ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1947 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք հին ընկերների հետ հաշտվելու և նոր ընկերներ գտնելու հնարավորություն կունենաք: Շրջապատողները ձեզ կներեն ձեր մանր-մունր թերացումների ու չմտածված խոսքերի համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, դրանք վիրավորանքների ու թեժ վեճերի չեն հանգեցնի: Եթե օգնության կարիք ունենաք, առանց դժվարության այն կստանաք:

Շատ ժամանակ կխլեն տնային գործերը: Ձեզ կուրախացնի տունը զարդարելու կամ նրանում ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Կարող եք կահույք ու կենցաղային տեխնիկա գնել: Դուք իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հագեցած կլինի: Անսպասելի նոր գործեր կհայտնվեն, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Չնայած շուրջը խառնաշփոթ կտիրի, դուք կպահպանեք ինքնատիրապետումը, հույզերին չեք տրվի ու ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին ծանոթներին հանդիպելու, հին կապերը վերականգնելու համար: Դա անելը դժվար չի լինի: Շատերն ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու, միասին ժամանակ անցկացնելու հնարավորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, լարված պահեր, երբ հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Կարևոր կլինի հույզերին չտրվելը, այնպիսի բան չասելը կամ չանելը, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Մի շտապեք պատասխան տալ ստացվող առաջարկներին: Երբ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, ամեն ինչից գլուխ հանեք, ինտուիցիան ինքը կհուշի՝ ինչպես է պետք վարվել:

Օրվա երկրորդ կեսը անօգուտ, բայց ուրախ կանցնի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, բայց դա չի նյարդայնացնի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն արժե նվիրել հանգստին: Գործերում փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի: Դուք ոչ միայն կվերականգնեք ուժերը, այլև կմտածեք կարևոր հարցերի շուրջ, որոնցով պիտի զբաղվեք եկող շաբաթ: Այս հատվածը հարմար է նաև զբոսանքների և ուղևորությունների, ընկերական հանդիպումների համար: Կուրախացնեն ձեզ լավ ճանաչող, ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ շփումները:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք քննարկել ձեր ծրագրերն այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Շատ ուշադիր եղեք: Ինտուիցիան կօգնի ճիշտ հասկանալ ակնարկները, կռահել նրա մասին, ինչը բաց տեքստով չի ասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մտածեք լավ բաների մասին: Օրվա ընթացքը մեծ մասամբ կախված կլինի ձեր տրամադրությունից և տեղի ունեցողի հանդեպ վերաբերմունքից: Աշխատեք նկատել հնարավորությունները և ուրախության առիթները, որոնք անպայման կլինեն: Իսկ խնդիրները սրտին մոտ մի ընդունեք. դրանք շուտով կլուծվեն և դրա համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

Մի շտապեք ծախսել գումարը ու գնումներ անել: Ֆինանսական հարցերի լուծման հարցում զգուշությունը կօգնի խուսափել զուր ծախսերից: Անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համակրելի մարդն առաջին քայլն անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք խուսափել հուզումներից: Բանը ոչ այնքան տեղի ունեցող իրադարձությունների, որքան հուզական ֆոնի անկայունության մեջ կլինի: Հենց դրա պատճառով դուք սուր կարձագանքեք տեղի ունեցող ամեն ինչին: Զուր հուզումներից շեղվելուն կօգնեն օգտակար գործերը, թեկուզ՝ ամենահասարակ գործերը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, այդ թվում՝ նրանց, ում հետ նախկինում լեզու չէիք գտնում: Դուք կգտնեք վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Դուք կգտնեք նրանց տրամադրությունը բարձրացնելու ձևը, կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, իսկ մոլորվածներին կհուշեք՝ դեպի ուր շարժվել: Հասկանալով, որ շրջապատողները ձեր աջակցության կարիքն ունեն, դուք, հնարավոր է, հետաձգեք սեփական գործերը դրանց ավելի ուշ վերադառնալու հույսով:

Անսպասելի հեշտ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Դուք կհասկանաք, որ շատ բան ինքներդ եք բարդացրել: Կհաջողվի ուղղել հին սխալները, գլուխ հանել այն խնդիրներից, որոնք ձեր մեղքով չեն առաջացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Շատ բան պիտի հասցնեք, երբեմն մի քանի բանի մասին պիտի մտածեք: Կհաջողվի ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել, լուրջ սխալներ չգործել, բայց շուտով կզգաք, որ ուժասպառ եք եղել: Կարևոր կլինի ժամանակին դադար տալը: Մտածեք, թե որ գործերն է պետք անհապաղ անել, իսկ որոնք կարելի է հետաձգել ու մի փորձեք ամեն ինչ հասցնել:

Հետաքրքիր զրույցներ կլինեն: Պիտանի ինֆորմացիայով կկիսվեն հին ծանոթները: Նրանք կհուշեն՝ ինչպես գործել: Ինտուիցիան էլ կհուշի, թե որ խորհուրդներն են լավը և անպայման կհետևեք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է ընտանեկան գործերով զբաղվելու, հարազատների հետ հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ եթե նախկինում պայմանավորվել չի ստացվել, այսօր լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան տոներ կազմակերպեք: Ձեզ կոգեշնչի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը:

Հաջող կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ ուղևորությունների գործով կմեկնեք, թե պարզապես կուզենաք պայմանները փոխել ու հաճելի ժամանակ անցկացնել: Բոլոր դեպքերում բազում նոր տպավորություններ կստանաք, կհանդիպեք հետաքրքիր մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, դուք հանգստություն կպահպանեք ու կղեկավարվեք առողջ բանականությամբ: Հույզերին մի տրվեք, պահի ցանկություններին մի հետևեք, հիմարություններ մի արեք: Դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը ուրիշներին համարյա անհույս էր թվում: Դրա հետ միասին դուք չեք մոռանա ընթացիկ խնդիրների մասին, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն:

Օրվա առաջին կեսին ոչինչ չի փչացնի ձեր տրամադրությունը, երկրորդին չեք կարողանա խուսափել տհաճ պահերից, նյարդայնությունից: Բայց լավատեսությունը դուք կպահպանեք, բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, նույնիսկ ամենախոցելի մարդկանց չեք վիրավորի: Այնպես որ՝ լուրջ խնդիրներից վախենալ պետք չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է լուրջ որոշումների համար: Դրանք արժե ինքնուրույն ընդունել. այդպես ավելի հեշտությամբ կտեսնեք ձեր նպատակը և ուղին, որը կտանի դեպի այդ նպատակը: Շրջապատողների խորհուրդները կարող են խճճել ձեզ ու շեղել: Դրանց շուրջ մտածելով կարող եք կորցնել թանկագին ժամանակը: Դրա հետ միասին օրը շփումների համար ընդհանուր առմամբ լավը կլինի: Դուք մոտեցում կգտնեք բարդ բնավորությամբ մարդկանց, կշահեք այն մարդու համակրանքը, որին սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

Կարող եք քննարկել ստեղծագործելուն ու բիզնեսին վերաբերող հարցերը: Դուք կհասկանաք, որ կողքին համախոհներ ունեք, որոնց աջակցությունը ձեզ պետք է գալու: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր անսովոր բաներ կնկատեք: Եվ բանն ամենևին այն չէ, որ իրադարձությունները զարմանալի ձևով են զարգանալու: Պարզապես դուք դիտողունակ կլինեք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչը նախկինում ձեր աչքին չի ընկել: Հնարավորություն կունենաք լուծել փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններին դիմելու նախապատրաստության հետ կապված հարցերը:

Օրը հարմար է ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, պիտանի տեղեկատվություն կստանաք, կշփվեք մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել փորձով: Աշխատանքի մասին զրույցները լավ գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1947 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0