Աստղագուշակ․ դեկտեմբերի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1879 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Եթե օրվա առաջին կեսին ուշադրություն պահանջող գործերով զբաղվելու փոխարեն սավառնեք ամպերում, ապա բաց կթողնեք կարևոր խնդիրն արագ լուծելու հնարավորությունը: Ավելի ուշ սովորելու և ստեղծագործելու համար բարենպաստ պահ կգա: Ձեզ պետք կգա մանրուքները նկատելու ունակությունը: Գաղափարներ կհայտնվեն, որոնք կիրագործեք արդեն եկող տարի: Թեթև ու հաճելի կլինի երեկոն: Հարմար ժամանակ է շփումների համար, և կարևոր չէ՝ դրանք իրական կլինեն, թե վիրտուալ: Դուք հմայիչ կլինեք ու շատերին դուր կգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր օր է: Մանրուքներին ուշադիր եղեք, աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Դա թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել, որոնց շնորհիվ էլ շուտով մեծ հաջողությունների կհասնեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք. շատերը կձգտեն դեպի ձեզ, այդ թվում՝ մարդիկ, որոնցից չարժե լավ բան սպասել: Վստահեք ինտուիցիայի ձայնին. եթե ձեզ թվում է, որ ինչ-որ մեկը չարաշահում է ձեր բարությունը, ամենայն հավանականությամբ այդպես էլ կա: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չի բացառվում՝ նման զրույցներից լուրջ դրական փոփոխություններ սկսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Վճռական գործելով՝ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել, լուծել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների մոտ առաջ եկած խնդիրները: Դրական միտումների ազդեցությունը կնկատվի նաև անձնական հարաբերություններում: Դուք մտերիմների հետ լավ լեզու կգտնեք, կարևոր հարցերը կկարողանաք քննարկել՝ խուսափելով տարաձայնություններից ու փոխադարձ դժգոհություններից: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ուզենաք փոխել պայմանները կամ կյանքում նոր բան մտցնել: Նման հնարավորություն կլինի: Լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով ընկերների հետ միասին կիրագործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք դրական ու լավատեսորեն տրամադրված կլինեք, լավ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից ու խնդիրներից, որոնք կարող են առաջանալ օրվա ընթացքում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ: Շատերին դուր կգա ձեզ հետ շփվելը: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում քչախոս ու ինքնամփոփ էին, հիմա հաճույքով կշփվեն: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Այսօր սկսվող հարաբերությունները դինամիկ կզարգանան, երբեմն՝ նույնիսկ չափից դուրս դինամիկ. վտանգ կա՝ սիրուց կորցնեք գլուխը: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Դրանք անսպասելի, բայց հուսալի աղբյուրից կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, կուրախացնեն ընկերների և ընտանիքի անդամների հետ շփումները: Օրվա առաջին կեսը հոգսերով լի կլինի, իսկ երկրորդին հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Օգտակար կլինի անցյալի իրադարձությունների մասին հիշելը: Դա կօգնի պատասխաններ ստանալ հիմա ձեզ անհանգստացնող հարցերին: Հավանական են լավ նորություններ՝ կապված հին ծանոթների հետ, ինչպես նաև անսովոր, ոգեշնչող իրադարձություններ: Չի բացառվում՝ անսպասելի հյուրեր ունենաք, և դուք շատ ուրախ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դժվարությունները չեն բացառվում, բայց կասկած չկա, որ հաջողության կհասնեք: Դրանում կօգնեն երևակայությունն ու ինտուիցիան: Հնարավոր է կարևոր ու հետաքրքիր տեղեկատվություն ստանաք, լուրեր ստանաք ձեզ համար թանկ մարդկանցից: Որոշ Կույսեր կհանդիպեն մարդկանց, որոնց վաղուց չեն տեսել և շատ ուրախ կլինեն դրա համար: Բարենպաստ օր է համախոհների հետ շփումների համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների, ընդհանուր ծրագրերի մասին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարների համար: Սիրային հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է՝ արդյունավետ, հետաքրքիր ու հաճելի: Հնարավորություն կունենաք ոչ միայն շատ բան անել, այլև շփվել անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք, փորձված համախոհների հետ կքննարկեք նոր գաղափարներն ու որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Ֆինանսների հետ կապված վիճելի հարցերը ձեզ համար բարենպաստ ձևով կլուծվեն: Չնայած օրը հագեցած կլինի, ժամանակ կմնա նաև հանգստանալու համար: Ուժերը վերականգնելու համար շատ ժամանակ պետք չէ. դուք շուտով կրկին ձեզ առույգ և էներգիայով լի կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վճռական և արագ գործեք: Այդպես կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը, ինչ-որ բան դեպի լավը փոխել անձնական հարաբերություններում: Հույս դրեք ինտուիցիայի վրա. նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն շրջապատողների տված խորհուրդներից: Օրվա առաջին կեսին արժե ուշադրություն հատկացնել մտերիմներին, նրանք ձեր աջակցության կարիքը կունենան: Պարզ կդառնա՝ ինչպես գլուխ հանել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրներից: Ավելի ուշ ֆինանսական հարցերը լուծելու համար հարմար ժամանակ կգա: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ներդաշնակ ու հաճելի օր է: Այն հարմար է բանակցությունների և ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, կաջակցեք մտերիմներին: Շատերն ուրախ կլինեն զրուցել ձեզ հետ, ավելի մոտիկից ծանոթանալ, կիսվել ապրումներով: Աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք լավը կլինեն, և դա կխոստովանեն նույնիսկ նրանք, ովքեր դրանց նախկինում քննադատորեն էին վերաբերվում: Հազիվ թե կարողանաք մտածած ամեն ինչ միանգամից իրագործել, փոխարենը մյուս տարի հստակ կիմանաք՝ ինչից սկսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արդյունավետ ու խոստումնալից օր է: Ամեն ինչ լավ կդասավորվի, շանս կա՝ հաջողության հասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Գործերը ոգևորությամբ կստանձնեք, աշխատունակ կլինեք, ոչինչ չի ստիպի ձեզ հրաժարվել դրված նպատակներից կամ շեղվել ճանապարհից: Թեթև հաղթանակները քիչ հավանական են. պետք է ջանքեր գործադրեք, կենտրոնանաք ու աշխատեք: Դուք հենց այդպես էլ կվարվեք: Երեկոյան լրիվ պարզ կդառնա, որ շատ բանի եք հասել և հիմա կարող եք ձեզ թույլ տալ հանգստանալ ու զվարճանալ: Դրա համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հնարավորություն կունենաք հանգիստ ու առանց շտապելու ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել ընթացիկ խնդիրներն ու առօրյա հարցերը: Եթե ծրագրել եք նոր բան ստանձնել, զգույշ եղեք ու մի շտապեք. չեն բացառվում սխալները շտապողականության և անուշադրության պատճառով: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Բարենպաստ օր է անսովոր վայրերում լինելու, կյանքում բազմազանություն մտցնելու համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջին հայացքից կսիրահարվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թեթև օր է: Դուք արագ հաջողության կհասնեք, նույնիսկ եթե պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի. նրա հուշումներին հետևելով՝ սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչպես հաջորդ տարի ավելի հետաքրքիր ու խոստումնալից աշխատանքի անցնեն: Այսօր առաջ եկած նույնիսկ համարձակ ծրագրերը լրիվ իրական կլինեն: Հնարավորություն կունենաք շեղվել առօրյա գործերից, անցնել անսովոր ու գրավիչ բանի: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|