Աստղագուշակ․ դեկտեմբերի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2251 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է: Այն հարմար է հանդիպումների, ընկերների ու գործընկերների հետ շփվելու, սիրային ժամադրությունների համար: Դուք գրավիչ կլինեք, դուր կգաք մարդկանց, դրա շնորհիվ էլ հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ. միայն ձեզանից կախված կլինի, թե որքան լուրջ ու շարունակական կլինի այն: Կարող եք նոր գործեր ստանձնել: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Այստեղ չարժե շտապել: Ինչպես հարկն է մտածեք, գործողությունների ծրագրում որոշակիություն մտցրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեր հետաքրքրությունների համար պիտի պայքարեք, բայց ձեզ դա չի վախեցնի ու չի վշտացնի: Դուք վստահ կլինեք, որ հաջողության եք հասնելու, և ձեր վստահությունն արդարացված կլինի: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, այդ իսկ պատճառով կարող եք նույնիսկ շատ ուժեղ մրցակցին հաղթել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. հաճախ ձեր կողմը կանցնեն նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները: Օրը հարմար է ստեղծագործ փորձարկումների համար, իսկ ոչ ստանդարտ որոշումները հաճախ հաջող կլինեն: Հնարավորություն կունենաք ուղղել վաղուց գործած սխալները: Երեկոն հաջող կլինի շփումների համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք շրջապատողներին, այլև հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու իրական մտադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հնարավոր են անակնկալներ: Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն, որոնք լուծում կպահանջեն: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք անցնել դրանց, բայց դուք գլխի կընկնեք՝ ինչն ինչոց է: Ցանկալի է մոտ գտնվել մարդկանց, ովքեր կարող են օգնել ու խորհուրդ տալ. այդպես ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Երեկոն հարմար է հարազատների հետ հանդիպելու, ընտանեկան գործերն ու ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Դուք շատ ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, կաշխատեք լսել յուրաքանչյուրի կարծիքը: Դա հնարավորություն կտա պայմանավորվել կարևոր բաների մասին, փոխզիջումային տարբերակներ գտնել այնտեղ, որտեղ դրանք նախկինում անհնար էին թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հարմար է կուտակված գործերը անելու և կարգուկանոն հաստատելու համար: Արժե մինչև ճաշ լուծել ֆինանսական հարցերը. հետո ավելի բարդ է լինելու: Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ հակված կլինեք թեթևամտության: Աշխատեք լուրջ լինել, ավարտին հասցնել սկսած գործերն ու պահել խոստումները: Երեկոյան կուժեղանա շփվելու ձգտումը: Հաճելի ընկերախումբ գտնելը դժվար չի լինի. ձեզ հետաքրքիր զրուցակիցներ կհանդիպեն, որոնց հետ կարող եք պարզապես ուրախ ժամանակ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան պիտի անեք: Ինչքան շուտ մտորումներից ակտիվ գործողությունների անցնեք, այնքան լավ: Աշխատանքի մեջ հույս դրեք ինտուիցիայի վրա, այն չի հիասթափեցնի: Որոշումները, որոնք կընդունեք, երբեմն կզարմացնեն շրջապատողներին: Բայց ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել: Օրվա կեսին պիտանի ծանոթություններ հաստատելու կամ ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու հնարավորությունը կունենաք, որոնք ժամանակին ձեզ աջակցություն և հովանավորություն են խոստացել: Օգտվեք ձեր հմայքից. այն կօգնի արագ ստանալ ուզածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հուզումներ և ապրումներ կբերի: Բայց դուք հույզերին չեք տրվի, կղեկավարվեք առողջ բանականությամբ, այդ իսկ պատճառով ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք նպատակին հասնելու ձևը: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, որոնց շուրջ երկար մտորել եք: Հաճախ գործերում կօգնի ինտուիցիան: Երբեմն իրավիճակին մեկ հայացքն էլ բավական կլինի, որպեսզի ճիշտ քայլեր անեք ու հասկանաք, թե ինչպես է պետք գործել: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հնարավորություն կտա զբաղվել նրանով, ինչը վաղուց է հետաքրքրում ձեզ, ամբողջությամբ կենտրոնանալ հեռանկարային ու խոստումնալից նախագծի վրա: Աշխատանքը ձեռքից կգա, դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարելի է դա անել: Կհաջողվի ավարտին հասցնել գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար. դուք հուզական աջակցություն կստանաք, որի կարիքն ունեք, ինչպես նաև՝ մի քանի պիտանի խորհուրդ: Այս հատվածը բարենպաստ է նաև ապագայի մասին մտորելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ էլ պատահի, աշխատեք հանգստություն պահպանել: Կամ գոնե ցույց մի տվեք, որ ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում: Հիմա ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց օրը վատը չէ: Դուք կարող եք կյանքի կոչել ամենը, ինչ մտածել եք, եթե ուշադիր լինեք, հնարավորություններ տեսնեք, որոնք մյուսները չեն նկատել: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Պետք կգան նաև նրանց խորհուրդները: Դուք կխուսափեք սեփական սխալներից, քանի որ կսովորեք ուրիշների սխալների վրա: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ստիպված եք եղել վերջ տալ անբարենպաստ պայմանների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք նույնիսկ մանրուքներում կարգապահ լինել, ուշադրություն դարձնել մասերին, որոնք աննշան են թվում: Հազիվ թե ամեն ինչ ինքն իրեն ձեր ուզածի նման դասավորվի. ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու շատ աշխատել: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ գիտեն: Նրանք կհուշեն՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ոչ ֆորմալ շփումների, ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, նորերի հետ զրույցներն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, դրանք բոլորն էլ ուշադրություն կպահանջեն: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով, իսկ երբեմն էլ պարզապես կգան զրուցելու, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ խիստ զբաղված եք: Նման բարդ իրավիճակներում ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել և ոչ ոքի հետ չվիճել: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք նշանակալի չեն լինի, բայց շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Կարող եք ոչ միայն նոր բան գնել, այլև մտերիմների համար նվերներ ձեռք բերել: Դուք կկարողանաք բոլորին ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լավ կսկսվի: Դուք կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել տնային խնդիրներից, լուծել կարևոր հարցերը: Հնարավորություն կունենաք ապագայի ծրագրերը քննարկել այն մարդկանց հետ, որոնցից մեծ մասամբ կախված կլինի դրանց իրագործումը: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար նվազելու է: Հուզական դաշտը կփոխվի, դուք առավել զգայուն, խոցելի կդառնաք: Ավելի լավ է օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր և ձեզ ոչ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումներ չծրագրեք: Ավելի լավ է մտածեք, թե ինչպես կարող եք ինքներդ ձեզ ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուզածին հասնելու համար համառ է պետք լինել: Այսօր ձեր ճանապարհին խոչընդոտներ ավելի հաճախ կառաջանան, քան սովորաբար, բայց դրանք բոլորը կարելի կլինի հաղթահարել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, չեն բացառվում վեճերը մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Աշխատեք հնարավորին շուտ վերականգնել խաղաղությունը, մի խորացրեք կոնֆլիկտը. ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը: Շատ Ձկների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կանեն այն, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|