ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2690 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է, որը հարմար է ցանկացած խնդիր լուծելու համար: Ձեզ կհաջողվի նկատել այն, ինչ արժանի է ուշադրության, վերլուծել փաստերն ու ճիշտ եզրակացություններ անել: Մի վախեցեք ուղիղ գործել ու ասել այն, ինչ մտածում եք, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին վիրավորի: Հավանական են շահավետ գործարքներ, բայց դրանք կնքելու հարցում մի շտապեք. բոլոր պայմանները ինչպես հարկն է ուսումնասիրեք, տեսեք՝ արդյո՞ք ուրիշ տարբերակներ չկան:

Ընկերների հետ շփումները հաճելի տպավորություններ կպարգևեն, իսկ սիրային ժամադրությունները հաճելի ու հիշարժան կլինեն: Տնային գործերից հիանալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը դրական փոփոխություններ կբերի: Հաճախ դրանք հնարավոր կդառնան նրա շնորհիվ, որ կյանքին լավատեսորեն կնայեք ու կնախընտրեք գործել, այլ ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը ամեն ինչ կանի ձեր փոխարեն: Կարող եք նախաձեռնող լինել, նոր նախագծերի վրա աշխատանք սկսել. ամենայն հավանականությամբ դրանք հաջող կլինեն: Վաղուց սկսած գործերից էլ հիանալի գլուխ կհանեք:

Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ: Չեն բացառվում չպլանավորված ճամփորդություններ: Դրանք հաջող կդասավորվեն, նույնիսկ եթե ամենալավ տրամադրությամբ ճամփա չընկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ ու ներդաշնակ օր է, որը արդյունավետ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կընձեռի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, ցանկացածին կկարողանաք ձեր կողմը գրավել: Բացի այդ, հաճախ հենց ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել այս կամ այն նախագծի հեռանկարները ու գտնել հաջողությանը տանող ամենակարճ ճանապարհը:

Օգտակար կլինի բարեգործական միջոցառումներին մասնակցությունը, այն մարդկանց օգնելը, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Երբ սկսեք մտածել ուրիշների խնդիրների մասին, ձեր սեփական խնդիրներն այլևս այդքան բարդ չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ անհանգիստ, իրադարձություններով հագեցած օր է: Պետք է մասնակցեք ուրիշ մարդկանց կյանքին, օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Օրը հարմար է համատեղ նախագծերի վրա աշխատելու համար: Օգնականներ գտնելն ու շրջապատին ձեր ոգևորությամբ վարակելը դժվար չի լինի:

Աշխատանքին ու անձնական կյանքին վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենաք: Շատ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի: Սակայն շատ շուտ կհոգնեք, այնպես որ՝ որոշ գործեր կարող են անավարտ մնալ: Աշխատեք ուժերն ավելի խնայողաբար օգտագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ակտիվ ու վճռական կլինեք, իսկ դա կօգնի հաղթահարել խոչընդոտները: Կարող եք ուղևորությունների մեկնել, այդ թվում՝ նաև հեռավոր ու երկարատև: Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, հաճախ շփումները լարված կլինեն:

Կարող է թվալ, որ ոչ ոք ձեր արժանիքները չի նկատում: Մի վշտացեք, քանի որ նրանք, ում կարծիքը ձեզ համար կարևոր է, կհասկանան, թե ում հետ գործ ունեն: Օրվա երկրորդ կեսը կարևոր անձնական կամ ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կտա. բաց մի թողեք այն: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կապված է շատ խնդիրների լուծման հետ, որոնց մի մասն ինքներդ եք ստեղծել ձեզ համար: Լավատեսությունը ձեզ նույնիսկ ամենադժվար պահերին չի լքի: Ճիշտ ռազմավարություն կընտրեք, գրագետ կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, գլուխ կհանեք, թե ովքեր են ձեր համախոհները, իսկ ովքեր՝ ոչ:

Կարևոր է չգերագնահատել ձեր հնարավորությունները: Շատ բանի եք ունակ, բայց ոչ ամեն ինչի: Եթե հիշեք այդ մասին, ապա անհաջող նախագծեր չեք ստանձնի, կկենտրոնանաք այն նպատակների վրա, որոնց կարելի է հասնել ու ամենայն հավանականությամբ կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խնդիրներ շատ կլինեն, բայց դրանցից շատերն արագ կլուծվեն, եթե ճիշտ կողմից մոտենաք: Օրը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում, շատ փորձարկումներ հաջող կլինեն: Կարող եք ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համատեղ աշխատանքի մասին, միավորվել այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները:

Չեն բացառվում սիրային ծանոթությունները: Դրանք կարող են հաճելի շարունակություն ստանալ: Բարենպաստ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պետք է պարզապես ձեզ բնական պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչինչ աչքաթող չեք անի, կզգաք շրջապատի տրամադրությունը, կկռահեք նրանց գաղտնի մտքերն ու ցանկությունները: Շփումների ժամանակ հաճախ նրբանկատ ու մեղմ կլինեք, կկարողանաք խաղաղության համար լուրջ զիջումների գնալ: Հնարավոր է՝ ավելի ուշ զղջաք, որ ավելի կոշտ դիրք չեք գրավել, բայց հիմա նման վարքը կօգնի խուսափել կոնֆլիկտներից, որոնք կբարդացնեին ձեր կյանքը:

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի, կիմանաք, թե ինչի վրա արժե այն ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Գլուխ կհանեք բազմազան գործերից ու համարյա հոգնածություն չեք զգա; Կարող եք ինչ-որ օգտակար բան սովորել կամ ինֆորմացիա ստանալ, որը շատ շուտով պետք կգա: Չեն բացառվում անսպասելի բացահայտումներն ու մտքի փայլատակումները:

Որոշ դժվարություններ կարող են ծագել մտերիմների հետ շփումներում: Տհաճությամբ կգնաք զիջումների, հաճախ ճնշում կգործադրեք մտերիմների վրա: Դա վեճերի պատճառ կդառնա, որոնք ավելի տհաճ հետևանքներ կունենա, քան կուզենայիք: Երբեմն արժե ավելի նրբանկատ ու դիվանագետ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է հարազատների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել բոլորի համար բարդ ու ցավոտ հարցերը: Կհաջողվի ճիշտ տոն ընտրել, խուսափել վիրավորանքներից ու թյուրիմացություններից: Ձեր ջանքերի շնորհիվ կհաշտվեն մարդիկ, ովքեր շատ վաղուց վիճել էին:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ, ընկերների անսպասելի այցեր, ինչպես նաև սիրային խոստովանություններ: Գործնական տեսանկյունից ամենալավ օրը չէ, ձեզ համար դժվար կլինի սկսածն ավարտին հասցնելը: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, եթե կողքին հուսալի օգնականներ ունենաք, ովքեր իրենց վրա կվերցնեն խնդիրների մի մասի լուծումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Գումարի հետ կապված հարցերում չեք սխալվի, կհասկանաք՝ ինչով արժե զբաղվել, իսկ ինչի վրա կարելի է ուժեր չվատնել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ առաջարկներ արժե ընդունել, իսկ որոնց կարելի է մերժումով պատասխանել:

Մտերիմների հետ հարաբերություններում լարվածություն կառաջանա. հաճախ նրանց խոսքերը ձեզ վիրավորական կթվան: Հարազատների հետ մի քննարկեք գումարին կամ հեռավոր ապագային վերաբերող հարցերը: Պայմանավորվել չի ստացվի, իսկ վեճի հավանականությունը մեծ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հանդեպ շատ պահանջկոտ մի եղեք: Հիմա լավ է նկատողություններ չանել, կոնֆլիկտներ չհրահրել: Լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը, ձեր կատակների վրա շատերը կծիծաղեն, իսկ դա կլիցքաթափի մթնոլորտը: Ընտանիքի անդամները ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան, սակայն ձեր հոգատարությունը չպետք է ճնշող լինի:

Հնարավոր են չարդարացված ծախսեր, արժեքավոր իր կորցնելու վտանգ կա: Այսօր խոշոր գործարքներ մի կնքեք ու մի լուծեք գումարին վերաբերող կարևոր հարցերը. հեշտությամբ սխալվելու վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2690 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4