ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1980 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է: Հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Դուք վճռական տրամադրված կլինեք, չեք ուզենա նահանջել խոչընդոտների առջև, կհասնեք դրված նպատակներին, նույնիսկ եթե պայմաններն անբարենպաստ լինեն: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Որոշ Խոյեր կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն պարտքերը կամ վճարեն կատարված աշխատանքի դիմաց: Երեկոն հարմար է չպարտադրող միջավայրում գործնական հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նոր բան ստանձնելուց առաջ երկար մտածեք: Այսօր կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու հաջողության վրա հույս չդնելը: Պայմանները բարենպաստ չեն լինի, լավ է, եթե պահուստային ծրագիր ունենաք:

Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Շատերը կփորձեն շահել ձեր համակրանքն ու վստահությունը, բայց բոլորը չէ, որ արժանի կլինեն դրան: Զգոն եղեք: Լրիվ այլ պատկեր կլինի անձնական կյանքում: Այստեղ կարող եք վստահել ներքին ձայնին, որն անսխալ կհուշի, թե ում վրա արժե ուշադրություն դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ լավ օր է սպասվում: Շատ օգտակար բաներ կկարողանաք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք ու կփորձեք այնպիսի գործեր ընտրել, որոնցից կարող եք արագ գլուխ հանել: Նման մոտեցումը կարդարացնի իրեն և օրվա վերջում ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք:

Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործնական շփումների ու համագործակցություն սկսելու համար: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, ձեզ հետ կանցնեն փորձությունների միջով: Չի բացառվում՝ ժամանակի հետ հարաբերություններն ընկերական կամ սիրային բնույթ ստանան: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից:

Օրվա երկրորդ կեսին հավանական են նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Խեցգետինների հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Խոստումնալից օր է: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել ստանձնած բոլոր գործերում, միայն թե դրանք պետք է իսկապես հետաքրքրեն ձեզ: Ոգեշնչվածությունն ու աշխատասիրությունն աննկատ չեն մնա, և դրանց շնորհիվ նոր համախոհներ կգտնեք, որոնց թվում կլինեն ազդեցիկ անձինք:

Աշխատեք ուշադիր հետևել շուրջը: Ինչ-որ օգտակար բան սովորելու կամ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք, ինչպես նաև հանդիպումներ հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հագեցած կլինի, բայց գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Հավանական են նոր ծանոթություններ, կկարողանաք վերականգնել հին հարաբերությունները, որոնք ավարտվել են իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Դուք անկեղծ ու բարեհամբույր կլինեք, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք:

Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ չի խանգարի ժամանակ գտնել իսկապես հետաքրքիր բաների համար: Որոշ Կույսերի համար օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը, որը կսկսի նորից հաճույք պատճառել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Դժվար չի լինի ձեզ լավագույն կողմերով դրսևորելը: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Այն կօգնի խուսափել շատ խնդիրներից, հաղթահարել խոչընդոտները, եթե այդպիսիք լինեն:

Առօրյա գործերից առանց դժվարության գլուխ կհանեք, դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա: Դժվարություններ կարող են ծագել, եթե որոշեք միայնակ լրիվ նոր բան ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին զգույշ ու շրջահայաց եղեք: Այդ հատվածում սխալների հավանականությունը մեծ է, իսկ չմտածված արարքները խնդիրների կհանգեցնեն: Աշխատեք ավելորդ բաներ չասել, ձեր ցանկացած խոսք սխալ կմեկնաբանվի: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ հաջող ու արդյունավետ կլինի:

Կկարողանաք հաջողության հասնել կարևոր գործում, բայց դրա համար պետք է կենտրոնանաք նրա վրա ու ուղեղից հեռացնեք մնացած ամեն ինչ: Դա ամեն անգամ չի հաջողվի անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ օր չէ: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Դուք հաճախ ձեզ անհետևողական կպահեք, և դա շատ կվշտացնի նրանց, ովքեր անհանգստանում են ձեզ համար կամ ձեզ հաջողություն են ցանկանում: Ցանկացած քննադատության սուր կարձագանքեք, նույնիսկ անմեղ նկատողությունները վիրավորական կթվան: Հատկապես կվշտացնի այն, որ մտերիմները կարծես չեն նկատի ձեր հաջողությունները:

Իրավիճակը դեպի լավը կփոխվի, երբ իսկապես հետաքրքիր բանով զբաղվեք: Նոր գործերն իսկապես կգրավեն ձեզ, կօգնեն լավատեսորեն տրամադրվել, ինչպես նաև շատ բաների այլ կերպ նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար, եթե դրանք ձեզ լրջորեն հետաքրքրում են: Ճանապարհի սկզբին կարող են դժվարություններ ծագել, բայց դուք կհասկանաք, որ դրանք կարելի է հաղթահարել, իսկ կողքին կլինեն մարդիկ, ովքեր կօգնեն անել դա:

Օրվա առաջին կեսին հաջող կանցնեն գործնական հանդիպումները, երկրորդը հարմար է հանգստի, զբոսանքների ու ուղևորությունների, ինչպես նաև ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Եկել է կյանքում նոր բան մտցնելու համար հարմար ժամանակը, բաց մի թողեք այն: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք կհասկանաք, որ գործերը լուրջ մոտեցում են պահանջում և հույս չեք դնի հաջողության վրա: Կարևոր որոշումները կաշխատեք ինքնուրույն ընդունել, ոչ ոքի թույլ չեք տա ազդել ձեզ վրա և այդպես արագ հաջողության կհասնեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոշ Ջրհոսներ կբախվեն մարդկանց, որոնց հետ կնախընտրեին երբևէ գործ չունենալ: Վերահսկեք հույզերը. ինչքան քիչ շրջապատողներն իմանան դրանց մասին, այնքան լավ:

Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերով, հատկապես եթե դրանք վերջերս են հայտնվել: Ձեր մտահղացումներն ինչ-որ մեկի հետ քննարկել արժե միայն նրանից հետո, երբ ինքներդ ինչպես հարկն է կշռադատեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդյունավետ օր է: Այսօր ձեզ համար ավելի հեշտ կլինի լուծել կազմակերպչական ու ադմինիստրատիվ հարցերը, քան զբաղվել ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով: Բայց դա չի նշանակում, որ լավ գաղափարներ չեք ունենա: Պարզապես դրանց իրագործումը կուզենաք մի փոքր հետաձգել, որպեսզի ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի, բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: Դուք կփորձեք հանգիստ լսել խորհուրդներն ու նկատողությունները: Հաճախ կօգնի հումորի զգացումն ու ինքնահեգնանքը: Երբեմն մի քանի բառն էլ բավական կլինի, որպեսզի հարթեք իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1980 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8