Աստղագուշակ․ ապրիլի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2715 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք և անկախ ամեն ինչից մտածածից չեք հրաժարվի: Հնարավոր է հաջողություն այն գործում, որին վերջին շաբաթներին մեծ ուժեր եք նվիրել: Երբեմն բարդ կլինի նոր խնդիրները լուծելը, բայց այստեղ էլ բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Կօգնի հնարամտությունը. դուք կգտնեք նպատակին տանող ճանապարհները, որոնց մասին մյուսները նույնիսկ գլխի էլ չեն ընկել: Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հանգիստն ու պայմանների փոփոխությունը ձեզ չեն խանգարի: Մտերիմները ուրախ կլինեն ժամանակ անցկացնել ձեզ հետ և հնարավոր է՝ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ, թեթև ու հետաքրքիր օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, հաճախ ճիշտ պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք շրջապատողներին փակուղու առաջ էին կանգնեցրել: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Այստեղ առանց երկար մտածելու կարող եք համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի լուրերով: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել, այդ զրույցներն էլ ձեզ հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած օր է, որի ընթացքում ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ծանոթ գործերով, այլև լրիվ նոր բանով: Ամենայն հավանականությամբ, պետք է ոտքի վրա սովորեք: Բարեբախտաբար, դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է կարևոր լինել: Օրվա սկզբին տրամադրությունը հաճախ կարող է փոխվել, իսկ երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, ապրումների առիթներ չի բերի: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հանդիպումներ հին ծանոթների հետ: Որոշ Երկվորյակներ կարևոր բան կիմանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք, չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն ու չեն զղջա դրա համար: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, ձեզ համար դժվար չի լինի շրջապատողներին սեփական ճշմարտացիության մեջ համոզելը: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք կես խոսքից կհասկանաք սիրելիին, կաշխատեք ամեն հարցում աջակցել ու հաճելիորեն զարմացնել: Նա էլ նույն ձևով կպատասխանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը վառ, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Նոր գաղափարներ կունենաք, ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, կգտնեք ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Շատ Առյուծների պետք կգա կենսափորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները լուրջ սխալներ չեն անի: Օրվա երկրորդ կեսը պրակտիկ հարցերը լուծելու, կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու շանս կընձեռի: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև տան համար օգտակար իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք մանրուքների պատճառով չնյարդայնանալ, ուշադրություն չդարձնել ցավալի թյուրիմացություններին ու անհաջող զուգադիպություններին: Հուզական դաշտը անկայուն կլինի օրվա սկզբին, ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Անցյալում կմնան կասկածները, որոնք խանգարում էին ձեզ առաջ շարժվել: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներով լի կլինի, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք սիրելիի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած, վառ ու հիշարժան օր է: Նոր հնարավորություններ կբացվեն, աշխատեք դրանցից յուրաքանչյուրից օգտվել: Սովորականից հաճախ հաջողակ կլինեք գործերում, երբեմն ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հաջող կլինեն իմպրովիզներն ու փորձարկումները: Եթե դուք ձեր ճանապարհով գնաք, արագ կհասնեք դրված նպատակներին: Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերի հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր նախկինում միայն ուրիշների թերություններն են նկատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն իրադարձություններով հագեցած կլինի: Հաճախ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, միաժամանակ հազար ու մի բանի մասին մտածել: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Չի բացառվում՝ օրվա մեծ մասը նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը: Դա ուժեր կխլի: Բայց դուք հազիվ թե բողոքեք, քանի որ կստանաք հենց այն արդյունքը, որին ձգտում էիք: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթությունների ու հանդիպումների շրջան կլինի, որոնք էլ նոր հարաբերությունների սկիզբ կդնեն: Շատ Կարիճների ինտուիցիան կհուշի՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործնական տեսանկյունից հաջող օր է: Նոր հեռանկարներ կբացվեն, չի բացառվում՝ լավ գումար աշխատելու կամ շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն լինի: Հավանական են հաջող գնումներ: Դուք գումարին թեթևամտորեն չեք վերաբերվի, կխուսափեք զուր ծախսերից: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, վեճերի ու տարաձայնությունների համար առիթներ չեն ստեղծվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար, որոնք անմոռանալի պահեր կպարգևեն: Այդ շրջանը բարենպաստ կլինի նաև սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար: Շատ բան կպարզվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը կարող է հոգսեր ու դժվարություններ բերել: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա. շուտով ամեն ինչ կհարթվի, դուք ընդհանուր լեզու կգտնեք բոլորի հետ, նաև նրանց, ում հետ առաջ հաճախ էիք վիճում: Իսկ առայժմ բացասական հույզերին մի տրվեք և աշխատեք զբաղվել այն գործերով, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, կյանքն էլ կհարթվի: Օրվա երկրորդ կեսին հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Կարող եք կարևոր որոշումներ ընդունել. դուք չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Դուք պատասխաններ կգտնեք շատ հարցերի, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք, հաճախ դուր կգաք մարդկանց, որոնք նախկինում ձեզ չէին համակրում: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դեռևս պարզ չի լինի, թե երբ եք կարողանալու դրանք կյանքի կոչել, բայց դուք ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու համար ժամանակ կունենաք: Մտահղացումներով կիսվելու հարցում մի շտապեք. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դրանք ճիշտ գնահատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կհասկանաք, թե ինչ կա քիչ ծանոթ մարդկանց հոգում: Հնարավորություն կունենաք վերականգնել գործնական կամ ընկերական հարաբերությունները, որոնք նախկինում կարևոր դեր են խաղացել ձեր կյանքում: Կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը. երկու դեպքում էլ քննարկումն օգուտ կտա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Դուք հրաշալի գլուխ կհանեք առօրյա գործերից, միապաղաղ խնդիրներն էլ ձեզ չեն ձանձրացնի: Ժամանակ կմնա հանգստի և մտերիմների հետ հաճելի շփումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|