ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3752 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին: Սկզբում դրանք ֆանտաստիկ կթվան, բայց ավելի ուշ պարզ կդառնա, որ ամեն ինչ կարելի է կյանքի կոչել: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով:

Կուրախացնեն հեռվից ստացած լավ նորությունները, ինչպես նաև հաջող զուգադիպությունները, որոնց օգնությամբ արագ կլուծեք կարևոր հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք չվախենալ տարաձայնություններից ու վեճերից. դուք իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է կարևոր գործերի համար: Դուք անպայման սկսածը կավարտեք, դժվարությունների առաջ չեք նահանջի, կես ճամփին չեք թողնի այն, ինչը մեծ ոգևորությամբ եք ստանձնել: Գումարի և ունեցվածքի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները ճշգրիտ կլինեն:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Վերջին շրջանում ձեզ վշտացնող խնդիրներն անցյալում կմնան: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, կաջակցեն ու անհրաժեշտության դեպքում կօգնեն: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է ապագայի մասին մտածելու և ծրագրեր կառուցելու համար: Դուք իրավիճակն իրատեսորեն կգնահատեք, երևակայությանը չեք տրվի ու ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Շրջապատողները շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան, ձեր խնդրանքները չեն մերժի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, որոնք շատ տեղին կլինեն:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ: Եթե պայմանները փոխելու, ոչ մեծ հաճելի ուղևորության մեկնելու հնարավորություն լինի, ապա հենց այդպես էլ վարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շրջապատողների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի լինելու: Դուք սովորականից ավելի խոցելի կլինեք, սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին: Մտերիմների կատակները ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեզ: Աշխատեք մանրուքների պատճառով չհուզվել ու չվշտանալ, եթե ձեզ միանգամից ճիշտ չհասկանան: Կարևոր հարցերի քննարկումը լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք, այդ հատվածում դրական միտումները կուժեղանան:

Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար. դուք ուշադիր ու լուրջ կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Բացի այդ, կարող եք զբաղվել տնային գործերով, վերանորոգում ծրագրել կամ սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ծրագրված, և՛ լրիվ անսպասելի հանդիպումները: Նոր ծանոթներին միանգամից դուր կգաք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ ձեր հմայքին: Կուրախացնեն հարազատների հետ շփումները, ընտանեկան միջոցառումներն էլ սպասվածից լավ կանցնեն:

Իսկ ահա լուրջ հարցերը լուծելու համար օրը հարմար չի լինի: Դուք այնքան էլ ուշադիր չեք լինի, վտանգ կա ինչ-որ կարևոր մասեր բաց թողնեք: Ձեզ ծանոթ երթուղով ուղևորությունների մեկնելիս պատրաստ եղեք, որ դրանք սովորականից ժամանակատար են լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե կարևոր բան եք մտածել, ապա ժամանակը զուր մի վատնեք: Օրը հրաշալի կլինի ամենահամարձակ ծրագրերն իրագործելու համար: Օգնականների և համախոհների առանց դժվարության կգտնեք: Ձեր առաջարկներին հաճույքով կհամաձայնեն ամենատարբեր մարդիկ: Նրանցից մի քանիսի հետ շուտով կընկերանաք:

Օրը բարենպաստ կլինի նաև ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Ինչ-ինչ տարաձայնություններ կարող են առաջանալ, բայց շուտով կհաջողվի բոլորին դուրեկան լուծում գտնել: Հավանական են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք ուզածին: Լուրջ գործերում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում շուտով ընկերանաք նրանց հետ:

Օրը հրաշալի կլինի տան համար պիտանի իրեր, ինչպես նաև աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար: Երեկոյան ընկերներին հանդիպելու, նրանց հետ կարևոր բան քննարկելու հնարավորություն կլինի: Հաջող կանցնեն ուղևորությունները, եթե նախապես որոշեք երթուղին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կլինի հանգստի համար: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ոգեշնչել և ուրախացնել, զբաղվեք հետաքրքիր, բայց հեշտ մի բանով, ընկերներին և մյուս մտերիմներին առաջարկեք միանալ ձեզ: Եթե արդեն լուրջ գործեր եք ծրագրել, համոզվեք, որ դրանց համար բավարար ժամանակ ունեք. կարևոր կլինի ավելորդ շտապողականությունից խուսափելը:

Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նրանց կարող է թվալ, որ ձեզ ագրեսիվ եք պահում: Շուտով կպարզվի, որ ձեզ պարզապես սխալ են հասկացել, բայց հարաբերությունները անմիջապես կարգավորել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ վառ ու հետաքրքիր օր է սպասվում: Այն հրաշալի կլինի անսովոր վայր մեկնելու, նոր գործով զբաղվելու կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որը ձեզ շատ է դուր գալիս: Հավանական են անսպասելի նվերներ, անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու երկար կհիշվեն:

Կարող եք հասարակական միջոցառումների այցելել: Ամենայն հավանականությամբ այնտեղ ուշադրության կենտրոնում եք հայտնվելու, և դա կուրախացնի: Օրը բարենպաստ կլինի սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի, ստեղծագործ փորձարկումների համար: Չի բացառվում ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, այնպես որ լուրջ խնդիրներից վախենալու կարիք չկա: Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին՝ երբեմն դրանով նյարդայնացնելով ձեզ: Բայց դուք բացասական հույզերը կհաղթահարեք ու բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Ցանկացած գնում և ֆինանսական հարցերի լուծում լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք: Առավոտյան դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ հետո ավելի լուրջ կտրամադրվեք, և դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է ցանկացած կարևոր հարց լուծելու համար: Ձեր ինտուիցիան ուժեղ կլինի, նրան կարող եք ամեն հարցում վստահել: Ոչ ոք չի կարողանա խճճել կամ մոլորության մեջ գցել ձեզ, խաբեությամբ շահել ձեր վստահությունը: Որոշ Ջրհոսներ կուղղեն ավելի վաղ գործած սխալներն ու կլրացնեն բաց թողածը:

Ամենալուրջ ու բարդ գործերը լավ է չհետաձգեք: Դրանց համար հարմար կլինի օրվա սկիզբը: Ավելի ուշ կուզենաք թուլանալ ու շեղվել հոգսերից. նման հնարավորություն կունենաք: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները կամ իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հասարակ չի լինի, դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ չէիք սպասում: Սակայն անհանգստանալ չարժե: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շուտով դուք դրական փոփոխություններ կնկատեք:

Լավ գաղափարներ շատ կունենաք օրվա երկրորդ կեսին: Դրանց իրագործմանը միանգամից անցնել կստացվի, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել և՛ խորհրդով, և՛ գործով: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև գնումների համար: Կարող եք տեխնիկա, կահույք, այլ պիտանի իրեր ձեռք բերել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, ավելորդ ծախսեր չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3752 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0