Աստղագուշակ․ դեկտեմբերի 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսը բավական բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում գործնական հանդիպումների կգնան կամ կքննարկեն կարևոր հարցերը: Հաճախ տարաձայնություններ կառաջանան, և ձեզ ճիշտ պահելու համար մեծ ինքնատիրապետում կպահանջվի:
Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու նոր հնարավորություններով: Ապագայի ծրագրեր կհայտնվեն, պարզ կդառնա, թե հետո ինչ և ինչպես է պետք անել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Կուրախացնեն ընկերների ու հարազատների հետ շփումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող, բարենպաստ օր է: Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ աշխատավայրում, լուրեր, որոնց համար ուրախ կլինեք: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան զբաղվել հենց նրանով, ինչը վաղուց նրանց գրավիչ ու հեռանկարային էր թվում:
Հավանական են ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն. այստեղ ամեն ինչ կախված կլինի նախաձեռնող լինելու ձեր ցանկությունից ու պատրաստակամությունից: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները ճշգրիտ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Հնարավոր են կարևոր բացահայտումներ, նշանի որոշ ներկայացուցիչներ արժեքավոր տեղեկատվություն կստանան և դրա շնորհիվ կկարողանան խուսափել սխալներից ու կորուստներից: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հուսալի համախոհներ գտնելու շանս կա:
Օրը հարմար է ընտանիքի անդամների հետ շփվելու համար, կկարողանաք լուծել այն խնդիրները, որոնց պատճառով նախկինում վեճեր են եղել: Դուք մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք և հենց դրա շնորհիվ էլ ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսը բարդ է լինելու: Այն ապրումներ ու տագնապներ կբերի, որոնք հաճախ պատճառ չեն ունենա, ինչպես նաև լրիվ նոր գործեր ու խնդիրներ, որոնք լուծում կպահանջեն: Այդ հատվածում լավ է ավելորդ բաներ չխոսեք, ապագայի ծրագրերն ու գաղափաները չքննարկեք: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձում է հարցաքննել ձեզ, ինֆորմացիա քաշել ձեզանից:
Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, որը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հաճելիորեն կզարմացնեք շատերին, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք մոտ ժամանակներս կյանքի կկոչեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Վատ օր չէ, սակայն ձեզ համար դժվար կլինի իրադարձությունները ճիշտ գնահատելը: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրավիճակն իրատեսորեն գնահատելը: Եթե խնդիրներ ու դժվարություններ ծագեն, աշխատեք դրանք քննարկել մարդկանց հետ, որոնց վստահում եք. լսեք մեծերի խորհուրդները: Երբեմն կողքից հայացքն օգտակար կլինի:
Բարենպաստ օր է ուսման համար. օգտակար տեղեկատվություն արագ կգտնեք, հեշտությամբ կմտապահեք ու բացառապես ճիշտ եզրահանգումներ կանեք: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի շուտ են իմացել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ, հետաքրքիր ու արդյունավետ օր է: Շատ խնդիրներ արագ կլուծվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնց վրա մեկ ամիս չէ, որ գլուխ եք կոտրել: Շրջապատողների համար ինչ-որ օգտակար բան անելու, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ:
Կարող եք առաջարկել ձեր գաղափարները, նախաձեռնող լինել. ձեզ անպայման կաջակցեն: Դուք ժամանակին կդսևորեք առաջատարի հատկանիշները, կկարողանաք ոգեշնչել շրջապատողներին: Ձեր հետևից պատրաստ կլինեն գնալ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն ոչ վաղ անցյալի մրցակիցները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսը հաջող է: Այն հարմար է և՛ շփումների, և՛ հանգստի, և՛ այն գործերով զբաղվելու համար, որոնց ժամանակը չունեիք: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կանցնեք մոտ ժամանակներս:
Երեկոյան դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, վեճերի առիթներ կստեղծվեն: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու և ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հաշտեցնել վիճողներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Եթե կարողանաք դա անել, օրը վատ չի դասավորվի: Տարաձայնությունների պատճառներն իրոք շատ կինեն, բայց ավելի հաճախ բանը նրանում կլինի, որ չափազանց սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին և նույնիսկ հաճոյախոսությունների մեջ քննադատության հատիկներ կգտնեք: Արժե ավելի թեթև վերաբերվել նրան, ինչ ասում են շրջապատողները. դա ձեզ համար էլ օգտակար կլինի:
Լավ է զբաղվեք ծանոթ գործերով, որոնք կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում: Դուք չեք շեղվի ու չեք ձանձրանա, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքի չեք հասել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հակասական օր է: Առավոտյան ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտ կտրվի, և երբեմն դուք դժվարությունների կբախվեք այնտեղ, որտեղ դրանց մասին թվում էր, թե ոչինչ չի հուշում: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվել ու չհրաժարվել մտածածից: Իրականում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Սակայն պետք է նպատակին տանող սեփական ուղին փնտրել, և շրջապատողներն ամեն անգամ ձեր ընտրությունը չեն ողջունի:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զրուցել սիրելի մարդու հետ, քննարկել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերը: Անկեղծ եղեք, և դա կօգնի փոխհասկացողության հասնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Լավ է հետաձգեք կարևոր գործերն ու լուրջ խնդիրների լուծումը: Օրը հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար, իսկ ահա կարևոր հաղթանակներ տոնել հազիվ թե հաջողվի: Չեն բացառվում ձգձգումները գործերում: Հաճախ դրանք կառաջանան ձեր համախոհների սխալների պատճառով: Բարեբախտաբար, դուք ուշադիր կլինեք և կհասցնեք ամեն ինչ ուղղել, քանի դեռ խնդիրներ չեն առաջացել:
Հնարավորություն կունենաք շփվել հաճելի մարդկանց հետ: Նոր ծանոթները հետաքրքիր զրուցակիցներ դուրս կգան, բայց չարժե հույս ունենալ, որ նրանք կատարելու են բոլոր այն խոստումները, որոնք հաճույքով տալիս են: Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպելու և սիրային ժամադրությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ինչ-որ անսովոր բան կուզենաք, և այդ ցանկությունը ձեզ չմտածված արարքների կմղի: Հետևանքներն անսպասելի կլինեն, բայց բոլոր դեպքերում արժեքավոր փորձ ձեռք կբերեք ու օգտակար բան կսովորեք: Չի բացառվում՝ անսպասելի պատասխաններ գտնեք հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:
Օրը հարմար է ակտիվ հանգստի, սիրային ուղևորությունների համար: Լավ օր է նաև ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կանցնեք արդեն հաջորդ տարի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հարմար օր է կարևոր գործերի համար: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև գործարքներ, որոնք նույնպես նշանակալի եկամուտ կբերեն: Հաճախ դուք հաջողության կհասնեք, քանի որ ձեր ուզածով կգործեք, այլ ոչ թե կգնաք ուրիշի ճանապարհով:
Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները: Ընդհանուր գործերի քննարկումը համբերատարություն կպահանջի, իսկ վերջնական որոշումների հարցում լավ է չշտապեք: Երեկոյան կհասկանաք, թե ինչով կարելի է ուրախացնել մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ