Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6453 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է լուրջ զրույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, արագ կհասկանաք՝ ինչ են նրանք ձեզանից սպասում: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ օգտագործել սեփական հետաքրքրությունների համար: Դրա հետ միասին դուք ձեզ նրբանկատ կպահեք, և դա էլ թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից: Արժե զգույշ լինել գումարի հետ. դուք հակված կլինեք վատնող լինելու, պահի ազդեցության տակ մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Բայց օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի, հաճելի անակնկալներ են սպասվելու ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Այսօր ձեզ համար հեշտ չի լինի իրավիճակն ու նրա բացած հնարավորությունները իրատեսորեն գնահատելը: Որոշ ժամանակ է պետք գալու ծրագրերը որոշելու համար, ընդ որում՝ ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Աշխատանքի հետ կապված հարցերում ապավինեք ձեր փորձին: Իսկ ահա անձնական հարաբերություններում լավ է ինտուիցիայի հուշումներին հետևեք: Կարող եք նախաձեռնող լինել գործերում, կիսվել աշխատանքի հետ կապված գաղափարներով: Ձեր ծրագրերը շատերի սրտով կլինեն: Նախկինում ձեր նախագծերի հանդեպ անտարբեր մարդիկ կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր դուք սովորականից հաճախ եք շփվելու ամենատարբեր մարդկանց հետ: Ձեզանից տարբերվող մարդկանց հետ պայմանավորվելը դժվար է լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Ձեր ջանքերի շնորհիվ նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան: Որոշ Երկվորյակներ նոր ընկերներ կգտնեն: Օրը բավական հոգնեցնող կլինի, քանի որ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Երեկոյան օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը, միջավայրը փոխելը: Դուք միանգամից ձեզ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է աշխատանքի համար: Ամենայն հավանականությամբ պիտի անցնեք նոր առաջադրանքների լուծմանը, և դուք դա մեծ ոգևորությամբ կանեք: Շատ բան միանգամից լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Որոշ դժվարություններ կառաջանան նրանց մոտ, ովքեր զբաղված են փաստաթղթերի ձևակերպմամբ, բայց այդ դժվարությունները կհաղթահարվեն: Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումները: Անսովոր ծանոթություններ են սպասվում այսօր մասնագիտական միջոցառումների մասնակցող Խեցգետիններին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու և ձեր հաջողությունների մասին պատմելու ճիշտ ժամանակն է: Շատերի համար իսկապես հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչպես եք հաղթահարել դժվարություններն ու հասել ձեր նպատակներին: Շրջապատողների հարցերը միշտ չէ, որ նրբանկատ կլինեն, բայց ուրիշի անտակտ լինելը ձեզ չի բարկացնի: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք ու լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց վաղուց էիք ուզում դուր գալ: Օրը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու, բարդ առաջադրանքների լուծմանն անցնելու համար: Չեն բացառվում լարված պահերը, բայց ձեր կողքին հուսալի օգնականներ կլինեն, որոնց կարող եք դիմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անսովոր գործեր ու նոր առաջադրանքներ շատ կլինեն: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես կարող եք դրանք լուծել, բայց դուք դժվարությունների առաջ չեք նահանջի, կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դա մեծ ուժեր ու ժամանակ պահանջի: Ձեր համառությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Օրը հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների համար: Հնարավոր է, ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին ընդունեք, բայց այդ դեպքում էլ ամեն ինչ հաջող կդասավորվի: Որոշ Կույսեր պիտի ուշադրություն դարձնեն ընտանեկան գործերին, օգնեն մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է աշխատանքի համար. նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, դուք արագ գլուխ կհանեք մի քանի բարդ առաջադրանքից: Որոշ Կշեռքներ համագործակցության առաջարկներ կստանան, որոնց երկար էին սպասել: Մյուսները շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենան: Օրը լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք կհայտնեն հին ընկերները: Օրվա երկրորդ կեսին հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Հնարավորություն կունենաք քննարկել վերջին ժամանակներս ձեզ հուզող հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի բարդ աշխատանքային հարցերը քննարկելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա, օգնել ցանկացողներ շատ կլինեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրն առանց անակնկալների և անսպասելի իրադարձությունների չի անցնի: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, պիտի իմպրովիզներ անեք: Դուք խուճապի չեք մատնվի. ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե առանց դժվարությունների և թյուրիմացությունների անցնի, և այդ հատվածում ճիշտ որոշումներ ընդունելը դժվար կլինի: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կփորձեն ձեզ պարտադրել իրենց կամքը. երբեմն ստիպված եք լինելու կոշտ հակահարված տալ: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն ավելի նկատելի կդառնա: Դուք կզգաք, որ շատ բան հաջող է դասավորվում: Կարող եք ստանձնել ամենաբարդ գործերը. կասկած չկա, որ դրանք կանեք: Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել: Այսօր ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի: Դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Բայց դա ձեզ չի ստիպի հրաժարվել ծրագրերից: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Այսօր ձեր կողքին շատ կլինեն մարդիկ, որոնք սիրում են օգտագործել ուրիշներին: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ փորձել ձեր հաշվին բարելավել իր ֆինանսական վիճակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անկախ նրանից, թե այսօր ինչով կզբաղվեք, ուշադիր եղեք ու աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Այն, ինչ սկզբում մանրուք կթվա, կարող է կարևոր դեր խաղալ: Գործերում հեշտ հաջողությունների վրա հույս դնել չարժե, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչ կստանձնեք: Օրվա առաջին կեսը կարող է բարդ լինել, սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոյան մոտ ուրախության ավելի շատ առիթներ կստեղծվեն: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից կարող են և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերություններ սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավագույն օրը չէ պատասխանատու որոշումներ ընդունելու, կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Ծրագրերը որոշելը հեշտ չի լինի, որոշ Ձկներ հակված կլինեն շտապողական դատողությունների: Կարող եք զբաղվել առօրյա գործերով, ավարտել ավելի վաղ սկսածը: Այստեղ դժվարություններ չեն լինի: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: Հնարավոր են անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|