Աստղագուշակ․ դեկտեմբերի 20
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բավական հոգնեցուցիչ կլինի: Ուշադրություն կպահանջեն վերջին շրջանում կուտակված մանր խնդիրները, որոնք պետք է հիմա լուծեք, հետաձգելու տեղ էլ չկա: Բայց ամենատհաճն այլ բան կլինի: Դուք սովորականից հաճախ կտրվեք հույզերին ու նույնիսկ չեք դիմադրի, երբ դրանք տիրեն ձեզ: Իսկ ձեզ չէր խանգարի հետևել առողջ բանականության ձայնին:
Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում, ուրիշների ազդեցության տակ չընկնեք: Շատերին կթվա, որ իրենք ձեզանից լավ գիտեն՝ ինչպես վարվել: Բայց նրանց տված խորհուրդներից ոչ մի օգուտ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Առաջին հաղթանակները կտոնեք արդեն օրվա սկզբին: Կարևոր կլինի ձեռք բերածի վրա կանգ չառնելը: Դուք ճիշտ ուղղություն եք ընտրել, շարունակեք առաջ շարժվել՝ մի կողմ վանելով կասկածներն ու չշեղվելով հիմարությունների և մանրուքների վրա: Աստղերը բոլոր նախաձեռնություններում կաջակցեն ձեզ, այնպես որ՝ կարևոր է նոր բան ստանձնել, չվախենալ բարդ գործերից:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ձեզ համար լավ նորություններ կունենան, իսկ դուք նրանց համար՝ հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն՝ կապված ճամփորդությունների, հանգստի ու զվարճանքների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում շահավետ գործարքները: Կոմերցիոն գործունեության մեջ հաջողության կարող են հասնել նույնիսկ այն Երկվորյակները, ովքեր նախկինում երբեք դրանով չեն զբաղվել: Հեշտությամբ կտրվեն այն գործերը, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվել: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, պայմաններն էլ բարենպաստ կլինեն:
Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն իմպրովիզացված երեկույթները, կարող եք լավ զվարճանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է ուսման համար: Օգտակար կլինեն փորձով կիսվելը, ինչպես նաև՝ աշխարհայացքն ընդլայնող զբաղմունքները: Մտածեք բարդ ու կարևոր հարցերի շուրջ, հնարավորություն կա պատասխաններ գտնեք, որոնք անսպասելի կլինեն: Չի բացառվում մտքի փայլատակումը: Դուք ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչ ավելի վաղ եք իմացել, իսկ դա կօգնի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին:
Շատ գործերում կարող եք հաջողության հասնել, բայց հանգստի մասին մոռանալ էլ պետք չէ: Գերհոգնածությունից տրամադրությունն ու ինքնազգացողությունը կփչանան: Հատկապես խոցելի կլինեն պատանի Խեցգետինները, ովքեր սովոր չեն լուրջ դժվարությունների:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը ձեզ կուրախացնի: Ինչ էլ ստանձնեք, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Կկարողանաք կատարել հին պարտավորությունները, ծառայություններ մատուցել մարդկանց, ովքեր նախկինում օգնել են ձեզ: Հավանական է վերականգնեք հին գործնական հարաբերությունները, և այս անգամ համագործակցությունը ձեզ համար շահավետ ու շատ հաճելի կլինի:
Չեն բացառվում սիրային տարվածությունները: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Անձնական կյանքին վերաբերող ամեն հարցում կարող եք հենվել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի, անսխալ կհուշի, թե ինչպես վարվեք ու ինչ ասեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք կձգտեք հնարավորինս արագ հաջողության հասնել, բայց դրա համար ամենաարդյունավետ մեթոդները չեք ընտրի: Հիշեք, որ երբեմն լավ է բաց ու ուղիղ չգործեք, այլ զարտուղի ճանապարհներով գնաք: Ընկերներն ու գործընկերները հետաքրքիր գաղափարներ կունենան, որոնց իրագործումը օգուտ կտա բոլորին. օգնությունը մի մերժեք, եթե ձեզանից այն խնդրեն:
Որոշ Կույսեր հին ծանոթներից նորություններ կստանան ու շատ ուրախ կլինեն դրա համար: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, ում հետ վիճել էիք: Կարող եք հանդիպել նաև նրանց, ում վաղուց չեք տեսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ ձեզ վաղուց անհանգստացնող հարցերին, լուծել հին խնդիրները: Նոր, բարդ գործեր ու շտապ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դուք դրանցից գլուխ կհանեք ավելի վաղ ստացած փորձի շնորհիվ: Հին ծանոթներն օգնություն կառաջարկեն, բայց դուք ունակ կլինեք ամեն ինչ անել նաև առանց նրանց: Մտածեք՝ արդյոք ավելի հեշտ չէ ինքնուրույն գործելը:
Մի հրաժարվեք աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունից: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց աջակցությունը շուտով շատ օգտակար կլինի: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ կամ համախոհներ կգտնեն, որոնց հետ միասին շատ հետաքրքիր բաներ կանեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդը խառնաշփոթով լի կլինի: Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել անիմաստ գործունեությունից: Աշխատեք դրանց շատ մեծ ժամանակ ու ուժեր չնվիրել, արագ վերադարձեք նրան, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է: Չի բացառվում՝ կարողանաք իրագործել հին գաղափարները:
Երեկոն հարմար է տեղի ունեցողի շուրջ մտորելու ու եզրակացություններ անելու համար: Շատ Կարիճներ նոր ծրագրեր կունենան, որոնք շատ շուտով կկարողանան կյանքի կոչել մտերիմների աջակցությամբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հարմար է կարևոր գործերի համար: Դուք հաջողության կհասնեք համախոհների ու այն մարդկանց աջակցության շնորհիվ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Ազդեցիկ անձանց համակրանքը շահելու, ինչպես նաև ձեզ համակրելի մարդու վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:
Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Շատ Աղեղնավորներ կգտնեն սիրելիին ուրախացնելու ձևը: Չեն բացառվում հաճելի անակնկալները, նվերները, անսպասելի խոստովանությունները: Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում, կարող եք վայելել մտերիմների հետ հաճելի շփումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ողջ օրվա ընթացքում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դա չի նշանակում, որ օրն առանց փոքրիկ տհաճությունների ու աննշան դժվարությունների կանցնի, բայց դուք արագ կհաղթահարեք դրանք: Չեն բացառվում ձգձգումները գործերում, բայց դրանք ձեզ չեն խանգարի սկսածն ավարտին հասցնել:
Լավ գաղափարներ կունենաք, անպայման կհանդիպեք մարդկանց, որոնց հետ կարող եք կիսվել դրանցով: Համախոհներ կգտնեք, չի բացառվում սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցելեն հին ընկերները կամ հեռավոր հարազատները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կսկսվի: Օրվա առաջին կեսին դուք ցանկացած նպատակի հասնելու, նույնիսկ ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Կարևոր է հավատաք ձեր ուժերին, հավանության ու աջակցության չսպասեք, ժամանակը արդարացումների ու բացատրությունների վրա չծախսեք: Ինքնուրությունն ու գործողություններում ազատությունը հենց այն է, ինչ պետք է արագ առաջ շարժվելու համար:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Գործերը կսկսեն ավելի ձանձրալի ու հոգնեցուցիչ թվալ, որոշ Ջրհոսներ հանգստի կարիք կունենան: Ցանկալի չէ այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ պլանավորելը: Դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լարված օր է: Հնարավոր են խնդիրներ շփման մեջ, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից ավելի բարդ կլինի: Դուք կփորձեք ոչ ոքի չվիրավորել, բայց ձեզ հատուկ նրբանկատությունը ձեզ կդավաճանի, այդ իսկ պատճառով՝ ձեր նկատողություններն ու անհաջող կատակները երբեմն կխոցեն նույնիսկ նրանց, ովքեր շատ թանկ են ձեզ համար:
Կարող եք հաջողության հասնել ինքնուրույն գործելով: Համարձակ նոր գործեր ստանձնեք: Դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, կսովորեք այն, ինչ անհրաժեշտ է: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, և ինտուիցիան անսխալ կհուշի՝ արդյոք արժե անել դա, թե ավելի լավ է զգույշ լինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: