ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3645 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր ու ոգեշնչող կլինի օրվա սկիզբը: Դժվարություններն ու մանր-մունր թյուրիմացությունները չեն բացառվում, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու, բարդ գործերում հաջողության հասնելու, կարևոր հարցերին պատասխաններ գտնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի կենտրոնանաք առօրյա առաջադրանքների լուծման վրա: Դա բավական ձանձրալի է լինելու, բայց մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու եղանակը: Սիրահարված Խոյերին հետաքրքիր առաջարկներ ու հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ համար իսկապես կարևոր գործերի վրա կենտրոնանալը դժվար է լինելու. շրջապատողները շատ հաճախ կշեղեն: Որոշ Ցուլեր պիտի հետաձգեն սեփական ծրագրերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Չի բացառվում չնախատեսված ծախսերի կարիք լինի:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, դուք չեք ուզենա բաց թողնել դրանք: Չնայած օրը հագեցած կլինի, բայց ժամանակ կմնա նաև պասիվ հանգստի համար, որը թույլ կտա արագ վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտն առանց ապրումների չի անցնի, սակայն դրանց պատճառը լուրջ չի լինի: Հուզական դաշտի անկայուն լինելը կխանգարի հավասարակշռություն պահպանելուն, հենց դրա պատճառով դուք սուր կարձագանքեք նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Ամենալավը գլուխ կհանեք հնարամտություն պահանջող գործերից: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար: Դուք կգտնեք նրանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կուզենաք արագ անել ծրագրած գործերը: Սակայն աշխատեք չշտապել: Որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու, գործողությունների ծրագիր կազմելու և որոշելու համար, թե ում եք դիմելու օգնության ու խորհուրդների խնդրանքով: Նոր ծանոթները կարող են աջակցել ձեզ, շուտով դուք կընկերանաք նրանց հետ:

Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու հասարակական ելույթները, արդյունավետ կլինի կարևոր աշխատանքային հարցերի քննարկումը: Տանը հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, վեճեր նրա մասին, թե ինչպես է լավ լուծել կենցաղային խնդիրները: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, եթե դատարկ բաների պատճառով չտաքանաք ու չբարկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին: Շրջապատողներին դրանք չափազանց համարձակ, ռիսկային և իրականությունից հեռու կթվան: Բայց դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևը, թեկուզ՝ ոչ միանգամից:

Օրվա կեսն առանց տարաձայնությունների և վեճերի չի անցնի, դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անելը նախկինում հեշտ էր: Սակայն շուտով իրավիճակը կփոխվի, կգա որ ֆորմալ միջավայրում շփումների համար բարենպաստ ժամանակը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և ձեզ շատ դուր եկող մարդու հետ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Առավոտյան կթվա, թե նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, փորձում են վիրավորել ձեզ: Լավ է հետաձգեք լուրջ զրույցները, չարժե բացել գաղտնիքները, կիսվել կարևոր տեղեկատվությամբ այն մարդկանց հետ, որոնց վատ եք ճանաչում:

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե ինքնուրույն գործեք: Օրը հատկապես լավը կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող զբաղմունքների համար: Արագ ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակության շնորհիվ դուք կհաղթեք ուժեղ մրցակիցներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նշանակալի իրադարձություններն ու մեծ փոփոխությունները քիչ հավանական են: Օրը հաջող կդասավորվի, լավը կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Շատ Կշեռքների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նույնիսկ աննշան սխալներ չեն անի:

Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Հարազատների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Նրանք հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Երեկոն հաճելի անակնկալներ, ոչ մեծ նվերներ է խոստանում: Բացի այդ, այն բարենպաստ կլինի գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի, եթե որոշումների հարցում չշտապեք, զգույշ գործեք ու շուրջը բոլորին չվստահեք: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին գործերին, ավարտել վաղուց սկսածը: Դա կարող է ժամանակատար լինել, այնպես որ որոշ Կարիճներ պիտի փոխեն ծրագրերը, հետաձգեն նշանակված հանդիպումները:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կպայմանավորվեք նոր ծանոթների հետ, լավ տպավորություն կթողնեք ազդեցիկ մարդկանց վրա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքում լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին վեճերից խուսափելը դժվար կլինի: Տարաձայնություններ կարող են առաջանալ և՛ տանը, և՛ աշխատավայրում: Դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, չտրվել պրովոկացիաներին, բարդ զրույցները կառուցողական ու խաղաղ անցկացնել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է: Ուստի ցանկացած կարևոր հարցի քննարկում լավ է ծրագրեք օրվա երկրորդ կեսի համար:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում ռիսկի չեք դիմի ու չեք շտապի, հանգիստ ճիշտ ընտրություն կկատարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Ինչքան շուտ իրատեսորեն գնահատեք իրավիճակն ու կենտրոնանաք պրակտիկ առաջադրանքների լուծման վրա, այնքան հաջող կանցնի օրը: Եթե ծրագրել եք կարևոր գործերով զբաղվել, համախոհներին ուշադիր ընտրեք: Աջակցության հարցով արժե դիմել միայն նրանց, ովքեր հարգանքով են վերաբերվում ձեր կարծիքին ու չեն պարտադրում իրենցը:

Ուշադիր պիտի լինեն այսօր փաստաթղթերի հետ աշխատող, գործնական նամակագրություն վարող, պաշտոնական հարցումներ կազմող Այծեղջյուրները: Աննշան սխալն էլ կարող է ցավալի ձգձգման պատճառ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Սակայն կարևոր կլինի ինքնատիրապետումը չկորցնելն ու որոշումների հարցում չշտապելը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու, ծագած բոլոր խնդիրներն արագ լուծելու ձևը: Գործերում հաճույքով կօգնեն հին ծանոթները: Աջակցության հարցում չեն մերժի նաև նրանք, ում ինքներդ վերջերս կարևոր ծառայություններ եք մատուցել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կանցնի: Այն հարմար կլինի լուրջ գործերի, կարևոր հանդիպումների համար: Կհաջողվի իրագործել հին ծրագրերը, հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ է չսկսեք ձեզ համար կարևոր ու նոր գործերից: Գլուխ հանեք ծանոթ առաջադրանքներից, որոնք նույնպես ուշադրություն են պահանջում, լուծեք փոքրիկ կենցաղային և աշխատանքային հարցերը, որպեսզի հետո դրանց վրա չշեղվեք: Օրվա կեսին կենտրոնանալը կհեշտանա, բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելը՝ նույնպես: Բացի այդ, հին ծանոթների հետ խորհրդակցելու հնարավորություն կունենաք, նրանք կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

Երեկոն արժե անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Նրանց համար կարևոր կլինեն ձեր ուշադրությունը, հասկացողությունն ու աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3645 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0