Աստղագուշակ․ ապրիլի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3483 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է, սակայն այն առանց անակնկալների չի անցնի: Չզարմանաք, եթե ստիպված լինեք փոխել ծրագրերը, զբաղվել ոչ նրանով, ինչի հույսն ունեիք: Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, ինչպես նաև տարօրինակ հանդիպումներ, որոնք ձեզ վրա ոչ միանշանակ տպավորություն կթողնեն: Լավ է չշտապեք եզրակացությունների և որոշումների հարցում. ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածը հարմար է մտերիմների հետ զրուցելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Տարաձայնություններ հազիվ թե ծագեն, ձեզ կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան լավ կստացվի, դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակիցներին, զինաթափել թշնամիներին: Դուք վճռական կգործեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի: Դա շատ դուր կգա շրջապատողներին, շատերը պատրաստ կլինեն ձեզ օգնություն առաջարկել: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք անվերապահ աջակցություն կստանաք: Հավանական են անսովոր ծանոթություններ: Հանդիպումը, որին սկզբում նշանակություն չեք տա, կարող է կարևոր լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Թեթև ու բարենպաստ օր է: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, կնկատեք լավը, նոր կամ վաղուց դրված նպատակին հասնելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը, շատերը պատրաստ կլինեն օգնել: Բայց ամենակարևոր հարցերն արժե ինքնուրույն լուծել: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ձեզ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ու շատ բաներ քննարկել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք ձեզ բարեհամբույր կպահեք, իսկ դա դուր կգա նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար հակված չեն շփումների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջողություններ է խոստանում: Հատկապես լավը կլինի նրա սկիզբը: Այդ հատվածում ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, երբ ինչ-որ բան մտածեք, պայմաններն ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Օրվա երկրորդ կեսը անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներով: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային պատմության սկիզբ կդնի: Դուք չեք վախենա նախաձեռնող լինելուց, ինչն էլ միշտ տեղին կլինի: Օրվա վերջին նախկինում գործած սխալներն ուղղելու հնարավորություն կլինի: Այստեղ դուք խուճապի չեք մատնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վատ չի դասավորվի, բայց նրա առաջին կեսը ապրումներից ու հուզումներից զուրկ չի լինի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի թյուրիմացություններ: Բարեբախտաբար, բոլոր խնդիրները արագ կլուծվեն, և շուտով նույնիսկ չեք էլ հիշի դրանց մասին: Ավելի ուշ կգա աշխատանքի և օգտակար զբաղմունքների համար բարենպաստ ժամանակը: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, ոչ միանշանակ իրավիճակներից, արագ կսովորեք ամենն, ինչ կարող է ավելի ուշ պետք գալ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի կդասավորվի օրվա սկիզբը: Այդ հատվածում ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվում: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել: Հրաշալի գաղափարներ կունենաք, և դուք անհապաղ կյանքի կկոչեք դրանք: Որոշ Կույսերի հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց նրանք հասցրել են կարոտել: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաճելի կլինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում լավ է ծրագրեր կառուցեք, մտածեք ապագայի մասին: Դուք պատրանքներ չեք կառուցի, զուր հույսեր չեք փայփայի, ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ իրավիճակն ընդհանուր առմամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց դուք լուրջ սխալներ չեք անի և կհասնեք դրված նպատակներին, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Հաճախ հենց գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով կտեսնեք հնարավորություններ, որոնք ոչ ոք չի նկատել: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ. աշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել: Երեկոն հրաշալի է մտերիմների հետ շփվելու համար: Հաճախ դուք իրար կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լարված պահերը չեն բացառվում, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք կնկատեք հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել, կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Հավանական են հաջողություններ աշխատանքի, ուսման մեջ և ստեղծագործական կյանքում: Բարդ առաջադրանքները ձեզ չեն վախեցնի, դուք ոգևորությամբ կստանձնեք դրանք և հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ապագայի ծրագրերը մտածելու և քննարկելու համար: Հին ծանոթները կարող են հրաշալի խորհուրդներ տալ, իսկ նորերը երբեմն պիտանի տեղեկատվություն կհայտնեն, որն էլ հազիվ թե կարողանայիք մեկ ուրիշից ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, և երբեմն մտածածն իրագործելու հարցում դժվարություններ կառաջանան: Բայց դուք նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք և բոլոր դեպքերում հաջողության կհասնեք: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Համագործակցությունը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի: Ինտուիցիան կհուշի ձեզ՝ արդյոք արժե նախաձեռնող լինել: Հավանական են անսպասելի ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն չծրագրված գնումների, մտերիմներից մեկի աճող պահանջմունքների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք և սեփական ուժերի վրա հույս դնեք: Այդպես կհաջողվի արագ հասնել դրված նպատակներին ու խուսափել տհաճ պահերից: Գործերի մասին զրուցելու և համագործակցություն սկսելու համար բարենպաստ ժամանակը հետո կգա: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դրանց շնորհիվ դուք կկարողանաք անել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Հարմար օր է հին կապերը վերականգնելու, ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ մտերիմներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավագույն օրը չէ նոր ու կարևոր գործերը ստանձնելու համար: Այստեղ շատ բան ավելի բարդ կլինի, քան սպասում էիք, և ոգևորությունը արագ կմարի, եթե առաջին հաջողություններին անհապաղ հասնել չստացվի: Կարող եք ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, ուղղել հին սխալները: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան տոներ կազմակերպեք: Ձեր բարեհամբույր լինելու և կենսուրախության շնորհիվ բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Երեկոն կուրախացնի հրաշալի նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը վառ ու հագեցած, բայց անօգուտ կլինի: Այդ հատվածում հեշտ չի լինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Նույնիսկ եթե խոսքը կարևոր գործի մասին լինի, դուք հաճախ կշեղվեք, վտանգ կա՝ ինչ-որ բան աչքից վրիպի: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, ավելի արդյունավետ շրջան կգա: Կարող եք վերադառնալ հին խնդիրներին և լուծել դրանք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ջանքերը միավորելու համար: Ընկերները պատրաստ կլինեն շատ հարցերում օգնել ձեզ, նրանց շնորհիվ նույնիսկ միապաղաղ գործերը ձանձրալի չեն թվա: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|