ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2885 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք իմպուլսիվ, բռնկուն կլինեք, ոտքի վրա որոշումներ կընդունեք, որոնք արժեր ավելի լավ մտածել: Շրջապատողներն ամեն անգամ ձեր հետևից չեն հասցնի, իսկ դա կնյարդայնացնի: Համբերությամբ զինվեք և աշխատեք ներողամիտ լինել ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների հանդեպ:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հեշտ ու հաճելի կանցնի: Հենց այդ հատվածի համար էլ արժե ծրագրել կարևոր հանդիպումները: Դուք լավ տպավորություն կթողնեք, ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ դա անել նախկինում չէր ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա գլուխ հանել շատ ու շատ գործերից, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Որոշ Ցուլեր կսովորեն այն, ինչը շուտով նրանց պետք կգա, կամ կկարողանան մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալ: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ արժե դրանց համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հաճախ դրանք կվերաբերեն ձեզ շատ մտերիմ մարդկանցից մեկին: Այդ հատվածը հարմար է ընտանեկան գործերը քննարկելու, ապագայի ծրագրերի մասին զրուցելու համար: Ընկերներն ու սիրելին ձեզ կես խոսքից կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ ու շատ արդյունավետ օր է: Կարող եք մասշտաբային ու բարդ գործեր ստանձնել. ամենայն հավանականությամբ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Սկսածը կիսատ թողնելու, ծրագրերից հրաժարվելու գայթակղություն չի լինի: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Որոշ Երկվորյակներ այսօր հուսալի համախոհներ ձեռք կբերեն, մյուսները նոր ընկերներ կգտնեն:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Հարաբերությունները արագ կզարգանան ու վառ հույզեր կպարգևեն: Ստեղծագործ պոտենցիալը մեծ կլինի: Անսովոր գաղափարներ կունենաք: Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր: Ամեն անգամ չի հաջողվի արագ լեզու գտնել մտերիմների հետ, երբեմն փոխադարձ դժգոհություններ կլինեն: Բայց դրական միտումներն արագ ուժ կհավաքեն, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Օրվա կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով:

Երեկոն նոր, անսովոր ու հաջող գաղափարների ժամանակ է: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Նրանց աջակցության շնորհիվ արագ կյանքի կկոչեք մտածածն ու կանեք այն, ինչ առաջ չէր ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ օր է: Ավելի լավ է զբաղվեք առօրյա, լավ ծանոթ գործերով: Այստեղ անսպասելի դժվարություններ հազիվ թե ծագեն. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Ավելի բարդ կլինի այն Առյուծների համար, որոնք կորոշեն նոր բան ստանձնել: Չի բացառվում՝ մտածելու և գործողությունների ծրագիր կազմելու համար ժամանակ պետք գա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող ու ժամանակին կլինեն: Հեշտությամբ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի: Լավ գաղափարներ կունենաք, ընդ որում՝ դրանցից մի քանիսի իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Շատ Կույսերի հաջողության համար պետք կգա տարվա սկզբին ստացած փորձը: Կարող եք հույս դնել հին ծանոթների ու փորձված համախոհների վրա, որոնք հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն լավը կլինի հանգստանալու, ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Թուլանալու և հանգստանալու հնարավորություն կլինի: Դուք կվերականգնեք ուժերը, ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք իրատես լինել ու պատրանքներ չկառուցել: Այսօր հենց դրանում կլինի հաջողության գաղտնիքը: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք, կամ կարողանաք բարդ գործերը շարժել մեռյալ կետից: Կարևոր հարցերում աշխատեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա, իսկ մնացած հարցերում՝ կարող եք նաև ուրիշների:

Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Ընկերների հետ շփումները ոգեշնչող և անբռնազբոս կլինեն, զրույցի հետաքրքիր թեմաներ կգտնվեն: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը շատ հանգիստ կանցնի: Այն հարմար է հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Չի բացառվում՝ ուզենաք մտածել անցյալի իրավիճակների շուրջ ու քննարկել դրանք, զրուցել նրա մասին, ինչը համարյա մոռացվել է: Նշանի որոշ ներկայացուցիչների նման զրույցները կօգնեն գլուխ հանել սեփական զգացմունքներից:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա: Բարդ խնդիրներ առաջ կգան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք բոլոր դժվարություններից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լուրջ խնդիրներ և անհանգստության առիթներ չի բերի: Հնարավոր են գործերում ոչ մեծ ձգձգումներ, բայց դրանք ձեզ չեն ստիպի հուզվել: Ինտուիցիան կհուշի, որ շուտով հասնելու եք դրված նպատակներին, և այն չի սխալվի: Փորձված մեթոդները հաճախ արդյունավետ կլինեն, հեծանիվ հորինելու կարիք չի լինի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագված: Դրանք հաճախ հաջող կլինեն: Արժե ուշադիր լինել ուղևորությունների ժամանակ: Վտանգ կա՝ շեղվեք ճանապարհից, այնպես որ՝ երթուղին նախապես ճշտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ուսման, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, փաստերը զուգադրելու հետ կապված ցանկացած աշխատանքի համար: Դուք ճիշտ եզրահանգումներ կանեք, ինքներդ սխալներ չեք անի և մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից: Շատերը շնորհակալ կլինեն ձեզ լավ խորհուրդների համար:

Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հանդեպ անտարբեր չեք: Ընդհանուր լեզու գտնելը, համագործակցության մասին պայմանավորվելը կհեշտանա: Շատ տարաձայություններ կմնան անցյալում: Օրվա երկրորդ կեսին կարող եք քննարկել ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող հարցերը: Կկարողանաք ճիշտ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին աստղերը պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ: Չի բացառվում՝ հնարավորություններ բացվեն, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, այնպես որ՝ լսեք նրան:

Օրվա երկրորդ կեսը նույնքան փայլուն չի անցնի, բայց վատն էլ չի լինի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների և ընկերների հետ: Դա հաճելի շփումների, անշտապ զրույցների, ինչպես նաև նոր ծրագրերի ժամանակ կլինի, որոնց իրագործման հարցում լավ կլինի չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Կարող եք լուծել բարդ խնդիրները, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Պարզ կդառնա այն, ինչ նախկինում մշուշոտ ակնարկներն էին թաքցնում, որոշակիություն կհայտնվի, որի կարիքն ունեիք:

Շատ Ձկներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և շուտով կսկսեն մտածածը կյանքի կոչել: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Հեշտությամբ լեզու կգտնեք սիրելիի հետ: Ինտուիցիան հաճախ կօգնի նույնիսկ բարդ պահերին անհրաժեշտ բառերը գտնել: Շատ տարաձայնություններ կհաջողվի անցյալում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2885 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3