Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2363 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Գործնական հանդիպումները նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր նախկինում այնքան էլ բարյացակամ չէին, դուք ամենատարբեր մարդկանց հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Դուք ոչ միայն նոր գործընկերներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Չնայած դրական միտումների ազդեցությունն այսօր բավական ուժեղ կլինի, տրամադրությունը երբեմն կփչանա: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել և ուշադրություն դարձնել օրվա ընձեռած հնարավորություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան պիտի անեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք արդեն ծանոթ առաջադրանքներից, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Ավելի բարդ կլինի լրիվ նոր բանից գլուխ հանելը, սակայն շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս, շատ ժամանակ չի խլի պետկազմակերպություններ այցը: Հաջող կանցնեն կարևոր գործնական հանդիպումները, հատկապես եթե դրանց նախապես պատրաստվեք: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, այստեղ կարող եք տհաճ անակնկալներից չվախենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ կենտրոնանալը, լուրջ տրամադրվելը դժվար կլինի: Ուստի կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք. վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք, ուշադրություն չդարձնեք մանրուքներին, որոնցից ավելի ուշ շատ բան է կախված լինելու: Այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Ոչ մի տեղ չշտապելով՝ դուք գլուխ կհանեք կուտակված գործերից, որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Կուրախացնեն նոր ծանոթների հետ շփումները: Չի բացառվում նրանք շուտով ձեր ընկերները դառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց վրա: Բարդ առաջադրանքները կհաջողվի լուծել, բայց ոչ միանգամից: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք դրված նպատակներին: Գործերում զգույշ կլինեք, շփումներին ընտրողաբար կմոտենաք, շուրջը բոլորին չեք վստահի: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Ամենամտերիմների հետ զրույցները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին հավանական են լարված պահեր: Նույնիսկ հին ծանոթների հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, տանն էլ մանրուքների պատճառով վեճեր կլինեն: Սակայն դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի: Այնպես որ շատ մի հուզվեք ու աշխատեք դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, և՛ նոր բան ստանձնելու համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, ուրախությամբ կհամաձայնեն ձեր ամենաանսովոր առաջարկներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հոգսեր սովորականից շատ կունենաք, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևոր կլինի դատարկ բաների վրա չշեղվելը, հատկապես օրվա սկզբին, և հանգստություն պահպանելը: Հենց ցանկացած պարագայում կշռադատված որոշումներ ընդունելու ունակության շնորհիվ դուք կհասնեք ձեր ուզածին և մրցակիցներին հետևում կթողնեք: Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Կհաջողվի նույնիսկ ընկերանալ այն մարդկանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է ցանկացած օգտակար գործի համար: Հատկապես արդյունավետ կանցկացնեք նրա առաջին կեսը: Շատ բան լավ կստացվի: Եթե դժվարություններ առաջանան, հաճույքով օգնության կշտապեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Հավանական են համագործակցության առաջարկներ, չեն բացառվում հաջող գնումներն ու գործարքները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կտա, որոնց իրագործումը երկար հետաձգելու կարիք չի լինի: Այդ հատվածը հարմար կլինի ուսման համար. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հավանական են լավ նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգստանալու կարիք չկա, ձեզ լավ օր է սպասվում: Այն հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերն անելու և այն խնդիրները լուծելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել, կուղղեք ավելի վաղ գործած սխալները: Ցանկացած կարևոր հանդիպում ու լուրջ զրույց արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, մտերիմներին հասկանալը ավելի հեշտ կլինի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ուրիշի խորհուրդներն այսօր ձեզ օգուտ չեն տա: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել, քանի որ դրանց հետևելով՝ արագ կհասնեք ձեր նպատակին: Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին, հատկապես՝ գործնական կապերին: Չարժե վստահել քիչ ծանոթ մարդկանց. նրանք կարող են կիսվել չստուգված տեղեկատվությամբ՝ անկախ իրենց կամքից ձեզ մոլորության մեջ գցելով: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, նոր ծրագրեր կհայտնվեն: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ, կմտածեք՝ ինչպես բարձրացնել բոլորի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպման և մի մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք ձեր համախոհների, գործընկերների կամ ընկերների շարքում տեսնել: Հավանական են համատեղ աշխատանքի առաջարկներ, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Ավելի ուշ կգա առօրյա գործերին վերադառնալու ժամանակը, դուք կավարտեք սկսածը: Երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա, տրամադրությունը կլավանա: Ձեզ հաճույքով կմիանան հին ընկերներն ու մյուս մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, սակայն դուք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը չեք կորցնի: Հնարավոր է, հենց դա էլ օգնի արագ կողմնորոշվել իրավիճակի մեջ, որոշել՝ ինչպես գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ կուզենան մոտիկից ծանոթանալ: Օրվա սկիզբը նվիրված կլինի բարդ գործերին: Պիտի ջանքեր գործադրեք, բայց դուք ձեր նպատակներին անպայման կհասնեք: Ավելի ուշ հոգսերից շեղվելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, դուք բաց չեք թողնի ձեր ունակությունները բոլորին ցույց տալու հնարավորությունը: Հնարավոր են բարդ պահեր, երբ պիտի ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, միայնակ լուրջ որոշումներ ընդունեք: Դուք խուճապի չեք մատնվի և սխալներ չեք անի: Ուսումը հեշտությամբ կտրվի: Դուք արագ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ, կհասկանաք՝ որտեղ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան ու ինչպես այն կիրառել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Հենց այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|