ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2207 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է: Կարող եք անել այն, ինչ վաղուց եք ծրագրել, բայց կարող եք նաև նոր բան ստանձնել: Երկու դեպքում էլ աստղերը ձեզ կաջակցեն, հաջողության հասնելու շանսերն էլ մեծ են: Ընկերներն ու հին համախոհները նույնպես ձեռք կմեկնեն: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն, երկար խնդրելու կարիք էլ չի լինի:

Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Որոշ Խոյեր որոշումներ կընդունեն, որոնք նրանց առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն, թույլ կտան բարձրանալ կարիերայի սանդուղքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հոգսաշատ կլինի: Դուք կօգնեք շրջապատողներին, կփորձեք աջակցել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Հաճախ ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Ձեր գաղափարները բոլորի սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Չի բացառվում՝ դա ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ դառնա:

Նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում: Կիրառում կգտնվի ձեր տաղանդներին ու գիտելիքներին, որոնց մասին նախկինում քչերն էին կռահում: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հույզերով լի կլինի: Դուք նույնիսկ դատարկ բաներից լրջորեն կանհանգստանաք, սրտին մոտ կընդունեք աննշան իրադարձությունները: Հաճախ ապրումները կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, երբեմն ինքներդ ձեզ կստիպեք զբաղվել ինչ-որ օգտակար բանով: Շատ լավ գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել:

Ուշադիր եղեք մանրուքներին. այսօր հաջողությունը մեծ չափով դրանից կախված կլինի: Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք ձեր իրերին, վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ կորցնեք: Կարող եք տան համար կենցաղային տեխնիկա գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Լավ է հույս դնեք սեփական ուժերի, քան ինչ-որ մեկի աջակցության վրա: Ինքնուրույն գործելը հաճախ ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի, քան թիմի մաս կազմելը. առաջին դեպքում դրված նպատակներին կհաջողվի արագ հասնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին գործերն ավարտելու, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Շրջապատողները կնկատեն դա ու կդիմեն խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է համախոհների հետ շփվելու, մասնագիտական կապերն ամրապնդելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Ձեր գաղափարները հաճախ պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ նրանք, որոնք նախկինում ցանկացած նորամուծության քննադատորեն էին վերաբերվում:

Ընթացիկ գործերից արագ գլուխ կհանեք, բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք շրջապատողներին հաճելիորեն զարմացնելու բազում հնարավորություններ կգտնեք, կուրախացնեք ձեզ համար թանկ մարդկանց: Կարող եք ընտանեկան տոներ կազմակերպել. դրանց ժամանակ բոլորի համար ուրախ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին փոքրիկ տհաճություններից, անսպասելի դժվարություններից խուսափելը դժվար կլինի: Հնարավոր են թյուրիմացություններ, ցավալի պատահարներ, որոնց պատճառով ծրագրերը կփոխվեն, ինչ-որ գործեր ստիպված կլինեք հետաձգել: Բայց շուտով կհասկանաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է համախոհների հետ շփվելու համար. զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ ձեզ հուշեն, ինչպես գործել կամ օգնեն ապագայի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թյուրիմացություններից ու տհաճ պատահարներից խուսափել հազիվ թե ստացվի, բայց օրը լուրջ դժվարություններ չի բերի: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, ինտուիցիան կհուշի՝ ինչպես հաջողության հասնել, և այն հուսախաբ չի անի: Հավանական են լավ նորություններ ու անսովոր առաջարկներ:

Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար, օրինակ՝ օգտակար սովորույթներ ձեռք բերելու, վնասակարներից հրաժարվելու: Դա անսպասելի հեշտ կլինի, և դուք ձեզ միանգամից ավելի առույգ կզգաք, տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն լավ լուրերի ժամանակ է: Հնարավոր է՝ դրանք բերեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Պատրաստ եղեք լուծել ուրիշների խնդիրները, հաշտեցնել վիճողներին, օգնել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Այդ ամենը ուժեր կխլի, բայց դուք հոգնածություն չեք զգա, քանի որ իսկապես տարված կլինեք նրանով, ինչով զբաղված եք: Օրը հնարավորություն կտա նոր բան սովորել, փորձ ձեռք բերել, որը շուտով անպայման պետք կգա ձեզ:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում շրջապատողների հետ փոքրիկ տարաձայնությունները: Ձեր ուժերի սահմաններում կլինի վեճերից խուսափելը, սուր անկյունները հարթելն ու վիրավորանքները թույլ չտալը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի աշխուժացնել նրանց, ովքեր հուսահատվել են կամ ձանձրացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եկել է ինքնադրսևորվելու, կարողությունները ցույց տալու, հեռանկարային նախագիծ ստանձնելու ժամանակը: Հաջողության համար երբեմն պիտի ռիսկի դիմեք կամ մրցակցային պայքարի մեջ մտնեք. երբեմն հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Հաճախ կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը:

Հարմար օր է նոր բան ստանձնելու, փորձարկումներ անելու, տաղանդներին կիրառում գտնելու համար: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպումները: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կարող եք անցնել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է նոր գործնական ծանոթությունների համար: Մարդկանց վրա, որոնց հետ պիտի համագործակցեք, բարենպաստ տպավորություն կթողնեք: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Մի վախեցեք ձեզ վրա հրավիրել համընդհանուր ուշադրությունը. խելացի ինքնագովազդը օգուտ կտա ձեզ:

Ձեր մասին արժե հիշեցնել հին ծանոթներին. նրանք ուրախ կլինեն: Կհաջողվի վերականգնել հին սիրային հարաբերությունները, եթե ինքներդ դա ցանկանաք: Հավանական են անսպասելի նվերներ մտերիմներից ու հաճելի անակնկալներ: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է նոր բանով զբաղվելու համար: Դուք արագ կսովորեք, առաջին հաջողություններն էլ իրենց չեն սպասեցնի: Համախոհներ կգտնեք, որոնց աջակցության շնորհիվ արագ կյանքի կկոչեք ձեր մտահղացումները: Կարող եք ուսման հետ կապված ծրագրեր կառուցել, դասընթացներ անցնել. դուք դրանք կիսատ չեք թողնի:

Ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ երկար սպասված սիրային խոստովանություններ կլսեն: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են հաջող գնումներ. գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան լավ կստացվի: Աշխատանքին վերաբերող գաղափարներ կունենաք, պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել եկամուտները մեծացնելու, մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար: Սակայն մտածած ամեն ինչ իրագործել միանգամից չի հաջողվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Հիմա կարող եք ծրագրեր կառուցել, մտածել ապագա գործողությունները: Հաճախ ձեզ կհաջողվի գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: 

Նոր գործեր կհայտնվեն, երբեմն դրանցից գլուխ հանելու համար օգնության կարիք կլինի: Լավ է այդ հարցով դիմեք հին ծանոթներին: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2207 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3