ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1998 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Կարող եք սովորել. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշներին բարդ է թվում: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք իրագործելն անսպասելի հեշտ կլինի: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ ու օգտակար կլինեն:

Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ, բայց նրանց համար միանգամից հասկանալի չի լինի, թե որոնք են ձեր վարքի դրդապատճառները: Պատրաստ եղեք երկար բացատրությունների, որոնք համբերատարություն կպահանջեն, բայց զուր չեն լինի: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու համար: Շատ բան հաջող կդասավորվի, դուք առավելագույն օգուտ կքաղեք պատահական զուգադիպությունից, իրադարձությունների բարենպաստ ընթացքից: Խառնաշփոթից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց այն ձեզ չի խանգարի ժամանակին ավարտել սկսածը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին ընդհանրապես կես խոսքից կհասկանաք: Այնպիսի տարաձայնություններ չեն առաջանա, որոնք չկարողանաք հարթել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աննշան պատահարներն այսօր կարող են կարևոր թվալ, իսկ փոքրիկ տարաձայնությունները լրջորեն վշտացնել: Հուզական դաշտը լարված կլինի հատկապես օրվա սկզբին. այդ հատվածի համար լավ է կարևոր գործեր ու լուրջ զրույցներ չծրագրեք: Շուտով դուք ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք, շրջապատողների հետ շփվելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր այդ հատվածում նոր բան կստանձնեն: Որոշ Երկվորյակներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում: Չեն բացառվում հաճելի ծանոթություններն ու անսովոր հանդիպումները: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է հին ծրագրի իրագործմանն անցնելու համար: Կարևոր չէ՝ արդյոք շրջապատողները պատրաստ են աջակցել ձեզ: Հաջողության միայնակ հասնել էլ կարելի է: Պարզապես սկսածը կիսատ մի թողեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, ու վստահեք ինտուիցիային, որը կօգնի հաջողության տանող ճիշտ ուղին գտնել:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Օրը կուրախացնի սիրահարված Խեցգետիններին, որոնց հաճելի անակնկալներ, մտերիմ մարդու հետ շփումներում անմոռանալի պահեր են սպասվում: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ձեզ համար շատ հեշտ է լինելու շրջապատողների հետ լեզու գտնելը: Կարող եք օգտվել դրանից համախոհներ ու օգնականներ գտնելու և այն մարդկանց աջակցությունը ստանալու համար, որոնցից շատ բան է կախված: Ոչ ֆորմալ միջավայրում գործնական հարցերի քննարկումը շատ արդյունավետ կլինի: Չի բացառվում համագործակցության կոնկրետ առաջարկներ ստանաք:

Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ ուշադրությունը կենտրոնացնելու կարիք կլինի: Դա սովորականից դժվար է տրվելու ձեզ: Դրա պատճառով հնարավոր են ցավալի սխալներ: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին մատնացույց կանեն ձեր սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե պատրաստվում եք կարևոր բանով զբաղվել, պատրաստ եղեք վճռական գործել ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, եթե իրադարձությունների բարենպաստ ընթացքի կամ կողքից օգնության վրա հույս չդնեք: Պետք կգա շատ վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի:

Իսկ ահա հանգստանալ արժե մտերիմների հետ միասին, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հետաքրքիր բան կառաջարկեն, լավ նորություններ կհայտնեն: Օրվա երկորրդ կեսը հարմար կլինի ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հագեցած օր է սպասվում, որը վառ իրադարձություններ կբերի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել կամ վերադառնալ արդեն ծանոթ գործերին: Աստղերը ցանկացած պարագայում կաջակցեն ձեզ: Շրջապատողները հաճույքով կօգնեն, կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Որոշ Կշեռքներ առաջատարի իրենց որակների շնորհիվ նոր ընկերներ կգտնեն:

Որքան էլ հետաքրքիր լինեն այսօրվա գործերը, մի մոռացեք հանգստի մասին: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ գերհոգնածության պատճառով տրամադրությունն ու ինքնազգացողությունը կարող են վատանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը հազիվ թե նշանավորվի կարևոր հաղթանակներով ու մեծ հաջողություններով: Փոխարենը դուք ընկերների կամ մյուս մտերիմների հետ հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:

Համբերությամբ պիտի զինվեն այն Կարիճները, որոնք զբաղված են սովորելով: Միանգամից չի հաջողվելու գլուխ հանել նրանից, ինչն առաջին հայացքից հասարակ բան է թվում: Իսկ նոր տեղեկատվությունը մտապահելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի: Բայց դուք անպայման ամեն ինչ կհաղթահարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին տարաձայնություններից խուսափելը դժվար է լինելու: Դուք համառություն կդրսևորեք ձեր տեսակետը պնդելիս ու միանգամից չեք լսի նրանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Իսկ ավելի ուշ նոր պայմաններ կլինեն, և դուք ձեր կարծիքը կփոխեք: Դրանից հետո շրջապատողների հետ շփվելը կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ գործերի համար, այդ թվում՝ այնպիսի գործերի, որոնք ոչ միայն գիտելիքներ ու փորձ, այլև ստեղծագործ մոտեցում են պահանջում: Ձեզ համար հեշտ կլինի նոր բան մտածելը, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաճելի ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում հաջողվի շփվել նրանց հետ, ում մասին նախկինում լավ բաներ եք լսել: Կհաջողվի լավ տպավորություն թողնել, ոմանք հմայված կլինեն ձեզանով:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու, պիտանի իրեր գնելու համար: Գումարի հետ կապված ամեն հարցում զգույշ և ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով զուր ծախսերը քիչ հավանական են: Երեկոն հարմար կլինի կարևոր փաստաթղթեր կազմելու, հարցումներ անելու, պետկազմակերպություններ այցելելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչպես էլ դասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել: Տհաճ պահերից, անհաջող զուգադիպություններից, ցավալի պատահարներից խուսափել չի ստացվի: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր դժվարությունները կհաղթահարեք, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, կենցաղային հարցերը լուծելու և մի քանի տարի առաջ սկսած գործերն ավարտելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, հարմար կլինի բարդ գործերի համար: Դուք պատասխաններ կստանաք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դուք արագ կկողմնորոշվեք, կհասկանաք՝ ինչպես գործել հիմա: Որոշ Ձկներ ինտուիցիայի հուշումների շնորհիվ կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ ու հաճելի անակնկալներ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1998 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0