ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3868 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մտերիմների հետ լեզու գտնելը երբեմն սովորականից բարդ է լինելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա նույնիսկ նրանք, ում հետ առաջ շատ հաշտ էիք: Համբերությամբ զինվեք, աշխատեք չբարկանալ, նույնիսկ եթե ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել ակնհայտ թվացող բաները: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան: Եթե լսեք նրանց, ապա կկարողանաք խուսափել ցավալի սխալներից:

Վատ օր չի լինի գործարքների և գնումների համար: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի և հետո ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ խնայող եք եղել: Երեկոն հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր հարազատների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Որոշ Ցուլերի կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի. ստացած գումարին անմիջապես պիտանի կիրառում կգտնեք:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Շատերին հետաքրքիր կլինի ձեր մասին ավելի շատ բան իմանալը, այնպես որ պատրաստ եղեք պատասխանել երբեմն ոչ այնքան նրբանկատ հարցերին: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բաց մի թողեք այն մարդու հետ հանդիպելու հնարավորությունը, որին վերջերս շատ էիք կարոտում: Առաջին հերթին՝ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, երկրորդ՝ դուք կարևոր ու հետաքրքիր մի բան կիմանաք: Որոշ Երկվորյակների կհրավիրեն հենց այնտեղ, որտեղ նրանք վաղուց էին երազում լինել: Նրանց վառ տպավորություններ են սպասվելու:

Որոշ կենցաղային խնդիրներ կառաջանան: Չի բացառվում դրանց լուծումը չծրագրված ծախսեր պահանջի: Սակայն խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, այնպես որ տագնապելու կարիք չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է բավական անհաջող սկսվել, հնարավոր են տնային թյուրիմացություններ, տարաձայնություններ մտերիմների հետ, ինչպես նաև անսպասելի պատահարներ, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրերի իրագործումը: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով դուք կզգաք աստղերի աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Ձեր միջև թյուրըմբռնում չի լինի, կհաջողվի արագ պայմանավորվել կարևոր բաների մասին: Անցյալում կմնան հին վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավ է սկսեք ոչ թե նոր գործերից, այլ արդեն ծանոթ առաջադրանքները լուծելուց: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են ոչ մեծ նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել, դրանք հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի կենտրոնանալ կարևոր ու լուրջ բանի վրա, գլուխ հանել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդրից: Հավանական են անսպասելի այցեր: Հյուր կարող են գալ հենց այն մարդիկ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Հնարավոր է նրանք լավ նորություններ բերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարի հետ կապված հարցերում դուք լուրջ և ուշադիր կլինեք, ուստի ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք գործի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես ընտանեկան գործերով ճամփա գնացող Կույսերի համար:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Այդ հատվածը հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Կարող եք երեկոն մտերիմների հետ անցկացնել, դուք վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր սպասվածից շատ կունենաք, և օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Բայց նկատի ունեցեք, որ պարտադիր չէ բոլոր խնդիրներից ինքնուրույն գլուխ հանեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք հաճույքով կօգնեն ձեզ, կկատարեն ձեր խնդրանքները:

Առավոտը բավական անօգուտ կանցնի, բայց կեսօրից հետո պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ: Մտերիմ մարդը ձեր աջակցության կարիքը կունենա, ժամանակ գտեք նրան լսելու, խորհուրդ տալու կամ պարզապես բարի խոսքեր ասելու համար: Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կլինի ձեր հետաքրքրությունները ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում նոր գաղափարներ հայտնվեն, որոնց իրագործման համար դուք կփոխեք ձեր ծրագրերը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Հաճելի անակնկալներ են սպասվելու ռոմանտիկ ժամադրության գնացող Կարիճներին. այն անսովոր ու հիշարժան կլինի: Օրը հարմար կլինի նաև ընտանեկան միջոցառումների, մտերիմների համար տոն կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք կարևոր որոշումներ ընդունել ու համարձակ ծրագրեր կառուցել: Դուք ցանկալին իրականության տեղ չեք ընդունի, ճիշտ կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական հնարավորությունները: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով: Դուք նրանց հետ արագ լեզու կգտնեք:

Նախկինում անհարթ ու լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Մտերիմների հետ այսօր շատ համբերատար և ուշադիր կլինեք, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել ձեզ: Միակ բանը, որ կարող է վշտացնել, մանր-մունր, բայց ցավալի ֆինանսական կորուստներն են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ ժամանակ պիտի նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը, բայց դա ձեզ չի վշտացնի: Դուք հաճույքով կօգնեք դժվարությունների բախված մարդկանց, հրաշալի խորհուրդներ կտաք ոչ միանշանակ իրավիճակում հայտնված ծանոթներին: Ժամանակ կմնա նաև սեփական գործերից գլուխ հանելու համար: Դրա համար լավը կլինի օրվա երկրորդ կեսը:

Դրամական մուտքերը սպասվածից մեծ կլինեն: Մի շտապեք ծախսել ստացածը. այսօր դուք ֆինանսական գործերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես կարելի է տնօրինել ստացած գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ պիտանի ծանոթություններ կհաստատեն, առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Նկատի ունեցեք, որ այսօր բարենպաստ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք նրանց հետ:

Օրվա առաջին կեսը թեթև ու հաճելի կանցնի: Երկրորդ կեսին ուշադրություն պահանջող նոր գործեր կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելու համար պիտի հետաձգեք ծրագրած ուղևորություններն ու զվարճանքները: Մի վշտացեք, քանի որ դրանց համար հետո անպայման ժամանակ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի անցնի: Բայց դուք հակված կլինեք շատ բան սրտին մոտ ընդունել, անհանգստանալ իրադարձությունների և պատահարների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դրական տրամադրվել, ուրախության առիթներ գտնել: Դրանում կօգնեն մարդիկ, որոնց վաղուց գիտեք:

Ուշադրություն կարող են պահանջել տնային գործերը: Չի բացառվում պետք լինի չծրագրված գնումներ անել, օրինակ՝ փոխել շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկան: Երեկոն հարմար կլինի ավագ հարազատների հետ զրուցելու համար. ձեր միջև տարաձայնություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3868 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0