ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2020 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբն առանց լարված պահերի չի անցնի: Ձեզ համար դժվար կլինի նույնիսկ սեփական հույզերը վերահսկելը: Մտերիմները հազիվ թե կարողանան հասկանալ, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում ու կարող են տհաճ նկատողություններ անել: Սակայն ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլորի հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Որոշ Խոյեր զարմանալիորեն արագ գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած ամեն ինչ ուզածի նման չի դասավորվելու, բայց դուք կկարողանաք հանգստություն պահպանել, նոր պայմաններում խուճապի չմատնվել, ճիշտ որոշումներ ընդունել: Շատ Ցուլերի պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ կկողմնորոշվեն նոր իրավիճակում, կհասկանան, թե ինչ է պետք անել:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Կարևոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք, կզրուցեք մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ իսկապես հետաքրքրում է: Չի բացառվում հաճելի ծանոթությունը: Այն կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին արժե համառություն դրսևորել: Եթե խոչընդոտի հանդիպելիս ձեր ծրագրերից չհրաժարվեք, ապա անպայման հաջողության կհասնեք: Արժե ուշադիր լինել աշխատելիս, հատկապես եթե կոլեգաների հետ ձեր հարաբերությունները վերջերս լարվել են: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի ձեր աննշան սխալներն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրվա երկրորդ կեսը առանձնապես արդյունավետ չի լինի, սակայն հաճելի կանցնի: Այն հատկապես բարենպաստ կլինի Երկվորյակների համար, որոնք կորոշեն ժամանակ անցկացնել մտերիմների հետ, զբաղվել ընտանեկան գործերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն արժե նվիրել պիտանի զբաղմունքներին. դուք կհասցնեք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դրանք լուծելիս դուք կծանոթանաք անսովոր մարդկանց հետ, որոնք շուտով ոչ միայն ձեր հուսալի համախոհները, այլև իսկական ընկերները կդառնան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Այն բարենպաստ կլինի նաև գնումների համար, դուք գումարը հիմար բաների վրա չեք ծախսի: Չեն բացառվում անսպասելի նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Հենց դրանց շնորհիվ մյուսներից վաղ կկռահեք կարևոր բաները կամ ժամանակին ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք շուտով կարևոր դեր կխաղան: Հավանական են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված անսովոր առաջարկներ: Դուք եկամուտները մեծացնելու շանս կստանաք, բայց հոգսերն էլ կշատանան:

Օրվա երկրորդ կեսին կդժվարանա առօրյա գործերի վրա կենտրոնանալը, շատ Առյուծներ կուզենան լրիվ նոր բանի անցնել: Եվ նման հնարավորություն կհայտնվի: Բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր եղեք. այսօր դուք կարևոր նորություններ ստանալու, մյուսներից վաղ հետաքրքիր մի բան իմանալու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե ուզենաք:

Հաջող կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախապես չէիք ծրագրել: Դուք լավ ժամանակ կանցկացնեք, եթե ձեզ միանան հին ծանոթները: Երեկոյան մտերիմներին ուշադրություն դարձնելու, նրանց հետ լուրջ հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք: Արագ կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք ոչ մի տեղ շտապելու կարիք չեք ունենա, ապրումների առիթներ էլ չեն լինի: Ամենայն հավանականությամբ ավելի վաղ կազմած ծրագրերին հետևելու և փորձված մեթոդներով գործելու հնարավորություն կունենաք: Ռիսկի դիմելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց աջակցության շնորհիվ ձեզ ինքնավստահ կզգաք:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել, մտերիմների համար նվերներ ընտրել. դուք կգտնեք հենց այն, ինչ պետք է: Երեկոյի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք. հանգիստը ձեզ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը հասարակ չի լինի հատկապես այդ հատվածի համար լուրջ գործեր ծրագրածների համար: Մանրուքները կարևոր կթվան: Դրանց վրա կենտրոնանալով՝ ինչ-որ ավելի նշանակալի բան աչքաթող կանեք: Սակայն ժամանակի ընթացքում առաջնահերթությունները որոշելը կհեշտանա, կհասկանաք, թե ինչն է իսկապես ուշադրության արժանի:

Հաճելի անակնկալներ ու զարմանալի զուգադիպություններ հավանական են օրվա երկրորդ կեսին: Որոշ Կարիճներ կօգտվեն իրադարձությունների հաջող ընթացքից հին երազանքները կյանքի կոչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունն ու զինաթափել թշնամիներին:

Անձնական հարաբերություններում նկատելի կլինեն դրական միտումները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Մտերիմները բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը: Հավանական են ուշադրության նշաններ ու նվերներ, ինչպես նաև ռոմանտիկ անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Կուզենաք հնարավորինս շուտ կյանքի կոչել դրանք, սակայն լավ է չշտապեք: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ, իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ նկատի առեք: Եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա կկարողանաք ուժեր խնայել:

Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, ուստի կկարողանաք գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չափազանց խճճված ու բարդ է թվացել: Որոշ Այծեղջյուրներ պատասխաններ կգտնեն ոչ միայն իրենց, այլև շրջապատողներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար, դուք կկարողանաք նկատելի առաջընթացի հասնել գործերում առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Կհեշտանա կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Մարդիկ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում, այսօր կարող են ընդառաջ գալ ձեզ:

Հատկապես լավ կանցնի օրվա երկրորդ կեսը. դուք ձեզ ավելի առույգ կզգաք, ոգևորությամբ նոր բան կստանձնեք: Այս հատվածը հարմար կլինի ուսման և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ համար: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, քանի որ այսօր շատ բան հեշտությամբ չի տրվելու: Բայց ո՛չ գործերում ձգձգումները, ո՛չ երբեմն առաջացող խնդիրները չեն ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Դուք ոչ միայն համառություն, այլև հնարամտություն կդրսևորեք, ուստի մրցակիցներին կթողնեք հետևում:

Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Իսկ ահա մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները և ուրախությամբ կհամաձայնեն ձեր նույնիսկ ամենաանսովոր առաջարկներին: Հավանական են լավ փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2020 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0