Աստղագուշակ․ դեկտեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2129 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ օր է: Հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, խորհրդի ու աջակցության կարիք կզգաք: Չեն բացառվում թյուրիմացությունները, գործերում ձգձգումները: Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել պլանները. պատրաստ եղեք դրան: Աշխատանքի մեջ հաջողությունն ուզածի նման արագ չի գա: Խոչընդոտների առաջ մի ընկրկեք, քանի որ դրված նպատակներին հասնելու շանս ունեք, ճիշտ է՝ ոչ միանգամից: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Դա բարենպաստ ժամանակ կլինի ամենատարբեր, այդ թվում՝ այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Հիմա նրանց հետ շփվելն ավելի հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է, որը նշանի ներկայացուցիչներից շատերին կուրախացնի լավ նորություններով ու հաճելի լուրերով: Կկարողանաք հաջողության հասնել ձեզ համար հատուկ կարևորություն ներկայացնող գործում, մրցակիցներին էլ թողնել հետևում: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը. կգտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրեն ձեր գաղափարներն ու պլանները: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում, մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Օրը հրաշալի է ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր է՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բան առաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է ստեղծագործ աշխատանքի ու երևակայություն, ոչ ստանդարտ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք շատ լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործմանն անցնելուց առաջ պետք է լավ մտածեք: Մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել: Հիմա կողքից հայացքը կարող է օգտակար լինել, քանի որ դուք ամեն բան չեք նկատի: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, զրուցելու բաներ կունենաք: Չի բացառվում՝ իմանաք ոչ վաղ անցյալի կարևոր իրադարձությունների մասին: Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար: Խոշոր գնումների հարցում դեռ մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք ունակ կլինեք շահել ամենատարբեր մարդկանց վստահությունն ու համակրանքը, հաճախ ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Գործնական համագործակցությունը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդառնա: Հնարավոր են հաջող գնումներ ու շահավետ գործարքներ, հաճախ պարզապես հաջողակ կլինեք գումարին ու ունեցվածքին վերաբերող հարցերում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման ու հետազոտական աշխատանքի համար: Դուք շատ ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, ճիշտ եզրակացություններ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ օր չէ, բայց այն կառանձնանա անկայուն հուզական դաշտով: Աշխատեք չվշտանալ, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա ու փոքրիկ խնդիրները սրտին մոտ չընդունել: Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան դեպի լավը փոխելը, բայց դրա համար պետք է գործեք, այլ ոչ թե հուզվեք ու ապրումներ ունենաք: Ինչքան շուտ հաղթահարեք հույզերը, այնքան լավ արդյունքների կհասնեք: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, որոշ Առյուծներ կսովորեն այն, ինչ շուտով պետք կգա նրանց: Չեն բացառվում և օգտակար ծանոթությունները: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոչ մի րոպե մի մոռացեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, մի շեղվեք ու ժամանակը զուր մի վատնեք: Այսօր շատ բան կախված կլինի կենտրոնանալու և բարդ գործի համար ողջ ուժերը ներդնելու ձեր կարողությունից: Կաջակցեն հին համախոհները: Վատ մի զգացեք նրանց դիմել օգնության ու խորհուրդների խնդրանքով: Օրվա երկրորդ կեսը անսովոր նորությունների ու հետաքրքիր առաջարկների շրջան է: Չի բացառվում՝ որոշումներ ընդունեք, որոնք կազդեն ձեր կարիերայի զարգացման վրա: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ, գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Հարմար ժամանակ է ամենատարբեր հարցերը լուծելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը հաճույք կպատճառի ձեզ: Հնարավոր են հաջող բանակցություններ, որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նույնքան զգալի չի լինի: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի մեջ ու տանը, չեն բացառվում ձգձգումները գործերում: Պլաններ կառուցելիս նկատի առեք դա: Խուսափեք գերհոգնածությունից: Հիմա ձեր օրգանիզմը խոցելի կլինի, լուրջ ծանրաբեռնվածություն ձեզ պետք չէ. այն քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաջող օր է: Դուք ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ կարող եք ամենատարբեր գործերում հաջողության հասնել, իսկ ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես գործել: Շատ Կարիճներ կփորձեն սովորել մյուսներից, կյուրացնեն ուրիշների փորձը: Դա թույլ կտա խուսափել սխալներից, արագ հասնել դրված նպատակներին: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Օրը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թվում է, թե ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվում: Բայց դրական միտումների ազդեցությունն այնքան ուժեղ չի լինի, որքան կուզենայիք: Պետք չէ շտապել կարևոր որոշումների հարցում, հատկապես եթե խոսքը ձեր աշխատանքի կամ բիզնեսի մասին լինի: Շատերը ձեզ աջակցություն կխոստանան, բայց չեն կարողանա պահել իրենց խոստումը: Չարժե վստահել նրանց, ովքեր արդեն վնասել են ձեզ: Նման մարդիկ դեպի լավը չեն փոխվել, նույնիսկ եթե հակառակն ասեն: Ինչքան էլ մեծ նպատակներ դնեք ձեր առաջ, դեպի դրանք շարժվեք փոքր քայլերով: Շտապողականությունը հիմա ձեզ պետք չէ, ամենակարևորը մտածածից չհրաժարվելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ օր է: Դուք սովորականից հաճախ կտրվեք պրովոկացիաներին, կասեք ու կանեք այն, ինչի համար կզղջաք: Հեշտ չի լինի չմտածված արարքներից հետ կանգնելը: Որոշ Այծեղջյուրներ խոստումներ կտան՝ առանց մտածելու, թե ինչպես են կատարելու դրանք: Եթե ամեն հարցում զգույշ լինեք, կկարողանաք խուսափել շատ դժվարություններից: Լսեք հին ծանոթների խորհուրդները: Կողքից ավելի նկատելի կլինի, թե ինչպես է պետք վարվել, ուրիշի փորձն էլ օգտակար կլինի: Այդ հատվածում ստացած շատ խորհուրդներ ապագայում շնորհակալությամբ կհիշեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնան: Առօրյա գործերի վրա կենտրոնանալ չի ստացվի. դրանք շատ բարդ կթվան, մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը: Ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական խնդիրներ կծագեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել պլանավորած գնումներն ու որոշ ժամանակով հրաժարվել զվարճանքներից: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հուզվելու լուրջ պատճառներ չկան, օրը լավ կանցնի: Հավանական են հաճելի անակնկալներ: Հաճախ պայմանները հաջող կլինեն նոր նախաձեռնությունների համար, բայց լավ արդյունքների հասնելու համար պետք է վճռականություն ցուցաբերեք: Դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, ճիշտ որոշումներ կընդունեք: Լավ կանցնեն ուղևորությունները, ճանապարհին կկարողանաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում՝ հեռվից հյուրեր գան, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|