Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4295 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե համառ լինել: Գործերը սպասվածից դժվարությամբ են տրվելու, անհրաժեշտ արդյունքին էլ միանգամից չեք հասնի: Բայց եթե խոչընդոտների հանդիպելիս սկսածը կիսատ չթողնեք, ապա ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա առաջին կեսին արժե միայն սեփական ուժերին ապավինել, իսկ ավելի ուշ համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել: Երեկոն կուրախացնի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հանդիպելու համար, որոնց կարոտել էիք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Սիրահարված Խոյերին հաճելի անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը վառ ու հագեցած կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Համարձակ ստանձնեք նոր գործերը. դուք արագ կանեք դրանք: Բացի այդ, կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր գաղափարները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի տնային գործերի, կենցաղային խնդիրները լուծելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև պիտանի գնումներ անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նոր ծանոթներին: Որոշ Երկվորյակներ կկարողանան ընդհանուր լեզու կգտնել նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էին: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու համար: Հավանական են անսովոր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնել, և այն չի սխալվի: Այսօր ուղևորությունների մեկնող Երկվորյակները բազում վառ տպավորություններ կստանան ու նոր բաներ կիմանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կուրախացնի լավ նորություններով, անսպասելի իրադարձություններով, որոնք շատ օգտակար կլինեն ձեզ համար: Աստղերը կաջակցեն նոր բան ստանձնած Խեցգետիններին: Նրանք արագ հաջողության հասնելու հնարավորություն կունենան: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, հավանական են շահավետ գնումներ: Լավ է չշտապեք որոշումների հարցում, որոնց հետևանքները կարող են ազդել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների վրա: Նման դեպքերում ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձն ու գիտելիքները ձեր հարգանքն են հարուցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ ու հագեցած օր է սպասվում: Ձեզ դա կուրախացնի, քանի որ ձանձրանալու ժամանակ չեք ունենա, հետաքրքիր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Հավանական են անսպասելի առաջարկներ: Որոշ Առյուծներ հնարավորություն կունենան մասնակցել միջոցառումների, որտեղ վաղուց էին ուզում լինել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Այսօր կարող եք վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը. ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսի համար լավ է կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող կարևոր գործեր չծրագրեք: Այդ հատվածում ձեզ հաճախ են շեղելու: Դրա պատճառով սխալներ կանեք, ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի: Լրիվ այլ՝ արդյունավետ ու հաճելի կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի ուսման և ստեղծագործելու, բարդ հարցերը լուծելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Ե՛վ մտերիմները, և՛ նոր ծանոթները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, հին ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու վեճեր շատ են եղել: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնք նախկինում ձեզ հետ ոչ մի բանում համաձայն չէին: Ձեզ համար հեշտ կլինի նոր բանի անցնելը: Նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան, հաջողությանը կասկածելու պատճառներ չեք ունենա: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես ավելի արագ ստանաք անհրաժեշտ արդյունքը, և դուք կլսեք նրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բավական անհանգիստ օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին, ամենայն հավանականությամբ անսպասելի իրադարձությունների պատճառով պիտի նոր բան ստանձնեք: Բայց դուք չեք հուզվի: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչպես ավելի արագ հասնեք հաջողության: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի մտերիմների, ինչպես նաև նոր ծանոթների հետ շփվելու համար: Ավելի ուշ պիտի որոշ ժամանակ միայնակ մնաք մտքերը հավաքելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը լավ գաղափարներ կբերի, նոր բան ստանձնելու ցանկություն էլ կունենաք: Բայց ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ ամեն ինչ պիտի ինչպես հարկն է մտածեք, կշռադատեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ վերջին ժամանակներս չէիք շփվում: Չի բացառվում նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն. վտանգ կա, որ ձեզ պարզապես կփորձեն օգտագործել, այնպես որ պատասխանի հարցում մի շտապեք: Ցանկալի չէ գումարի, ունեցվածքի, բիզնես-նախագծերի հետ կապված կարևոր հարցերը քննարկելը. լուրջ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է: Իսկ ահա թեթև ու հաճելի զրույցների համար օրը հրաշալի կլինի. դրանք բոլորի տրամադրությունը կբարձրացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է այն գործերին վերադառնալու համար, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում ավարտին հասցնել. մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ արագ կլուծվեն բարդ հարցերը: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Դրանք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Արժե զգույշ լինել ուրիշի գումարի հետ, լավ է հրաժարվեք ռիսկային գործարքներից, կասկածելի ձեռքբերումներից: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հրաշալի կլինի ընտանեկան գործերի, հարազատներին օգնելու և ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ: Նրա առաջին կեսին հեշտությամբ կհետևեք ավելի վաղ կազմած ծրագրերին, ոչ մի բան չի խանգարի իրագործել մտածածը: Լավ կանցնեն հանդիպումները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Դժվար չի լինի այն մարդկանց դուք գալը, որոնց վաղուց եք համակրում: Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ կբերի, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա նոր բան մտածել: Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանք հաճելի կլինեն, եթե մենակ ճամփա չգնաք, այլ մտերիմներից մեկի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար է լինելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, այսօր անբարյացակամ կլինեն, տհաճությամբ կշփվեն: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը. դրանց համար հարմար պահը հետո կգա: Իսկ ահա կազմակերպչական հարցերի լուծման, կարգուկանոն հաստատելու, փաստաթղթերի հետ աշխատելու համար օրը բարենպաստ կլինի: Կարող եք զբաղվել նաև կենտրոնացվածություն պահանջող գործերով: Դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, ոչ մի բան ձեր աչքից չի վրիպի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|