ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3550 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք հնարավորինս շուտ որոշել առաջնահերթությունները, այն, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Կարևոր գործերում լավ է սեփական ուժերին ապավինեք. այդպես դուք ավելի արագ հաջողության կհասնեք ու կկարողանաք խուսափել տհաճ պահերից:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Խուսափեք չարդարացված ծախսերից, մի շտապեք գործարքներ կնքել: Հնարավոր են ցավալի կորուստներ, անհաջող գնումներ: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հին ցանկությունները կարող են իրականանալ, եթե ժամանակին նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Օրվա սկզբին ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, հավանական է իրադարձությունների անհաջող ընթացք: Բայց եթե որոշումների հարցում չշտապեք, հանգիստ մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ, ապա անպայման կգտնեք այն դեպի լավը փոխելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ հատվածը բարենպաստ կլինի գործերում նախաձեռնող լինելու, ձեզ բազմիցս օգնած մարդկանց հետ գաղափարներով կիսվելու համար: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հաջողությամբ կավարտվեն գործնական բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն, ինչ-որ կարևոր գործում աջակցություն առաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց: Հնարավոր է ոչ միայն համագործակցության, այլև երկարատև ընկերության սկիզբ:

Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, սակայն այն շատ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, լուծել փոքրիկ կենցաղային խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու, մի քանի հնարավորություն ուսումնասիրելու և համեմատելու համար: Դուք ցանկալին իրականության տեղ չեք ընդունի, իրատեսորեն կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ իրավիճակը: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործլու հարցում: Դուք նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:

Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Մեծ ծանրաբեռնվածության, ապրումների և հուզումների պատճառով և՛ տրամադրությունը, և՛ ինքնազգացողությունը կարող է վատանալ: Ուստի ցանկալի է ժամանակ գտնել հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է բարդ լինել, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, այնքան արագ կկարողանաք հաջողության հասնել: Ցանկալի է հետևողականորեն գործելը, մի առաջադրանքից մյուսին չնետվելը, այլ փորձված համախոհների վրա հույս դնելը:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթները կարող են ձեզ վրա ուժեղ տպավորություն թողնել, սակայն եզրահանգումների հարցում լավ է չշտապեք: Անձնական հարաբերությունների հետ կապված ամեն ինչում ինտուիցիան ուժեղ կլինի: Այնպես որ գլուխներդ մի կորցրեք ու աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտն անհանգիստ ու լարված կանցնի: Միանգամից չի հաջողվի կենտրոնանալ սեփական ծրագրերի իրագործման վրա: Որոշ ժամանակ պիտի ծախսեք շրջապատողներին օգնելու, ուրիշների սխալներն ուղղելու վրա: Դրանից վատ գլուխ չեք հանի, սակայն հետո ուզենալու եք հանգստանալ, շեղվել հոգսերից:

Օրվա երկրորդ կեսը հաջող ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու, և՛ լրիվ նոր գործերի համար: Դուք շատ բան կսովորեք հին ծանոթներից, նրանց փորձը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, արագ ճիշտ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է գործերում նախաձեռնող լինելու, կոլեգաների և գործընկերների հետ գաղափարներով կիսվելու համար: Ձեր առաջարկներին հաճույքով կհամաձայնեն և՛ հին ծանոթները, և՛ մարդիկ, որոնց վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքները:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում: Օրը հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու, երկուսով ուղևորության մեկնելու համար: Ընտանեկան տարաձայնությունները քիչ հավանական են, մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի համար, այդ թվում՝ այնպիսի գործերի, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել: Շատ բան նույնիսկ սպասվածից լավ կստացվի: Կհաջողվի արագ գլուխ հանել աշխատանքային առաջադրանքներից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց առողջ դատող մարդիկ ձեր հանդեպ հարգանքով կլցվեն:

Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք հարազատների հետ, արագ կպայմանավորվեք նրա մասին, թե ինչպես է լավ իրագործել ընդհանուր ծրագրերը: Երեկոն կուրախացնի սիրահարված Կարիճներին. նրանց հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնավստահությունն ու լավատեսությունը: Եվ ճիշտ էլ կանեք: Օրը հազիվ թե առանց փոքրիկ տհաճությունների և դժվարությունների անցնի, բայց դրանք չեն խանգարի հաջողության հասնելուն: Հաջող կլինեն ոչ ստանդարտ որոշումները, անսպասելի առաջ եկած գաղափարները: Հնարավոր է դուք զբաղվեք ոչ նրանով, ինչով ավելի վաղ էիք ծրագրել, բայց դրանից օրն ավելի վատը չի դառնա:

Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Վեճերի առիթներ չեն լինի: Դուք արագ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ համարյա չէիք հասկանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Որքան էլ փորձեք, մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի հաջողվի, ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել: Բացի այդ, ձեր օգնության կարիքը կունենան մարդիկ, որոնց չեք ուզենա մերժել: Որոշ Այծեղջյուրներ կնախընտրեն հետաձգել սեփական գործերն ու կենտրոնանալ ուրիշների խնդիրների լուծման վրա:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա և նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ դուք կիրագործեք այն, ինչ վաղուց էիք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանց անակնկալների չի անցնի: Ամենայն հավանականությամբ չի հաջողվի հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին, պիտի նոր բան մտածեք: Դրանից հրաշալի գլուխ կհանեք, բայց շրջապատողներին ձեր գաղափարները միանգամից դուր չեն գա: Կարող եք բացատրությունների և համոզելու վրա ժամանակ չվատնել, միանգամից անցեք մտածածն իրագործելուն, օգնել ցանկացողները շուտով իրենք ձեռք կմեկնեն:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, թե ինչ նպատակով եք ճամփա գնալու: Շատ Ջրհոսների հաճելի հանդիպումներ են սպասվելու: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է չշտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործեր ստանձնելու և լուրջ հարցերը լուծելու համար. կենտրոնանալը հեշտ չի լինի, սխալների հավանականությունը մեծ կլինի: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա:

Կեսօրից հետո պարզ կդառնա, որ եկել է նշանակալի մի բանի անցնելու ժամանակը: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Որոշ Ձկներ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Նրանց աջակցությունը թույլ կտա հաղթել հին մրցակիցներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3550 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0