ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3710 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գումարի հետ զգույշ վարվեք: Չարժե շտապելով լուծել ֆինանսական հարցերը կամ կապվել լուրջ պարտավորություններով: Օրը հարմար չի լինի նաև վարկեր վերցնելու համար. դրանք մարելը սպասվածից բարդ է լինելու:

Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Կհաջողվի նշանակալի առաջընթացի հասնել գործերում, արագ գլուխ հանել մի խնդրից, որը նախկինում բոլորին փակուղու առաջ է կանգնեցրել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: Դուք համբերատար ու նրբանկատ կլինեք, շրջապատողներն էլ կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել ու հետևողականորեն գործել, ուշադրություն դարձնել մանրուքներին ու հետևել կարգուկանոնին: Սա ամենահասարակ օրը չի լինելու գործնական տեսանկյունից. հնարավոր են անսպասելի ձգձգումներ, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն ձեր ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն առաջանա, դուք կգտնեք ձեր նպատակին հասնելու ձևը:

Առավոտյան թույլ դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվելու: Որոշ Ցուլեր ռոմանտիկ խոստովանություններ կլսեն, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հաջողության կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Մի հրաժարվեք ձեր գաղափարներից ու ծրագրերից, նույնիսկ եթե թվում է, թե ամեն ինչ այնքան էլ հաջող չի դասավորվում, պայմանները անբարենպաստ են, չկա մեկը, ում կարող եք օգնության դիմել: Իրավիճակն անպայման դեպի լավը կփոխվի, և դա շատ շուտով տեղի կունենա: Այնպես որ լավատեսությունը մի կորցրեք:

Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ ծանոթ առաջադրանքների լուծման վրա, իսկ երկրորդին կարող եք նախաձեռնող լինել, նոր բան ստանձնել: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե դրանց մեկնեք մարդկանց հետ, որոնց լավ եք ճանաչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր՝ հատկապես օրվա առաջին կեսին. հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Դուք կարող եք ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մի շտապեք որոշումների հարցում, աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին. այդպես կկարողանաք խուսափել տհաճություններից:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Չի բացառվում ընտանեկան տոնի առիթ գտնվի, որը պարզապես հրաշալի կանցնի ու երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը չարժե սկսել ֆինանսական հարցերը լուծելով. խճճվելու, ցավալի սխալներ բաց թողնելու վտանգ կա: Գնումների հարցում էլ չարժե շտապել: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Այն մասնագիտական հաջողություններ է խոստանում, հաջողությամբ կավարտեք այն նախագծի վրա աշխատանքը, որին մեծ ուժեր եք տվել:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Ե՛վ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Եթե ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր գաղափարներով, ապա անպայման աջակցություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան լավ կստացվի: Օրը հրաշալի կլինի կարևոր գործերի համար. աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հազիվ թե ինչ-որ մեկը որոշի կանգնել ձեր ճանապարհին, խանգարի մտածածն իրագործելուն: Իսկ ահա համախոհներ ու օգնականներ կգտնվեն: Որոշ Կույսեր նոր ընկերներ կգտնեն:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել. դուք ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ իրավիճակը, ցանկալին էլ իրականության տեղ չեք ընդունի: Օրը հարմար կլինի նաև մտերիմ մարդու հետ ապագայի մասին խոսելու համար: Չի բացառվում հրաշալի խորհուրդ ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ արդյունավետ կանցնի. դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Առավոտյան հավանական են ոչ մեծ ձգձգումներ ու մանր թյուրիմացություններ, սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողությունն ինքը կընկնի ձեր ձեռքը: Լսեք ինտուիցիային ու ճիշտ որոշումներ կընդունեք:

Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով կամ լավ նորություններով: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի մասին զրուցելու համար: Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները, որոնք ձեզ շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից հասարակ օր չի լինելու: Նույնիսկ մտերիմները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, աշխատավայրում էլ վեճերից խուսափել չի ստացվի: Սակայն լուրջ կոնֆլիկտներ դուք թույլ չեք տա, բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Կարող եք իրական բեկման հասնել ձեզ համար լուրջ ու կարևոր գործում, սակայն դրա համար պիտի կենտրոնանաք դրա վրա, հետաձգեք մնացած ամեն ինչ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքներ կնքելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հաջող օր է սպասվում, որը հարմար կլինի և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, և դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Կարող եք նախաձեռնող լինել գործնական ոլորտում: Ձեր գաղափարներն անպայման աջակցություն կստանան, կհաջողվի հուսալի օգնականներ գտնել:

Լավ կանցնեն կարճատև ուղևորությունները, պայմանների փոփոխությունը կբարձրացնի տրամադրությունը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Օրը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է կարևոր գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների հետ լուրջ հարցերը քննարկելու համար: Շատերը կլսեն ձեր կարծիքը, կաջակցեն ձեր գաղափարները: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չի բացառվում ծանոթությունը, որը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու աշխատանքի հետ: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ գործերում, հին պայմանավորվածությունների խախտում: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա, և շուտով իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել:

Ավելի ուշ նոր նախաձեռնությունների համար հարմար ժամանակ կգա: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իմպրովիզներ անելու ունակություն պահանջող գործերում: Անձնական հարաբերություններում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումների շնորհիվ արագ բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, միանգամից չեք հասկանա, թե որ խնդիրներն են անհապաղ լուծում պահանջում, իսկ որոնցով կարող եք ավելի ուշ զբաղվել: Հիշեք, որ ցանկացած որոշում լավ է ինքնուրույն ընդունեք, քանի որ ուրիշի խորհուրդները միայն շեղելու են ձեզ:

Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր, սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3710 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0