Աստղագուշակ․ դեկտեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2031 | 22:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը վատը չի լինի: Այդ հատվածը հարմար է նոր գործերի համար, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում: Ձեզ կհաջողվի անսպասելի, բայց շատ արդյունավետ լուծում գտնել, հաղթահարել բոլոր խոչընդոտները: Շատ Խոյեր պարզապես հաջողակ կլինեն, իրադարձությունների բարեհաջող ընթացքը թույլ կտա արագ հաջողության հասնել: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, կենտրոնանալն էլ կդժվարանա: Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ չեն լինի, հնարավոր են վեճեր: Պետք է ներողամիտ լինեք ուրիշների թուլությունների հանդեպ, և դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարդ օր է: Այն հարմար չէ նոր բան սկսելու կամ բարդ գործեր ստանձնելու համար: Դուք սովորականից հաճախ օգնության կարիք կունենաք: Այդ հարցով արժե դիմել մարդկանց, ովքեր նախկինում էլ աջակցել են ձեզ: Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են շահել ձեր ուշադրությունը ու դուր գալ ձեզ: Ստուգեք ստացված տեղեկատվությունը, կարևոր որոշումներ մի ընդունեք՝ ղեկավարվելով շշուկներով: Շատ տեղին կլինեն ամենամտերիմների խորհուրդներն ու աջակցությունը: Հին ընկերները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը կամ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարդ կլինի: Միայն որոշ Երկվորյակների կհաջողվի հանգստություն ու սառնասրտություն պահպանել, պրովոկացիաներին չտրվել ու չզիջել մարդկանց, ովքեր փորձում են իրենց ուզածին հասնել մանիպուլյացիաների ու խարդավանքների միջոցով: Բարեբախտաբար, դուք ժամանակին կզգաք, որ սխալներ եք արեք ու կփորձեք դրանք հնարավորինս արագ ուղղել: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կաճի, իրավիճակն էլ կլավանա: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Չեն բացառվում հաճելի ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հաջող կլինի: Հարմար ժամանակ է կարևոր գործերի, լուրջ բանակցությունների և այնպիսի որոշումների համար, որոնցից շատ բան կարող է կախված լինել: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: Դուք կփորձեք ավարտին հասցնել սկսածը և շրջապատողներից շատ բան կհասցնեք անել: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Կնյարդայնացնեն գործերում ձգձգումները, իսկ մարդիկ, որոնց հետ ինչ-որ պայմանավորվածություն եք ձեռք բերել, իրենց տարօրինակ կպահեն: Ստիպված եք լինելու վերամշակել պլանները, տեղափոխել հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Գործեր շատ կլինեն և միշտ պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Մի բանից մյուսին անցնելը դժվար կլինի, դուք ինչ-որ բան անավարտ կթողնեք, ինչ-որ բան աչքաթող կանեք, երբեմն այնպիսի բաներ կանեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում հետ շփումները կօգնեն սառնասրտություն պահպանել: Ավելի լավ է գաղտնիքներով ու ապագայի ծրագրերով չկիսվեք, իսկ ահա համախոհների հետ ընթացիկ գործերը քննարկել արժե: Օրվա երկրորդ կեսը մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում: Այդ հատվածում հավանական են նաև հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այնքան էլ հաջող չի դասավորվի օրվա առաջին կեսը: Հաճախ կվստահեք շշուկներին կամ կհավատաք մարդկանց, ովքեր նախկինում ձեզ արդեն տհաճություններ են պատճառել: Որոշ Կույսեր իրենց տեսակետը պաշտպանելու համար ամրության պակաս կզգան: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ զիջումների կգնան խաղաղություն պահպանելու համար, իսկ հետո կզղջան դրա համար: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, երեկոյան կկարողանաք ինչ-որ օգտակար բան անել ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ծրագրերի մասին մտորելու ու դրանք համախոհների հետ քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբն անհանգիստ ու լարված կլինի: Դուք շատ բան պետք է հասցնեք, բազմաթիվ գործեր պետք է անեք: Այստեղ շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Եթե սկսեք հուզվել, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու կենտրոնանալը կդժվարանա: Աշխատեք շրջապատողների քննադատությունները սրտին մոտ չընդունել: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի, ձեզ կհաջողվի ամեն ինչում կարգուկանոն հաստատել: Ձեզ կվերադառնան հաջողության հանդեպ վստահությունն ու լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ կբերի ու այնպիսի ծանոթություններ հաստատելու շանս կտա, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հեշտ օր չի լինելու: Հուզական դաշտը կառանձնանա լարվածությամբ, այնպես որ՝ հակված կլինեք անհանգստանալ, շատ բան սրտին մոտ կընդունեք: Չեն բացառվում գործերում ձգձգումները, որոնց պատճառով նույնպես կհուզվեք: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի. երբ վերագտնեք ինքնատիրապետումը, ինքներդ էլ կտեսնեք դա: Կարևոր գործում հաջողության հասնելու կամ լուրջ խնդրին լուծում գտնելու հնարավորություն կունենաք: Շատ Կարիճների համար օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձության մասին հիշելը. ստացված փորձը պիտանի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Տրամադրությունը հաճախ կփոխվի: Դուք մեկ դատարկ բաների պատճառով կվշտանաք, մեկ կուրախանաք՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Դա չի խանգարի զբաղվել գործերով, լուծել բարդ խնդիրները, ավարտին հասցնել սկսածը: Իդեալական արդյունքի հասնելու ցանկությունն այնքան ուժեղ կլինի, որ նորից ու նորից կվերադառնաք արդեն կատարված աշխատանքին՝ համոզվելու համար, որ այն անթերի է: Շրջապատողները պատրաստ կլինեն օգնել: Հաճախ հենց նրանց աջակցության շնորհիվ չեք հրաժարվի համարձակ ծրագրերից, կարևոր քայլեր կանեք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք երկարաժամկետ, արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե լուրջ խնդիրների բերի, փոխարենը փոքրիկ տհաճությունները զարմանալիորեն բազմազան կլինեն: Քիչ բան պլանի համաձայն կընթանա, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, հարմարվել պայմաններին: Շատ Այծեղջյուրներ ստիպված են լինելու զբաղվել ոչ հոգեհարազատ գործերով: Դրանից տրամադրությունը, իհարկե, չի լավանա: Բայց ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հաճելի հանդիպումներով: Հարմար ժամանակ է ընկերների շրջանում հանգստանալու համար, ովքեր ամենայն հավանականությամբ կկիսվեն լավ գաղափարներով կամ օգնություն կառաջարկեն, որը ձեզ չէր խանգարի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի տխրեք: Օրվա կարևոր խնդիրներից մեկը լավ տրամադրությունը պահպանելն ու լավատես լինելն է: Առանց դրա չեք կարողանա հաջողության հասնել, ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք: Խուսափեք այնպիսի մարդկանցից, ովքեր սիրում են շուրջն ամեն ինչ քննադատել ու առիթ են փնտրում ցույց տալու իրենց դժգոհությունը: Նման մարդկանց հետ զրույցները երկար ժամանակով կփչացնեն տրամադրությունը: Շատ օգտակար կլինեն ընկերների հետ շփումները: Նրանք կոգևորեն ու կաջակցեն ձեզ, հաճույքով կկիսվեն գաղափարներով, կօգնեն, եթե դրա անհրաժեշտությունը տեսնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կուրախացնի անսովոր հանդիպումներով, հետաքրքիր մարդկանց հետ շփվելու, օգտակար բաներ իմանալու հնարավորություն կտա: Դուք հետաքրքրասեր կլինեք, և դա շատերին դուր կգա: Նրանք, ում փորձը պետք կգա, հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին: Չի բացառվում՝ համարյա պատահական զրույցներից արժեքավոր տեղեկատվություն ստանաք: Դժվար կլինի մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Դրանք պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար, քանի որ այն առաջինից հանգիստ կանցնի: Այդ հատվածում լավ է զբաղվեք սովորելով ու վերլուծական աշխատանքով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|