Աստղագուշակ․ ապրիլի 26
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Համառ եղեք: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ստիպված եք լինելու սովորականից մեծ ջանքեր գործադրել: Բացի այդ, երբեմն պետք է զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր չի գալիս: Բայց եթե քմահաճույքներին ու պահի ցանկություններին չտրվեք, հրաշալի արդյունքների կհասնեք:
Լարված կանցնեն գործնական բանակցությունները: Սեփական տեսակետը պաշտպանել կհաջողվի, բայց դրա համար համբերատարություն ու սեփական ճշմարտացիության հանդեպ վստահություն է անհրաժեշտ: Երեկոն հարմար է հանգստի համար: Ցանկալի է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է լուրջ ու պատասխանատու աշխատանքի համար: Դուք միշտ ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, արագ կլուծեք այն հարցերը, որոնք ուշադրության կարիք ունեն, ձեր աչքից չի վրիպի այն, ինչ մյուսները չեն նկատել: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:
Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Համագործակցության ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու ճիշտ ժամանակն է: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Չի բացառվում, որ եկել է դրանք իրագործելու համար հարմար պահը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է որոշումներ ընդունելու ու ինքնուրույն գործելու համար: Կողքից խորհուրդները հիմա պետք չեն. դուք ինքներդ հրաշալի կիմանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և թե ինչ է պետք նախաձեռնել: Օգտակար բան սովորելու հնարավորություն կունենաք: Այն, ինչ կարող է պետք գալ, զարմանալիորեն արագ կմտապահեք:
Բարենպաստ օր է տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, բացի այդ, հաճախ դրանց ստեղծագործաբար կմոտենաք, մտերիմներն էլ կուրախանան ձեզ օգնելու հնարավորության համար: Կատակելու առիթներ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջ գալ, բայց դուք դրանք կհաղթահարեք: Համառ եղեք ու հեշտ ուղիներ մի փնտրեք: Ուզածին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Դուք արժանի կիրառում կգտնեք ձեր տաղանդներին, ժամանակին նախաձեռնող կլինեք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են այնտեղ, որտեղ կարող եք կյանքի կոչել սեփական գաղափարները, այլ ոչ թե միայն անել այն, ինչ մյուսներն են ասում:
Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին, կիսել գործերն ու հոգսերը: Միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Դուք ժամանակը ոչ միայն օգտակար, այլև հաճելի կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող կլինի օրվա առաջին կեսը, կարևոր գործերը լավ է ստանձնեք առավոտվանից: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, գործնական բանակցություններ, որոնցից հետո ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Պատրաստ եղեք ոտքի վրա նոր բան սովորել: Արագ օգտակար տեղեկատվություն յուրացնելու կարողությունն այսօր ձեզ շատ պետք կգա:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է առօրյա գործերով զբաղվելու համար: Կհաջողվի ավարտին հասցնել սկսածը, և դուք գոհ կմնաք: Որոշ Առյուծներ կկարողանան կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր ամրություն ու համառություն կդրսևորեն: Հույս դրեք ինտուիցիայի ու առողջ բանականության վրա, որոնց շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ճիշտ ճամփան:
Ընկերներն ու համախոհները հնարավոր է չաջակցեն ձեր որոշ նախաձեռնություններին, բայց իրենց կարծիքը կփոխեն, երբ հասկանան, որ դուք գիտեք, թե ինչ եք անում ու շուտով կհասնեք նպատակին: Մասնագիտական շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր ստացած բոլոր առաջարկները չէ, որ լավը կլինեն: Աշխատեք ստուգել ստացված ողջ ինֆորմացիան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լուրջ խնդիրներ այսօր ձեզ մոտ չեն ծագի, եթե ոչ մի տեղ չշտապեք, հետ կանգնեք կասկածելի փորձարկումներից ու ռիսկային նախաձեռնություններից: Ցանկացած իրավիճակում աշխատեք նպատակին տանող ամենահուսալի ճանապարհն ընտրել: Ցանկացած բնույթի արկածախնդրության համար օրը հարմար չէ:
Աշխատեք նկատել սխալները, որոնք մյուսներն են անում, սովորել ուրիշի փորձից: Շատ կարևոր կլինի հուզական աջակցությունը. կասկած չկա, որ դրանք կստանաք հին ընկերներից կամ պարզապես ձեզ հոգեհարազատ մարդկանցից: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է գնումների ու գործարքների համար: Գործնական հոտառությունը սուր կլինի: Գումարին, ունեցվածքին կամ բիզնեսին վերաբերող հարցերում չեք սխալվի: Հեշտությամբ կտրվի առօրյա աշխատանքը, ծանոթ գործերից հրաշալի գլուխ կհանեք: Նոր խնդիրները երբեմն փակուղու առաջ կկանգնեցնեն, բայց կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն լուծել դրանք:
Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Սիրո մեջ հաջողակ կլինեն նրանք, ովքեր ժամանակին նախաձեռնող կլինեն: Դրա համար ոչ միայն վճռականություն, այլև իրավիճակը ճիշտ գնահատելու ունակություն է պետք: Կլսեք ինտուիցիայի ձայնին, և այն անպայման կհուշի, թե երբ է պետք անել առաջին քայլը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն հարմար է կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Ձեզ մոտ շատ բան կստացվի: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Ձեր ջանքերի շնորհիվ հաջող կլուծվեն հին ընտանեկան խնդիրները:
Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ: Եթե կարող եք դա ձեզ թույլ տալ, այդպես էլ վարվեք: Շուտով դուք կրկին ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք: Շատ Աղեղնավորների հաճելի կլինի հին նախասիրության մասին հիշելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բարենպաստ է շփումների համար: Այն հնարավորություն կտա հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վիճել էիք կամ պարզապես չէիք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Տարաձայնությունները կմնան անցյալում: Հեշտությամբ կվերականգնեք այն կապերը, որոնք ավարտվել են իրադարձությունների անհաջող ընթացքի կամ անհասկացողության պատճառով: Այստեղ պետք է նախաձեռնող լինեք, օրինակ, առաջինը զանգեք կամ հաղորդագրություն ուղարկեք:
Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, և դուք կկարողանաք հաջող գնումներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Փիլիսոփայորեն տրամադրվեք ու աշխատեք ամեն ինչին հանգիստ վերաբերվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի ավելորդ վեճերից խուսափելը, ձեզ շրջապատող մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը: Երբեմն նրանք, որոնց վրա սովոր եք հույս դնել, չեն արդարացնի ձեր ակնկալիքները: Բայց ինչ-որ մեկը ձեզ համար հատուկ խնդիրներ ստեղծելու ցանկություն չի ունենա: Հաճախ բանը միայն պայմանների անհաջող դասավորության մեջ կլինի:
Ինքներդ ձեզանից շատ բան մի սպասեք: Ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, հիմա պետք է դեպի դրանք ոչ մեծ քայլերով գնալ: Վճռական գործողությունների ժամանակն ավելի ուշ կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Առավոտը հաջող կլինի: Լուրջ գործերը մի հետաձգեք, դրանցից արագ գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության կամ աշխատանքը փոխելու հետ կապված հարցերը: Որոշ Ձկներ կհասկանան, թե ինչ գործերի վրա կուզենային կենտրոնանալ:
Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Ժամանակը դանդաղ կընթանա, ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենա: Բայց այդ ամենը չի նյարդայնացնի ձեզ: Հակառակը, դուք կվայելեք հանգիստն ու հաճելի մտորումները, կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: