ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1798 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք արագ գործել: Օրը բարենպաստ կլինի, դուք մեծ հաջողության կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Ե՛վ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում արժե ինտուիցիային ապավինել: Այն ձեզ կհուշի, թե ինչպես արժե գործել, կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և շահավետ գործարքներ: Չծրագրված գնումները հաջող կլինեն. դուք կընտրեք իրեր, որոնք երկար կծառայեն ձեզ: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան գործերի և հարազատների հետ կարևոր զրույցների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Սեփական գործերի վրա կենտրոնանալուց առաջ պիտի օգնեք մտերիմներից մեկին: Չի բացառվում աջակցության հարցով դիմի մեկը, որին չեք կարողանա մերժել: Դա կստիպի մի փոքր փոխել ծրագրերը, բայց դուք կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք, եթե աջակցության հարցով հին համախոհներին դիմեք:

Օրվա առաջին կեսը հարմար ժամանակ է լինելու շփման մեջ նախաձեռնող լինելու, ծանոթություններ հաստատելու, գաղափարներով կիսվելու համար: Հետո կգա ինքնուրույն աշխատանքի համար բարենպաստ շրջանը, բացի այդ, շատ Ցուլեր կուզենան մենակ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բավական հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը փոքր գումարի մասին է լինելու, բայց դա էլ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, մտերիմներին ուրախացնել նվերներով:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հավանական են աշխատանքին վերաբերող հրաշալի նորություններ, գործնական առաջարկներ, որոնց անմիջապես կուզենաք համաձայնել: Հնարավոր են հաճելի իրադարձություններ տանը: Վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրը ինքն իրեն կլուծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարի հետ զգույշ վարվեք, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ դա զուր ծախսերի, ցավալի կորուստների կհանգեցնի: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Լուրջ որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ոչ միայն արդեն ծանոթ գործերից, այլև լրիվ նորերից: Շատ Խեցգետիններ գլուխ կհանեն նախկինում շատ բարդ թվացող գործից: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե լսել խորհուրդները: Ձեր գիտելիքներն ու փորձը բավարար չեն լինի այսօր առաջացած դժվարությունները հաղթահարելու համար: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ամեն պահի պատրաստ կլինեն աջակցել ձեզ, խելամիտ խորհուրդներ տալ, օգնել գլուխ հանել խնդիրներից: Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դուք կկարողանաք ամրապնդել եղած կապերն ու նորերը հաստատել:

Լավ է զբաղվեք տնային գործերով, գնեք այն, ինչից կօգտվեք մտերիմների հետ միասին, օրինակ՝ կենցաղային տեխնիկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Մարդկանց հետ, որոնք այսօր ձեզ կօգնեն, ընկերանալը դժվար չի լինի, ընդհանուր գործեր էլ կունենաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Հարաբերությունները հազիվ թե արագ զարգանան, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա:

Կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա: Հիշեք, որ որոշումներ ընդունելուց առաջ պետք է համոզվել, որ ձեզ մոլորության մեջ չեն գցել: Ստուգեք նույնիսկ այն, ինչը հավաստի աղբյուրներից եք իմացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե նախաձեռնող լինել գործնական շփումներում: Ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Դրամական մուտքերը սպասվածից մեծ կլինեն: Որոշ Կշեռքների կանհանգստացնեն մտերիմների հետ հարաբերությունները, կթվա, թե փոխհասկացողության հասնելը սովորականից բարդ է: Բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, շուտով ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած օր է սպասվում: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծեք ուրիշների սխալների պատճառով առաջացած խնդիրները: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Գործերում կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումների շնորհիվ մյուսներից վաղ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

Օրվա մեծ մասը բարենպաստ կլինի, միայն երեկոյան կարող են ուժեղանալ բացասական միտումները; Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացություններն աշխատավայրում և տանը, տարաձայնություններն ընկերների հետ: Բայց դրական փոփոխությունները չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր չէ՝ այսօր կորոշեք նոր գործեր ստանձնել, թե կնախընտրեք ավարտել ավելի վաղ սկսածը: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Առաջատարի ձեր հատկանիշները այսօր շատ վառ կարտահայտվեն, և շրջապատողներին դա դուր կգա: Շատերը կուզենան աջակցել ձեզ, օգնել համարձակ գաղափարների իրագործման հարցում:

Օրվա երկրորդ կեսին շատ Աղեղնավորների հաճելի հանդիպումներ են սպասվելու: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, որը անսովոր ու հիշարժան կլինի: Ընտանիքում հաճելի լուրեր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեշտ չի լինի, բայց արդյունավետ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ շրջապատողները հաճախ անկախ իրենց կամքից խանգարելու են ձեզ: Դուք չեք բարկանա, տեղի ունեցողի պատճառով ապրումներ չեք ունենա, պարզապես կկենտրոնանաք ձեր նպատակների վրա ու անպայման կգտնեք դրանց հասնելու ձևը:

Հավանական են անսովոր առաջարկներ: Մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք, կուզենան վերականգնել համագործակցությունը: Որոշակի պատասխան մի տվեք, քանի դեռ չեք զգացել, որ կշռադատված որոշում ընդունելու համար բավարար ինֆորմացիա ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ մեծ խնդիրներ կարող են առաջանալ օրվա սկզբին: Հավանական է խախտվեն հին պայմանավորվածությունները, չեն բացառվում անսպասելի ծախսերը: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բոլոր տեսանկյուններից բարենպաստ կլինի:

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք, նրանց հետ կքննարկեք կարևոր հարցերը: Շատ հավանական է, որ ընդհանուր ծրագրեր հայտնվեն: Շատ շուտով դուք կանցնեք դրանց իրագործմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր եղեք: Օրը հասարակ ու անամպ չի լինի: Դուք կարող եք իրագործել մտածածն ու կյանքի կոչել ձեր ծրագրերը, բայց դրա համար պիտի աշխատեք: Կարևոր գործերում լավ է միայն սեփական ուժերին ապավինեք, հատկապես սկզբում. որոշ ժամանակ կանցնի, մինչը կհաջողվի օգնականներ գտնել:

Մտերիմներն այսօր ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կզգան: Մի մերժեք ձեզ համար թանկ մարդկանց աջակցության խնդրանքը: Չեն բացառվում խնդիրները, որոնց լուծման համար չծրագրված ծախսերի կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1798 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0