որոնք պետք կգան աշխատանքի մեջ, ինչպես նաև պիտանի կապեր ձեռք բերել: Ձեզանից պահանջվում է հետևողական գործել, զիջումների գնալ միայն այն դեպքում, եթե դա իսկապես անհրաժեշտ է:
Կարող եք օրը հաճելի անցկացնել՝ այն նվիրելով մտերիմների հետ շփմանը: Դուք կհասկանաք՝ ինչպես հարթել հարաբերությունները, վերջ տալ տարաձայնություններին: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր են եղել: Այս անգամ դուք լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաճելի անակնկալների, անսպասելի նվերների ու բարի լուրերի օր է: Դուք հրաշալի կկողմնորոշվեք նոր իրավիճակում, անկախ ամեն ինչից ճիշտ որոշումներ կընդունեք, հոգ կտանեք մտերիմների մասին ու կաշխատեք պահել բոլոր խոստումները: Հրաշալի օր է նոր սիրային պատմություն սկսելու համար, որի համար սկզբնակետ կարող են դառնալ ընդհանուր գործնական հետաքրքրությունները կամ նախասիրությունները: Նոր հարաբերությունները արագ կզարգանան ու դրական հույզեր կպարգևեն:
Զգույշ է պետք լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Ձեզ հատուկ կլինի թեթևամտությունը, որը զուր ծախսերի կհանգեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հազիվ թե մի այնպիսի բան տեղի ունենա, որը կարող է փչացնել ձեր տրամադրությունը, իսկ ահա ուրախության առիթներ շատ կլինեն: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ անսովոր, նույնիսկ՝ նշանավոր մարդկանց հետ, որոնցից մեկը ձեզ մոտ կարիերայի զարգացման նոր ուղղություն վերցնելու մասին մտքեր կտա:
Օգտակար կլինեն ավագ հարազատների հետ շփումները: Կարող եք քննարկել ընտանեկան գործերը՝ առանց վախենալու, որ դա տարաձայնությունների ու վեճերի կհանգեցնի: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Լավ օր է նոր բան փորձելու, կյանքն ավելի բազմազան դարձնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար օր է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Սկսել պետք է աշխատանքից. կոլեգաներն ու ղեկավարությունը ձեր գաղափարների պակասը կզգան: Հաջող կլինեն գործնական բանակցությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Մարդիկ, որոնց հետ նախկինում չէր ստացվում լեզու գտնել, իրենք կփորձեն ձեզ հետ ընդհանուր լեզու գտնել:
Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Լավ օր է դեպի ձեզ համակրելի մարդը քայլ անելու համար: Կարող եք կիսվել ապրումներով, պատմել ձեր զգացմունքների մասին՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջող օր է հանդիպումների ու բանակցությունների համար: Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, իսկ նրանց հետ, որոնց լավ եք ճանաչում, հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք համախոհներ գտնել այն մարդկանց շրջանում, որոնք մինչև վերջերս ձեր թշնամիներին էին աջակցում: Սակայն նման անձանց վստահելուց առաջ ավելի ուշադիր դիտեք նրանց:
Հնարավոր են հաճելի սիրային անակնկալներ. հաճոյախոսությունների և ուշադրության պակաս չի լինի: Դուք ցանկացածին կկարողանաք հմայել, բայց ինքներդ գլուխներդ չեք կորցնի: Վատ օր չէ սիրային պատմություն սկսելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարևոր և օգտակար գործերի օր է: Ձեր շատ արարքներ շրջապատողների համար բարության, առատաձեռնության օրինակ կլինեն: Դուք բարեհամբույր կլինեք, շփման ժամանակ էլ անկեղծ ու բաց, բայց դա ձեզ թշնամիների ու նախանձողների առաջ անօգնական չի դարձնի: Նման վտանգ զգալով՝ դուք միանգամից կկենտրոնանաք ու կպատրաստվեք հակահարձակման, այնպես որ՝ թշնամիները լավ կանեն ձեզանից հեռու մնան:
Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Ձեր բոլոր նախաձեռնությունները չէ, որ դուր կգան շրջապատողներին, բայց հոգ չէ: Քննադատները կփոխեն իրենց կարծիքը, երբ հասնեք առաջին հաջողություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք վաղուց էի մտորում ինչ-որ կարևոր հարցի շուրջ, և այսօր տեղեկատվություն կստանաք, որն անհրաժեշտ կլինի այն լուծելու համար: Մի կողմ վանեք կասկածներն ու վախերը. ինտուիցիան հստակ հուշումներ կանի, և դրանցով ղեկավարվելով, դուք ճիշտ կգործեք: Օրը հարմար է կարևոր գործարքներ կնքելու, ինչպես նաև լուրջ գնումների համար, օրինակ՝ կարող եք անշարժ գույք ձեռք բերել:
Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփվելիս: Նախկինում ներդաշնակ ու հեշտ դասավորվող հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Ամեն ինչից կարող եք գլուխ հանել, բայց դա համբերատարություն և ինքնատիրապետում կպահանջի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին պատրանքներ մի կառուցեք: Այդ հատվածում դժվարությամբ կգնահատեք իրերի իրական վիճակը, այնպես որ՝ սխալների հավանականությունը կաճի: Ինչ-որ մեկը կարող է ձեզ մոլորության մեջ գցել. վստահեք միայն նրանց, որոնց լավ եք ճանաչում: Գործերի վրա կենտրոնանալը բարդ է. դուք չափազանց շատ կմտորեք այն իրադարձությունների մասին, որոնց վրա չեք կարող ազդել:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Չի բացառվում՝ հին ծրագիրն իրագործելու համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին գործելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շատ խնդիրներ կհաջողվի լուծել պարզապես նրա շնորհիվ, որ խուճապի չեք մատնվի, երբ դրանք առաջ գան, կպահպանեք լավատեսությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները. դա կնկատեն ազդեցիկ անձինք, դուք մասնագիտական սանդուղքով բարձրանալու իրական հնարավորություն կունենաք:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնք կհասկանան ու կաջակցեն ձեզ, հաճույքով կօգնեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Երեկոն սիրային պահերով լի կլինի. սիրահարվածներին դրական հույզեր են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: