ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5287 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ներդաշնակ ու հաճելի օր է, որը կուրախացնի լավ նորություններով և առաջարկներով, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել: Դուք կղեկավարվեք ինտուիցիայով և ճիշտ կվարվեք. այն ձեզ հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ լուրջ գործերում:

Որոշ Խոյեր կկարողանան կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց կարևոր էր թվում: Կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը, դուք ձեզ ինքնավստահ և ազատ կզգաք: Դժվար չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք միանման լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հագեցած կլինի օրվա սկիզբը: Միաժամանակ հազար ու մի գործից պիտի գլուխ հանեք, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզանից արդյունավետ գործել: Կազմակերպվածությունն ու կարգապահությունը կօգնեն չշեղվել: Դուք ժամանակը և ուժերը զուր չեք վատնի, պրովոկացիաներին չեք տրվի: Բայց այդ ամենը էներգիա է պահանջելու:

Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Ինքներդ ձեզ մի փոքր դադար վերցնելու հնարավորություն տվեք: Արժե զբաղվել այն գործերով, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունն ու ոգեշնչում: Կարող եք բուժիչ ու կոսմետիկ միջոցառումներ անցկացնել, որոնք նկատելի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համառություն ու նպատակասլացություն դրսևորեք: Հենց այդ որակների շորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ իրավիճակը նախկինում անհույս էր թվում: Կարող եք հաղթել ուժեղ մրցակցին: Չի բացառվում՝ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ ու մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հարմար ժամանակ է հարազատների հետ ընտանեկան ծրագրերը քննարկելու և համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել վերջերս բոլորի կյանքը բարդացնող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք վճռական գործողությունների և կձգտեք կարևոր հաղթանակներ տոնել ու չեք բավարարվի համեստ ձեռքբերումներով: Շատ խնդիրներ, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում, այսօր կհաջողվի լուծել: Մարդիկ, որոնք առաջ կասկածում էին ձեր տաղանդներին ու կարողություններին, կփոխեն իրենց կարծիքը:

Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքները: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ սպոնտան գնումներ: Դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն: Որոշ Խեցգետինների նվերներ են սպասվում, որոնց համար նշանի ներկայացուցիչները շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ընդ որում՝ դրանք ամեն անգամ հետաքրքիր չեն լինի ձեզ համար: Չեն բացառվում տարաձայնությունները հին ու նոր ծանոթների հետ: Հաճախ ձեզ կմեղադրեն համառության, ուրիշի կարծիքը չլսելու մեջ: Բայց դուք բաց կոնֆլիկտ թույլ չեք տա, կնախընտրեք զիջումների գնալ ու փոխհամաձայնության հասնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ ձեր մտերիմներից մեկին: Ստացված լուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Հակասական ինֆորմացիա կստանաք, ամեն ինչից պիտի գլուխ հանեք, բայց դուք ամենևին չեք ուզենա զուգադրել փաստերը, ուշադրություն դարձնել մանրուքներին: Նշանի շատ ներկայացուցիչներ նյարդային ու անհամբեր կդառնան: Բայց՝ կարճ ժամանակով. օրվա երկրորդ կեսին Կույսերը կվերագտնեն իրենց մշտական լավատեսական տրամադրվածությունը:

Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործից, որը վերջին ժամանակներս ձեզանից մեծ ուժեր է խլել: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք մոտ ժամանակներս կիրագործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան կարող եք սովորել, մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն կստանաք: Ամենը, ինչ կիմանաք այսօր, շուտով ձեզ պետք կգա: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Անձնական կյանքին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, հետաքրքիր վայրերում լինելը կամ կյանքում նոր բան մտցնելը: Բավական է կարճ ժամանակով շեղվեք առօրյայից, և տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ուսման համար: Հնարավոր են հրաշալի գաղափարներ, մտքի փայլատակումներ: Հաճախ ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչ ուրիշներին չի հաջողվել, քանի որ դուք չեք վախենա զարկ տալ երևակայությանը, կգործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Ձեր խոսքերն ու արարքները հաճախ կզարմացնեն շրջապատողներին, ուշադրություն կգրավեն: Լավ օր է ծանոթությունների համար. նոր հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ են արել: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, իսկ խոշորների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը թեթև ու բարենպաստ կլինի: Հրաշալի ժամանակ է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ հին ծանոթների հետ ջանքերը մեկտեղելու և ընդհանուր նպատակներին հասնելու համար: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերին վերադառնալու և դրանք ավարտելու համար: Պատասխաններ կգտնվեն վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Շատ կասկածներ ու տագնապներ կմնան անցյալում, ապագային մեծ լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերը կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ անհանգիստ օր է և նույնքան էլ՝ արդյունավետ: Դուք շատերին կկարողանաք օգնել, միշտ կաշխատեք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ժամանակին շատ եք օգնել: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Չնայած գործեր շատ կլինեն, բավականաչափ ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ընտանեկան միջոցառումներ ու տոներ կազմակերպել. հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ձեր շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հստակության և որոշակիության կարիք կլինի, բայց այսօր դրանց հույսը մի ունեցեք: Իսկ ահա աղոտ ակնարկներ շատ կլինեն: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր ուղիղ չեն խոսում, աշխատում են շրջանցել ձեր հարցերին պատասխանելը: Դուք ինքներդ գլուխ կհանեք իրավիճակից, պարզապես դրա համար ժամանակ է պետք:

Ավելի լավ է զբաղվեք առօրյա գործերով, քան լրիվ նորերով: Ուսման համար էլ ամենահարմար օրը չէ: Նոր տեղեկատվությունը մտապահելը բարդ կլինի, դուք հաճախ ինչ-որ բան իրար կխառնեք կամ կմոռանաք: Ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի, սիրելիի հետ հանդիպումն էլ հաճելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Դա կնյարդայնացնի նշանի ամենազգայուն ներկայացուցիչներին, որոնք լռության և հանգստի կարիք կունենան: Լավ է այդ ժամանակահատվածի համար կարևոր գործեր չծրագրեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի:

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Դուք կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ, շատ գործերում էլ հաջողությունների կհասնեք: Ընկերները լավ գաղափարներով կկիսվեն, որոնց իրագործմանը կուզենաք միանգամից անցնել: Երեկոյան հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5287 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1