ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2279 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաճելի, հանգիստ օր է: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին շրջանում ձեզ հանգիստ չտվող հարցերը լուծելու, իսկ հետո հանգստանալու, ուժերը վերականգնելու, մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Կարող եք հյուրեր ընդունել: Հյուր կանչեք նրանց, որոնց հետ գործնական հետաքրքրություններով եք կապված. դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, կշահեք նրանց վստահությունը:

Լավ գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանը կանցնեք արդեն հաջորդ տարի: Իսկ հիմա կարելի է ծրագրեր կազմել ու քննարկել դրանք ընկերների հետ: Չի բացառվում՝ օգտակար խորհուրդներ ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, սուր կարձագանքեք մանրուքներին: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ուրախացնել և աջակցել ձեզ, օգնություն առաջարկել, եթե դրա կարիքն ունենաք: Կուրախացնեն հին ծանոթները, որոնք ձեզ համար ոչ միայն բարի խոսքեր, այլև լավ նորություններ կունենան:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը ավելի կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր բանով զբաղվելու կամ հին նախագիծն ավարտելու հնարավորություն կունենաք: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կասկածներն ու տագնապները մի կողմ վանելով, կարևորի վրա կենտրոնանալով՝ կարող եք փայլուն արդյունքների հասնել: Աշխատանքի մեջ հույս դրեք սեփական ուժերի վրա, քանի որ համախոհների ու գործընկերների աջակցությունը ավելի շատ խորհրդանշական բնույթ կկրի: Սակայն ձեզ համար հաճելի կլինի իմանալը, որ կողքին համախոհներ ունեք:

Աշխատեք շատ չմտածել անցյալում գործած սխալների մասին. լավ է կենտրոնանաք ապագայի վրա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով կամ ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր ու լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ տեսանկյուններից բարենպաստ օր է: Ընտանեկան խնդիրները անցյալում կմնան ձեր համբերատրության, նրբանկատության շնորհիվ: Դուք կհարգեք ուրիշների զգացմունքները, կաշխատեք ոչ ոքի չվիրավորել, և մտերիմներն էլ կհետևեն ձեր օրինակին: Հնարավոր են անսպասելի հրավերներ, որոնք ուրախությամբ կընդունեք: Հետաքրքիր վայրերում լինելու շանս կա:

Կարող եք հաջողության հասնել գործերում: Այստեղ ձեզ հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է աշխատանքի մասին զրուցելու, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու, համատեղ բիզնես-նախագծեր սկսելու համար: Ինտուիցիան ու հնարամտությունը կօգնեն շատ գործերում հաջողությունների հասնել: Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում, օգտակար բան սովորել:

Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել ոչ թե ձեզ անձնապես, այլ մտերիմներից մեկին. բոլոր դեպքերում դուք շատ ուրախ կլինեք: Երեկոն ֆինանսական անակնկալներ է խոստանում, օրինակ՝ անսպասելի աղբյուրից դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է, որը դրական հույզեր կբերի: Մասնագիտական ոլորտում լավ փոփոխություններ կլինեն: Չի բացառվում դեռ ոչ պաշտոնապես, բայց գործնական առաջարկներ ստանաք, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Ձեր նախաձեռնությունների հաջողություններին կհավատան նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք շատ վառ կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Լսեք սրտի ձայնին. նրա հուշումների շնորհիվ ձեզ իսկապես երջանիկ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Կարող եք ապագայի ծրագրեր կազմել, քննարկել աշխատանքին կամ բիզնեսին, կարիերայի զարգացմանը վերաբերող հարցերը: Չի բացառվում՝ հնարավորություններ տեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Շատ խնդիրներ, որոնցից գլուխ հանել չի ստացվել, այսօր կլուծվեն ձեր համառության շնորհիվ:

Օրվա երկրորդ կես կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Հարմար ժամանակ է սիրելիի հետ հանդիպելու, երկուսիդ համար կարևոր բաների մասին անկեղծ զրուցելու համար: Հնարավոր է՝ ինչ-որ հաճելի բան իմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Հնարավոր են վեճեր ու տարաձայնություններ: Երբեմն ձեզ համար հեշտ չի լինի սեփական տեսակետը պաշտպանելը, շրջապատողներին ձեր ճշմարտացիությունն ապացուցելու համար համբերատարության կարիք կլինի: Շատ ժամանակ կծախսվի զրույցների վրա, բայց դրանք լրիվ անօգուտ համարել չի կարելի: Եթե ուշադիր լինեք, կարևոր բան կլսեք:

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Հնարավորություն կունենաք վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ ստանալ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ հեռվից եկած մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին կարևոր կլինի չշտապել ո՛չ որոշումների, ո՛չ էլ արարքների հարցում: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը. արժե լսել այն մարդկանց կարծիքը, որոնք ավելի իրատես են: Մի հրաժարվեք հին ծանոթների առաջարկած օգնությունից. այն ավելորդ չի լինի:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Այն նոր հնարավորություններ կընձեռի, շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք ավարտին հասցնել գործը, որից գլուխ հանել առաջ չէր ստացվում կամ միանգամից մի քանի հարցի պատասխան գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է հանգստի, ընկերական հանդիպումների, զվարճանքների համար: Օգտակար գործերի տեսանկյունից լավագույն օրը չէ. երբեմն դժվարությամբ կշռադատված որոշումներ կընդունեք ու առաջնահերթություններ կդնեք: Արժե զբաղվել նրանով, ինչը լավ ծանոթ է ձեզ. այդպես ավելի քիչ կհոգնեք և սխալներ էլ չեք անի:

Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով, հնարավորություն կտա շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Հարմար ժամանակ է հին կապերը վերականգնելու, անձնական հարաբերություններում ինչ-որ բան փոխելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվանից շատ բան սպասել չարժե: Հաջողությունները չափավոր կլինեն, սակայն կարող եք մոտենալ կարևոր նպատակներին, ամրապնդել ձեր դիրքերը, ազատվել նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել: Մի շտապեք. հիմա դրա անհրաժեշտությունը չկա:

Օգտակար կլինի անցյալի իրադարձությունների շուրջ մտածելն ու դրանք վերլուծելը: Չի բացառվում՝ օրինաչափություններ նկատեք, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով, լավ նորություններով կամ անսպասելի նվերներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել: Դուք ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, կօգնեք մարդկանց, որոնք ինչ-որ կարևոր բանով են զբաղված: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշեք: Չի բացառվում հենց այսօր ամենահուսալի համախոհներին ու լավ ընկերների գտնեք:

Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք: Լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Հիմա ժամանակը ձեր օգտին է աշխատում: Լսեք ինքներդ ձեզ, աշխատեք գլուխ հանել սեփական զգացմունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2279 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3