ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2722 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների ու ակնկալիքների մասին, շատ բան անխոս կհասկանաք: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ կլինեք. նույն կերպ է պետք մոտենալ սեփական սխալներին: Չարժե տարվել ինքնաքննադատությամբ, ինքներդ ձեզ մեղադրել վաղուց արված սխալների համար:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, այդ թվում՝ չծրագրվածները: Չի բացառվում՝ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ ունենաք կամ հասկանաք՝ ինչպես մեծացնել եկամուտները առանց դրա համար ջանքեր գործադրելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվում, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց կարոտում եք: Կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել:

Հետո դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար նվազելու է: Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել հանգստին, ուժերի վերականգնմանը: Լավ է այդ հատվածի համար հոգնեցնող գործեր ու այնպիսի մարդկանց հետ հանդիպումներ չկազմակերպեք, որոնց հետ շփումները հաճախ փչացնում են ձեր տրամադրությունը: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել և զբաղվեք հենց դրանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Այն հարմար է կարևոր ու լուրջ գործ ստանձնելու, վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, իսկ դա կօգնի խուսափել սխալներից:

Ակտիվությունը, կենսուրախությունը ձեզ առավել գրավիչ կդարձնեն, և զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ ծանոթանալ: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի: Հույս դրեք ինտուիցիայի վրա, այն ձեզ չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Եթե համառ ու հնարամիտ լինեք, կստանաք այն, ինչ ուզում եք: Կարևոր կլինի չարդարացված ռիսկից խուսափելը: Հուսալի և փորձված մեթոդները թույլ կտան լավագույն արդյունքների հասնել: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը. դրանում կօգնեն մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում:

Չեն բացառվում սիրային տարվածությունները: Հենց այսօր հակված կլինեք նորովի նայել հին ծանոթներին: Չի բացառվում՝ մարդը, որի հետ նախկինում միայն ընկերական հարաբերությունների մեջ էիք, այլ ձևով հետաքրքրի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական հաջող կդասավորվի: Այն կարող է փոքրիկ թյուրիմացություններ ու աննշան դժվարություններ բերել, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի: Հնարավորություն կունենաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել, շփվել անսովոր մարդկանց հետ, որոնք հաճույքով կկիսվեն ձեզ հետ իրենց փորձով:

Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դրանք կարող են վերաբերել ինչպես արդեն ծանոթ նախագծերին, այնպես էլ՝ լրիվ նորերին: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ է պետք համաձայնությամբ պատասխանել, իսկ երբ է լավ հրաժարվել՝ դատարկ հոգսերից խուսափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին աջակցություն կստանաք, որի կարիքը վաղուց ունեիք, և դրա շնորհիվ կհասնեք հին ցանկությունների իրագործմանը: Հրաշալի ժամանակ է ծանոթությունների համար. դուք կհանդիպեք մարդկանց, որոնք կկիսեն ձեր նախասիրությունները, իսկակական ընկերներ կդառնան:

Ավելի ուշ դժվարություններ կծագեն, բայց ոչ այնքան նշանակալի, որքան ձեզ կթվա: Վստահեք իրադարձությունների ընթացքին. ծագած խնդիրներն արագ կլուծվեն: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այսօր ծագած շատ խնդիրներ նման կլինեն նրանց, որոնք ավելի վաղ եք լուծել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնեք: Օգտակար կլինի հանգստանալը, այն մարդկանց հետ շփվելը, որոնք աջակցում և ոգեշնչում են ձեզ, անհրաժեշտ բառեր են գտնում:

Ավելի ուշ նոր նախաձեռնությունների համար բարենպաստ պահ կգա, լավ գումար աշխատելու շանս կունենաք: Գործերին ստեղծագործաբար կմոտենաք, և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Մի վախեցեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց. դուք ձեր հնարավորությունները չեք գերագնահատի, ճիշտ կկանխատեսեք իրադարձությունների զարգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է ինչ-որ բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու, ուրիշների սխալները վերլուծելու համար: Տեղեկատվության աղբյուրները լրիվ անսպասելի կլինեն, բայց կարևոր կլինի ստացված բոլոր տվյալները ստուգելը: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս հաշտ չէիք:

Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ. պատրաստ եղեք, որ դրանք ուզածի նման չեն դասավորվելու: Այսօր շրջապատողները անակնկալներ կմատուցեն ձեզ: Նույնիսկ հին ծանոթները կզարմացնեն՝ հաճախ հաճելի կերպով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաձգեք ձանձրալի գործերն ու զբաղվեք նրանով, ինչն իսկապես հետաքրքիր է ձեզ համար: Հենց այդպես կկարողանաք հաջողության հասնել: Դուք ինքնավստահ կլինեք, չեք վախենա ռիսկի դիմել, բաց տեքստով կխոսեք ձեր զգացմունքների մասին, կկիսվեք գաղափարներով: Այդ ամենը ձեզ գրավչություն կհաղորդի: Ձեզ հետ շփվել ցանկացողների պակաս չի լինի:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Չի բացառվում և ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսը հաջող է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել անձնական խնդիրներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ որոշումներ կընդունեն, որոնք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Շրջապատողներն ամեն հարցում չէ, որ ձեզ հետ համաձայն կլինեն, բայց կփոխեն իրենց կարծիքը, երբ գլուխ հանեն իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսը ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու, հին նախասիրության մասին հիշելու կամ նորը գտնելու հնարավորություն կտա: Դուք հաճախ կտարվեք նրանով, ինչը շրջապատողներին շատ բարդ է թվում և արագ հաջողությունների կհասնեք, որոնցով կարող եք հպարտանալ: Հավանական են նվերներ ու անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է պրակտիկ հարցերն ու խնդիրները լուծելու համար: Ինչքան քիչ երևակայեք ու ճախրեք ամպերում, այնքան լավ արդյունքների կհասնեք: Չարժե շատ մտածել անցյալի մասին, հիշել գործած սխալները. ավելորդ ինքնաքննադատությունը հիմա ձեզ պետք չէ:

Մեծ կլինի կենսական պոտենցիալը: Չնայած բազմաթիվ գործերին՝ դուք հոգնածություն չեք զգա: Այդ իսկ պատճառով մինչև երեկո հետաքրքիր խնդիրներ ու անհապաղ իրագործում պահանջող գաղափարներ կհայտնվեն: Ձեր տրամադրությունը կփոխանցվի շրջապատողներին, չեք ձանձրանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է գործնական հարցերը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ բարդության կլինեն դրանք: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ընդդիմախոսների հետ, շանս կա ձեր կողմը գրավեք մարդկանց, որոնք նախկինում ձեր թշնամիներին էին աջակցում: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան, իսկ եթե հանկարծ մտածածն իրագործելու համար օգնության կարիք զգաք, անպայման կստանաք այն:

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր անձնական կյանքում լուրջ փոփոխությունների են ձգտում և պատրաստ են ճակատագրին ընդառաջ քայլ անել: Դուք լավ կիմանաք, թե ինչ եք ուզում և ինչպես ստանալ ուզածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2722 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2