ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2601 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե հեշտ անցնի, բայց կարող եք հաջողության հասնել, եթե ճիշտ ռազմավարություն ընտրեք: Համախոհներից շատ բան մի սպասեք. նրանք ձեզ ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն: Հետևեք սեփական օրակարգին: Այն կարելի է փոխել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հավանական են վեճեր: Սեփական տեսակետն ու անձնական սահմանները պաշտպանելու ունակությունը ձեզ լավ ծառայություն կմատուցեն: Երեկոն նվիրված կլինի ընտանեկան գործերին, մտերիմների հետ կարևոր հարցերի քննարկմանը: Զրույցները կարող են լարված անցնել, բայց անպայման դրական նոտայով կավարտվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Այն շատ հարմար է ապագայի մասին մտորելու համար: Կարելի է ու պետք է հեռուն գնացող պլաններ կազմել, նույնիսկ եթե դրանք շատ համարձակ, ֆանտաստիկ ու դժվարիրագործելի են թվում: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը ու սեփական հնարավորությունները, նաև՝ ձեր նոր գաղափարները:

Շփումների պակաս չի լինի, հավանական են հանդիպումներ շատ անսովոր մարդկանց հետ: Կարող եք խախտել ավանդույթներն ու պայմանականությունները, ինքնատիպ ու նույնիսկ էքստրավագանտ լինել. այդ ամենը միայն կնպաստի հաջողությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ կհաջողվի լուծել բարդ առաջադրանքներն ու գլուխ հանել խնդիրներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, լավ տպավորություն կթողնեք ձեր զրուցակիցների վրա: Չեն բացառվում գրավիչ առաջարկները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին նույնիսկ երազել չէիք կարող:

Կշռադատված ու համոզիչ խոսելու ունակությունը կօգնի շահավետ գործարքներ կնքել: Օրը ձանձրալի չի թվա. ձեր կյանքում ինչ-որ հաճելի բազմազանություն մտցնելու, ձեզ վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ օր է: Կարող եք չվախենալ տհաճ անակնկալներից, իրադարձություններից, որոնց պատճառով ստիպված պետք է լինեիք փոխել պլանները: Աստղերն այսօր շատ արդար կլինեն՝ աշխատասերներին կպարգևատրեն, իսկ ծույլերին կպատժեն: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք, իսկ բարդ հաղթանակների համար պատրաստ կլինեք շատ աշխատել:

Ծանոթությունների հարցում զգույշ եղեք, քանի որ վտանգ կա՝ վստահեք մի մարդու, որի մտադրությունները մինչև վերջ պարզ չեն: Ապագայի պլանները քննարկել ու ապրումներով կիսվել կարելի է միայն շատ մտերիմների հետ, մնացածները չեն հասկանա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ վրա շատ բան մի վերցրեք ու մի խառնվեք ուրիշների գործերին, նույնիսկ եթե վստահ եք, որ դա անհրաժեշտություն է: Այսօր շահավետ կլինի թուլություն ու անօգնականություն ցուցադրելը. այդ ժամանակ որոշ խնդիրներ կանցնեն ձեր կողքով: Աշխատեք օգնել նրանց, ովքեր դիմում են ձեզ, բայց ինքներդ էլ վատ մի զգացեք դիմել աջակցության հարցով:

Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ամենամտերիմների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ մի բան տեսնեք, որն առաջ չէիք նկատել, հասկանաք, թե որ պահերին եք ձեզ սխալ պահել: Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կուզենաք հնարավորինս արագ հասնել ուզածին, պայքարի մեջ կմտնեք ու ոչինչ չեք հետաձգի: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Հաղթանակները դժվարությամբ կտրվեն, միանգամից չեք կարողանա գնահատել դրանց նշանակությունը: Ավելի ուշ, դրանց մասին հիշելիս, ինքներդ էլ կզարմանաք, որ կարողացել եք փայլուն արդյունքների հասնել՝ միայն շատ համեստ ռեսուրսներ ունենալով:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու, ընկերական ու ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Հաճախ կկռահեք շրջապատի ցանկությունների ու երազանքների մասին և հոգ կտանեք, որ դրանք իրականանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք չշտապել ու ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Ինչքան քիչ մարդիկ այսօր նկատեն, թե ինչով եք զբաղված, այնքան լավ: Ձեզ գործողություններում ազատություն է պետք, այլ ոչ թե հետաքրքրասեր հայացքներ, խորհուրդներ ու շրջապատի անտեղի միջամտություն: Չի կարելի փոխզիջման գնալ խղճի հետ, խախտել սեփական բարոյական սկզբունքները: Համեմատաբար հանգիստ կտանեք կոնֆլիկտը ուրիշների հետ, բայց կտառապեք, եթե ինքներդ ձեզ հետ հաշտ չլինեք:

Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. այն վատ կանդրադառնա առողջության վրա: Օրվա երկրորդ կեսին հավանական են փոքր, բայց տհաճ վնասվածքներ: Ուշադիր եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հավանական է նոր ինֆորմացիա ստանաք: Այն ձեզ կստիպի փոխել հին գործընկերների մասին կարծիքն ու նորովի գնահատել նրանց խոսքերն ու արարքները: Հնարավոր է՝ հիասթափվեք նրանցից, ում շատ հարգում էիք: Կարող է նաև պարզվել, որ հին համախոհների հետ ձեր ուղիները բաժանվել են: Բայց այդ ամենը ձեզ չի հիասթափեցնի, չի ստիպի հրաժարվել մտածածից, սկսածն էլ կես ճամփին թողնել:

Կպայքարեք անբարենպաստ պայմանների դեմ ու կարող եք նույնիսկ հաղթել դրանց: Շատ հաճախ դրանում կօգնի ձեր երևակայությունը, շատ իրերի մյուսներից տարբերվող հայացքով դիտելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզանով հպարտանալու առիթ կունենաք: Կարող եք գլուխ հանել բարդ խնդրից, որը մյուսների ուժերի սահմաններում չի եղել ու հասնել կարևոր նպատակին: Դա աննկատ չի մնա, շատերը ձեզ ավելի ուշադիր կսկսեն զննել: Կարող եք հույս դնել այն մարդկանց գովասանքին, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, ինչպես նաև նյութական պարգևատրման:

Նոր ծանոթները կհասկանան, որ պատրաստ եք վեհ արարքների ու համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեզ առաջին հայացքից սիրահարվի, և դա սիրային պատմության սկիզբ կդառնա, որն էլ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ, բայց այն զուրկ չի լինի լարված պահերից: Ձեր մասին շատ նոր ու տհաճ բաներ կիմանաք: Ծանոթներից մեկը պատահաբար կբացահայտի ձեր գաղտնիքները ու կպատմի այնպիսի իրավիճակների մասին, որոնք ձեզ լավ լույսի ներքո չեն ներկայացնի: Ամենավատն այն է, որ այդ ինֆորմացիան արագ հորինված մանրամասներով կլրացվի: Շտապեք վերջ տալ շշուկներին, քանի դեռ դրանք չեն անդրադարձել ձեր հեղինակության վրա:

Ձանձրալի, անիմաստ զրույցներից խուսափելը դժվար կլինի: Աշխատեք դրանց վրա շատ ժամանակ չծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեք: Առավոտվանից արժե ստանձնել նոր գաղափարի իրագործումը: Նույնիսկ եթե այն շատ հաջող չլինի, մտահղացումը կյանքի կոչելու փաստն արդեն կոգևորի ձեզ: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը: Ձեր մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեք ու անսպասելի կիրառում կգտնեք հներին. բոլոր դեպքերում հետաքրքիր բան կստացվի:

Մտերիմներն ամեն հարցում հույս կդնեն ձեզ վրա. դա հաճելի կլինի, բայց ցանկացած խնդրի պատասխանատու մոտեցում կպահանջի: Մի շտապեք խորհուրդներ տալ նույնիսկ նրանց, ում լավ եք ճանաչում. այսօր մարդիկ ձեր խոսքերը սխալ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող ու արդյունավետ օր է: Ձեր էներգիան ճիշտ հունի մեջ կդնեք, հարմար համախոհներ կընտրեք, կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն օգնության խնդրանքով. դուք կփորձեք նրանց չմերժել, բայց ոչ ոքի թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Այսօր կարող է թվալ, որ նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից կամ ձևացնում են, թե չեն հասկանում ամենահասարակ բաները: Երբեմն կբարկանաք, բայց կկարողանաք գլուխ հանել ձեր հույզերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2601 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4