Աստղագուշակ․ դեկտեմբերի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2243 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք համառ ու հաստատակամ կլինեք, դժվարություններից չեք վախենա և հենց դրա շնորհիվ էլ ուզածին կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոշ Խոյեր նոր աշխատանք կգտնեն, ընդ որում՝ այնպիսին, որի մասին վաղուց էին երազում: Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ընտանեկան գործերում, օգնել բարդ իրավիճակում հայտնված սիրելի մարդուն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա ուրիշների հոգում: Կարող եք գլուխ հանել նաև սեփական զգացմունքներից. դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը ուզածի նման չի դասավորվի, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Նոր հնարավորություններ կբացվեն: Աշխատեք օգտվել դրանցից, բաց մի թողեք հաջողության հասնելու ձեր շանսը: Նշանի շատ ներկայացուցիչների կաջակցեն հին ծանոթները, որոնց շնորհիվ դժվարությունները հաղթահարելը կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս բանեցնել երևակայությունը, ինչ-որ բան ձեր ձևով անել: Հաճախ գաղափարներ կունենաք, որոնք բացի ձեզանից ոչ ոքի մտքով չեն անցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ստանձնեք մասշտաբային ու բարդ գործերը. մեծ է դրանցում հաջողության հասնելու շանսը: Կգտնվեն նոր համախոհներ, որոնց շնորհիվ դուք արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հավանական են դրամական մուտքեր: Դուք կլուծեք ֆինանսական հարցերը, կորոշեք՝ ինչպես ճիշտ տնօրինել վերջերս ստացած գումարը: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները. ձեր տրամադրությունը աչքի առաջ կլավանա: Չի բացառվում՝ մտերիմների աջակցությամբ տարվեք լրիվ նոր գործով, հոբբի գտնեք, որը շուտով կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է հանգստի և ուժերը վերականգնելու համար: Բարդ գործեր կարող եք ստանձնել, եթե ձեզ աջակցեն մարդիկ, որոնց վստահում եք: Միայնակ գործելը դժվար կլինի, այնպես որ՝ ցանկացած ինքնուրույն նախագիծ համառություն ու նպատակասլացություն կպահանջի: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ. ավելի լավ է զիջումների գնաք, քան վիճեք դատարկ բաների պատճառով: Օգտակար կլինի կյանքում բազմազանություն մտցնելը, նոր բանով զբաղվելը, անծանոթ երթուղով զբոսնելը: Հավանական են հաջող գնումներ: Բայց խոշոր գումար դեռ լավ է չծախսեք, եթե դա նախապես չեք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Այն հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան: Այսօր սկսվող հարաբերություններն ավելի ուշ անակնկալներ կմատուցեն: Օրվա երկրորդ կեսը նոր հորիզոններ կբացի այն մարդկանց առաջ, որոնք չեն վախենում բարդ առաջադրանքներից, հոգնեցնող ու միապաղաղ աշխատանքից: Կարևոր կլինի ուժերին հավատալը. հաճախ հենց դա հաջողության գլխավոր գաղտնիքը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրը կարող է ապրումներով լի լինել, բայց հազիվ թե լուրջ տհաճություններ բերի: Պարզապես լուծում պահանջող խնդիրները կշատանան: Դրված նպատակներին հասնելը սովորականից բարդ կլինի, բայց ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնի: Բարենպաստ օր է համախոհների հետ շփվելու համար. նրանց աջակցությունը ձեզ թև կտա, կոգեշնչի նոր հերոսությունների համար: Շատ սուր կլինի ինտուիցիան: Դուք միշտ կիմանաք, թե ինչ կարող եք անել հիմա, իսկ ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը բացառապես հաջող կլինի: Կարող են իրականանալ հին ցանկությունները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն իրագործելու համար այն ծրագրերը, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Դուք կօգտվեք հաջող զուգադիպությունից կարևոր հարցերը լուծելու համար: Միակ բանը, որը այդ հատվածում չի կարելի անել, խոշոր գնումներն են. մեծ է ընտրության հարցում սխալվելու վտանգը: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հրաշալի ժամանակ է հանգստի, հաճելի ու չհոգնեցնող գործերի, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ են հասկանում: Կարող եք հյուր կանչել հին ընկերներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը վատ չի անցնի, եթե հաջողվի հետաձգել բոլոր կարևոր ու լուրջ գործերը և զբաղվել ինչ-որ չհոգնեցնող, բայց հետաքրքիր բանով: Նոր նախասիրություններ կհայտնվեն, նշանի որոշ ներկայացուցիչներ հաճույքով կխորանան այն գործերի մեջ, որոնցով նախկինում տարված չէին: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, ցանկալի է չափավոր լինեք ծախսերի հարցում: Մի շտապեք ձեռք բերել այն, ինչ ձեզ դուր է եկել: Արժե լավ մտածել գնումների շուրջ, և այդ դեպքում ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած օր է: Հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք գա: Որոշ Աղեղնավորներ կսկսեն ապագայի խոշոր ծրագրեր կառուցել ու կյանքի կոչել դրանք: Լավ է առանց շտապելու ու հետևողական գործեք: Այդպես կկարողանաք խուսափել և՛ սխալներից, և՛ զուր հոգսերից: Բարենպաստ օր է հարազատների, ընկերների, սիրելիի հետ շփվելու համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք մտերիմների և նույնիսկ նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Կհաջողվի դուր գալ նոր ծանոթներին, ձեր արժանիքներն աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արդյունավետ օր է: Դուք կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դա մեծ ջանքեր պահանջի, ցանկացած բարդ իրավիճակից էլ ելք կգտնեք: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու հաճելի անակնկալներ, տրամադրությունը կբարձրացնեն հեռվից ստացած լուրերը: Չի բացառվում՝ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ ունենաք: Լավ է նոր գործեր ստանձնեք. դա թույլ կտա ոչ միայն շատ բան սովորել, այլև հաճելի ծանոթություններ հաստատել, գտնել ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց: Երբեմն նման հանդիպումները կարող են խոշոր դրական փոփոխությունների սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, արժե դրանից առավելագույն օգուտ քաղել: Հարմար ժամանակ է գործնական հարցերը քննարկելու համար: Կարող եք ստանալ այն մարդու աջակցությունը, որը ձեզ բազմիցս կարևոր ծառայություններ է մատուցել. այս անգամ նա պատրաստ կլինի անել էլ ավելին: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը լարված կդառնա, տրամադրությունը հաճախ կփոխվի: Չի բացառվում՝ ուզենաք մենակ մնալ: Կարևոր կլինի անգործ չնստելը. անգործությունը ձեզ կհոգնեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Ձեր ջանքերը զուր չեն լինի. եթե անցնեք ինչ-որ նոր նախագծի իրագործմանը, կարող եք չկասկածել, որ այն հաջող է լինելու: Ամեն անգամ հեշտ չի լինի օգնականներ գտնելը, բայց հաճախ առանց նրանց էլ ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է մտերիմների հետ հանդիպելու համար: Չի բացառվում՝ ոչ մեծ ընտանեկան տոնի համար առիթ լինի: Անսպասելի հյուրեր կգան, որոնց համար շատ ուրախ կլինեք: Սիրահարված Ձկներին շատ հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|