ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5045 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Գործնական հանդիպումները նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ կհայտնվեն, որոնց ցանկացած պահի կարող եք դիմել աջակցության խնդրանքով:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Կարևոր չէ՝ այսօր կորոշեք ընկերների հետ հանդիպել, թե ռոմանտիկ ժամադրության կգնաք, քանի որ դրական հույզերի պակաս չեք ունենալու: Զգույշ է պետք լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Օրը հարմար չի լինի նախապես չծրագրված սպոնտան գնումների կամ խոշոր գործարքներ կնքելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերում զգույշ է պետք լինել, հատկապես եթե ծրագրում եք ինչ-որ կարևոր ու բարդ բանով զբաղվել: Լավ գաղափարներն ու հարցերին ճիշտ պատասխանները հազիվ թե մակերեսին դրված լինեն: Մի շտապեք որոշումների հարցում, իրավիճակից գլուխ հանելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու ժամանակին նոր հնարավորություններ տեսնելու շանս կընձեռի:

Առավոտը հարմար կլինի ինքնուրույն գործողությունների համար, հետո համատեղ նախագծերին մասնակցելու և նոր համախոհներ փնտրելու համար հարմար ժամանակը կգա: Ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ արժե հանդիպել օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի, հատկապես՝ օրվա սկզբին: Նույնիսկ աննշան իրադարձություններին շատ սուր կարձագանքեք, իսկ ծրագրերի ոչ մեծ փոփոխությունը կստիպի հուզվել: Սակայն օրը բավական հաջող կդասավորվի, և դուք դա միանգամից կհասկանաք, երբ դրական տրամադրվեք:

Առօրյա գործերից կհաջողվի արագ գլուխ հանել: Իսկ նոր գործերում հնարավոր են ոչ մեծ ձգձումներ, բայց այստեղ էլ լուրջ խոչընդոտներ չեն առաջանա: Հավանական են դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել. դուք անսխալ կընտրեք անհրաժեշտ իրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տարաձայնություններից ու վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Դրանք հաճախ կապված կլինեն աշխատանքի հետ: Կոլեգաներն ու ղեկավարությունը միանգամից ձեր գաղափարները ըստ արժանվույն չեն գնահատի: Երկար բացատրությունների կարիք է լինելու, այնպես որ լավ է համբերությամբ զինվեք: Սակայն ավելի ուշ բոլորը կընդունեն ձեր ճշմարտացիությունը:

Իսկ օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք խուճապի չեք մատնվի, միանգամից կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից: Տրամադրությունը կբարձրացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, անհրաժեշտության դեպքում կօգնեն ու կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վառ ու հագեցած կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, դժվարությունների առաջ չեք ընկրկի ու անպայման կհասնեք ձեր նպատակին, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Հաջող կանցնեն համագործակցության մասին բանակցությունները: Որոշ Առյուծների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում:

Հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ, թե ինչը կստիպի ձեզ ճամփա գնալ: Ընկերները կամ պարզապես լավ ծանոթները ուրախ կլինեն ձեզ միանալու համար. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Որոշ Առյուծներ շատ հաջող գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում արժե նախաձեռնող լինել: Ծրագրերով արժե կիսվել միայն նրանց հետ, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Ոչ միայն պարզապես համախոհներ, այլև ազդեցիկ հովանավորներ գտնելու շանս կա, որոնց աջակցությունը կհեշտացնի ձեր կյանքը: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերությունները ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, ծրագրված գնումներն անելու համար: Հավանական է ձեզ համար հաջող լուծում ստանան իրավաբանական հարցերը կամ էլ ավարտվեն ունեցվածքի հետ կապված վեճերը: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նախկինում ծագած շատ հարցեր այսօր կլուծվեն ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ձեր ունակության շնորհիվ: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ուզենան ձեր կողմն անցնել, օգնություն առաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է վստահել նրանց:

Հին ծրագրերին հետևել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է՝ պետք լինի իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Այսօր առաջ եկած գաղափարները բոլորի վրա տպավորություն կթողնեն: Բացի այդ, դուք ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անհանգիստ կանցնի, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա: Չեք ձանձրանալու, բազում հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք, բաց չեք թողնի ձեզ դրսևորելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ պիտի լրիվ նոր բան ստանձնեք: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նման գործերից, մարդկանց կգտնեք, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել:

Հաջող կանցնեն բանակցությունները, պոտենցիալ գործատուների հետ հանդիպումները: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Շրջապատողների հետ լեզու գտելը հեշտ չի լինի, կթվա, թե ձեզ հատուկ են հանում հավասարակշռությունից: Կարևոր կլինի կոնֆլիկտներից խուսափելը, ցանկացած վեճ կառուցողական վարելը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, մյուսների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ցանկացած գործ անելու համար՝ ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ լրիվ նոր: Խնդիրներ չեն առաջանա ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնացեք գործերի վրա. այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե ուշադիր լինեք, աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Նոր հնարավորություններ կարող են բացվել մասնագիտական ոլորտում: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, մրցակցային պայքարից չվախենալը, վճռական ու արագ գործելը:

Տրամադրությունը դատարկ բաների պատճառով կարող է փչանալ, այսօր դուք շատ խոցելի կլինեք: Արժե խուսափել այն մարդկանց հետ շփումներից, որոնք հաճախ են քննադատում ձեզ, տհաճ նկատողություններ են անում: Ժամանակ անցկացրեք ձեզ աջակցող մարդկանց հետ ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ համար դժվար կլինի չմտածված արարքներից խուսափելը: Բայց աշխատեք չմոռանալ զգուշության մասին: Չարժե մասնակցել ֆինանսական արկածախնդրություններին, կասկածելի գործարքներ կնքել, վստահել մարդկանց, որոնք ոսկե սարեր են խոստանում: Գործերում նախաձեռնող լինելը օգտակար կլինի, բայց կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը:

Հավանական են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը, որից գլխապտույտ սիրային պատմություն կսկսվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հասարակ չի լինի, բայց դուք կգտնեք ձեր նպատակներին հասնելու, մտածածն իրագործելու ձևը: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, հավանական են ձգձգումներ գործերում: Սակայն դուք համառ կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Չի բացառվում որոշ հարցեր լուծելու համար պետք լինի դիմել պետկազմակերպություններին: Ինչքան շուտ դա անեք, այնքան լավ ամեն ինչ կստացվի:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, ամեն ինչ հնարավորինս արագ կարգավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5045 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0